Բաժիններ՝

Կա՛մ ճառը կասեք, կա՛մ Տիգրան Առաքելյանը կպահվի կալանքի տակ (տեսանյութ)

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավական լրատվական կայքի փոխանցմամբ՝ այսօր ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական դատական նիստի ընթացքում դատավոր Եվա Դարբինյանը հրաժարվել է քննության առնել պաշտպանության կողմի միջնորդությունը Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։ Հայտարարեց, որ դատաքննությունն ավարտված է և սկսվում է դատական վիճաբանությունների փուլը։

«Թե՛ նախորդ դատական նիստի ժամանակ, և թե՛ այսօր դատարանը ակնհայտ կամայական կերպով սահմանափակեց պաշտպանության կողմի իրավունքը՝ այն  է  հանդես գալ միջնորդություններով։ Հատկապես այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է անձի հիմնարար իրավունքներից մեկի՝ ազատության իրավունքի սահմանափակման վերացմանը, դատարանն անմիջապես պիտի քննության առներ միջնորդությունը»,- դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում հայտնել է երիտասարդների փաստաբան Մուշեղ Շուշանյանը, ում համոզմամբ առնվազն հոկտեմբերի 7-ից Տիգրան Առաքելյանն արդեն պիտի գտնվեր ազատության մեջ։ Երբ փաստաբան Մուշեղ Շուշանյանը ցանկացավ հանդես գալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությամբ, դատարանն անգամ չցանկացավ լսել այն՝ հայտնելով, որ գործն արդեն գտնվում է դատական վիճաբանությունների փուլում և հենց այդ ժամանակ էլ պաշտպանության կողմը կարող է հանդես գալ միջնորդությամբ։

«Դատարանի նման մոտեցումը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանը պաշտպանական ճառի համար տրված ժամանակի հաշվին շարունակում է ապօրինի կալանքի տակ պահել Տիգրան Առաքելյանին»,- ասել է փաստաբան Ստեփան Ոսկանյանը, ով ևս ներկա էր դատական նիստին։

Հիշեցնենք, որ դատարանը պաշտպանության կողմին ճառի համար պատրաստվելու ընդամենը 2 օր է տվել և հարցին, արդյոք այդ ժամանակը բավարար է պատշաճ պատրաստվելուն, փաստաբանը Շուշանյանը նշել է․ «Ճառին պատշած կերպով պատրաստվելը շատ ավելի երկար ժամանակ է պահանջում՝ հատկապես հաշվի առնելով, որ վերաքննիչ դատարանում մի շարք նոր ապացույցներ հետազոտվեցին, նոր փաստեր ի հայտ եկան։

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, դատարանը որդեգրել է այն մարտավարությունը, որ փորձում է մեզ ստիպել արհեստականորեն արագացնել պրոցեսը՝ մեր իրավունքներից պատշաճ օգտվելու հաշվին։Այսինքն մեզ դնում է ընտրության առաջ․ կա՛մ երկու օր անց ճառը կասեք, կա՛մ Տիգրան Առաքելյանը կշարունակի պահվել կալանքի տակ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս