Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ետհաշվարկը գնում է ամբողջ ուժով: Եվրամիությունն իր հարևանության քաղաքականությունը սկսելուց 10 տարի անց և Արևելյան գործընկերության ստեղծումից 4 տարի անց դեռ լիովին վստահ չէ դրա հաջողության մեջ:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրանքի կողմը ժամանակ էր խնդրել գործով ամբաստանյալների տված ցուցմունքները վերանայելու համար. մեղադրանքի կողմը նշել էր, թե հնարավոր է՝ լինեն միջնորդություններ՝ կապված ամբաստանյալների տված ցուցմունքների հետ:
Ըստ իս`39 երթուղիների սպասարկողներն ընդհանրապես պետք է զրկվեն իրավունքից, լիցենզիայից, որովևետև եկել են հակամրցակցային համաձայնության, խախտել են օրենքներ, մասնակցել են այս տրանսպորտային հանցագործությանը: Եթե իրենց կոտրած ձեռքով գրել են, որ չեն կարողանում սպասարկել 100 դրամով, ուրեմն, առավել ևս, քաղաքապետարանը պիտի նրանց ասի` «Давай, досвидания»:
«Մենք նոր հայտնի մարդկանց անուններ ենք հրապարակելու, ովքեր ևս հարում են աղանդավորական տարբեր կառույցների»,- ասել են լիգայի անդամները` հավելելով, որ արդեն մեկ տարի է` իրենք պայքարում են աղանդների դեմ:
Այս տարի հուլիսի 18-ին ՀՀ կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ, ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի, McKinsey & Company ընկերության և ՀՀ կառավարության միջև՝ մեր երկրում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման շուրջ:
168.am-ի հետ զրույցում Կարեն Հակոբյանն ասաց, որ դիտորդական խումբ է գնացել ՔԿՀ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից են արձագանքել. «Ոնց հասկացա, ինչ-որ բուժօգնություն ցուցաբերվել էր, բայց ավելի կոնկրետ հարցում եմ արել մեկուսարանի ղեկավարին: Կստանամ կոնկրետ պատասխանը, և արդեն ավելի կոնկրետ կհասկանանք»:
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովի կարծիքով` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «վախենալու կամ անհանգստանալու» առիթ չունի խորհրդարանի շենք մուտք գործելու դեպքում:
3D համակարգչային նախագծման, դիզայնի, գրաֆիկայի և անիմացիոն ծրագրերի մշակման և արտահանման համաշխարհային առաջատար «Autodesk» կորպորացիան սկսում է համագործակցել Հայաստանի հետ` ի դեմս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի(Պոլիտեխնիկ):
Մեր հարցին, թե Ձեզ համար սպառնալի՞ց էին ՀՀԿ-ական պատգամավորների հայտնի գնահատակնները, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Դե հիմա տղամարդու համար կարող է այդ ինչ-որ հայտարարությունը վախենալու չէ, կնոջ համար վախենալու է: Նա այդպես է ընկալել և պետք է հարգել Զ. Փոստանջյանին՝ իր քայլի համար: Որովհետև իսկապես, այն ճնշումը, որը եղավ Զառայի վրա, արդարացված չէր և ոչ ազնիվ»:
1958 թվականի սեպտեմբերի 2-ին Սասնաշեն գյուղի երկնքում ուժգին պայթյուն որոտաց: Փողոց դուրս եկած բնակիչներն ամպերից ցած նկատեցին այրվող ինքնաթիռը և նրա շուրջը պտույտներ գործող կործանիչներ: Լսվում էին նաև կրակոցի ձայներ:
Բնակչությունը սարսափով է սպասում ցրտերն ընկնելուն: Սովորական մարդու համար բավական դժվար է հաշվարկել ջեռուցման ապագա ծախսերը: Նախորդ տարիներին հեշտ էր:
Գործիքը նախատեսված է հիմնականում վազքի սիրահարների համար: Ժամացույցը կարող է նշել օգտատիրոջ աշխարհագրական դիրքը, նրա շարժման արագությունը և չափել նրա զարկերակի աշխատանքը:
ԱՄՆ-ում ֆինանսական նոր տարին սկսվում է հոկտեմբերի 1-ից, սակայն հանրապետականներն ու դեմոկրատները մինչ օրս չէին կարողանում համաձայնության գալ, և ԱՄՆ Կոնգրեսը դեռ չէր ընդունել պետության գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:
Նախագծերի դեմ փաստաբաններն արդեն ստորագրահավաք են սկսել: Հայտարարությամբ փաստաբանները «ոչ» են ասում պետական մարմնի կողմից փաստաբանների հաշվառման գրանցամատյան ներդնելու և տարեկան 60.000 դրամ պետական տուրք վճարելու պարտականություն նախատեսող նախագծերին, հայտարարում են, որ չեն հաշվառվելու պետական մարմինի կողմից վարվող գրանցամատյանում և չեն վճարելու պետական տուրք, պահանջում են փաստաբանների պալատից պետական գրանցամատյանում փաստաբանների հաշվառման հետ կապված որևէ գործողություն չիրականացնել:
