Փոստանջյանին կփոխեն Շահգելդյանով

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի կարող իրեն հեռացնել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից, որովհետև դա կհակասի ԵԽ ԽՎ կանոնադրությանը: ԵԽ ԽՎ կանոնադրությունը, սակայն, ազգային պատվիրակությունների կազմավորման երկու սկզբունք է առաջադրում` քաղաքական և գենդերային հավասարակշռություն: Եթե Զարուհի Փոստանջյանը հեռացվի պատվիրակության կազմից, ո՛չ իշխանություն-ընդդիմություն բալանսը կխախտվի հօգուտ իշխանության, և ոչ էլ գենդերային խտրականություն կառաջանա, քանի որ պատվիրակության կազմում, Զարուհի Փոստանջյանից բացի, ևս 3 կին պատգամավորներ կան: Մեր տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանին 2014թ. հունվարի 1-ից կփոխարինի ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանը:

Մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031