Ժապավենային աշխատանքը շատ բարդ է և անկանխատեսելի, քանի որ երկարատև աշխատանքի ընթացքում, հնարավոր է` ամբողջ լուսազգայուն մակերեսից ոչինչ էլ չստանաս, և, բնականաբար, կարող ես մի այնպիսի ստեղծագործություն ստանալ, որը մարդկանց կհուզի:
Եվրոպան պետք է իր համար ճշտի, թե Հայաստանը հիմա երկրների ո՞ր շարքին է դասում, որպեսզի սրան համապատասխան` մշակի նոր համաձայնագրի նախագիծ:
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի զբաղեցրած պաշտոնից ՀՀ մշակույթի նախարարի նախաձեռնությամբ ազատվելու մասին տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերի մասին «Ազդարար» լրատվականին պարզաբանում է տվել թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը:
Հոկտեմբերի 14-19-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի( ՀՊՃՀ) 80 ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Պոլիտեխնիկում մեկնարկել է «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության շաբաթ» միջոցառումների շարքը:
Որպես կանոն` մենք հուլիս ամսին ունենում ենք զսպում, և դրա համար հուլիս ամսին աշխատավարձերի, թոշակների բարձրացում կատարելն ավելի նպատակահարմար է: Կառավարության ծրագրում թիրախային ցուցանիշներն ամրագրված են, թե նվազագույն աշխատավարձն աղքատության գծի որքան տոկոսն է կազմում, և հենց այս ցուցանիշների համաձայն են նախատեսված բարձրացումները:
Ես անկախ լուսանկարիչ եմ, և ինքս իմ հաշվին և իմ նախաձեռնությամբ եմ իրականացնում իմ նախագծերը: Այլ խնդիր է` դրանք հետագայում ներկայացնելը: Այս պարագայում կուրատորները, փառատոների և այլ նախաձեռնությունների կազմակերպիչները պետք է հետաքրքրված լինեն և իրենք զբաղվեն ֆինանսների հայթայթմամբ, ինչպես ժամանակակից արվեստի ցանկացած ոլորտում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի իր անվտանգությունը ապահովելու և բացառելու իր նկատմամբ հնարավոր ոտնձգությունը ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանից, Առաքել Մովսիսյանից, Մհեր Սեդրակյանից ու Կարեն Ավագյանից:
«Անլուրջ հայտարարությունները չեմ մեկնաբանում, դա անլուրջ և պարզապես անդաստիարակ մարդու բան էր… »: Մեր հարցին՝ դրանք հերյուրանքնե՞ր են, նա դրական ատասխան տվեց. «Ես համոզված եմ, իհարկե…»:
Մարդն իրականում թոքախտ է, չեն ցանկանում ստուգել այդ հարցը: Ես արդեն ահազանգել եմ բանտային դիտորդական խումբ, որ հենց հիմա թող մարդիկ գնան, տեղում պարզեն` ե՞ս եմ ճիշտ ասում, թե՞ ընդամենը կարծիք եմ հայտնում: Այսօր էլ ես եմ գնալու միջնորդեմ, որ տանեն բուժման:
Զորի Բալայանն այնքան հեռու է ազդեցիկ լինելուց… կարծում եմ` շատ քչերը նամակի 30 էջն էլ կարդացած կլինեն, ով հավես ունի 30 էջն էլ կարդալու, Հրանտ Մաթևոսյան կկարդա… Ինչի՞ պետք է գնաս ինչ-որ նվաստացած մարդու խնդրագիր կարդաս ինչ-որ երկրի նախագահին, բան ունես ասելու, քո երկրի նախագահին ասա, քո ժողովրդին դիմի:
Հոկտեմբերի 17-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը Բուլղարիային հաղթելուց և Իտալիայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո առաջադիմել է 17 տեղով և զբաղեցնում է իր համար ռեկորդային՝ 38-րդ հորիզոնականը:
Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը կուսակիցներին տեղեկացրել է, որ մտադիր է հրաժարական տալ, և առաջին իսկ կուսակցական Բյուրոյի նիստում կներկայացնի իր հրաժարականը:
«Բայց ի՞նչ կար այդտեղ քննադատելու: Ոչ մի զգացմունքի պոռթկման հետ կապ չի ունեցել: Մարդը 40 տարի աշխատել է այդ հիմնարկում: Քննադատում են նրանք, ովքեր պետական մտածելակերպ չունեն»:
Զարուհի Փոստանջյանը մասնավորապես նկատի ունի՝ Առաքել Մովսիսյանին, Գալուստ Սահակյանին, Կարեն Ավագյանին և Մհեր Սեդրակյանին: Պատգամավորը խնդրել է Հովիկ Աբրահամյանին միջոցներ ձեռնարկել, որպեսզի տվյալ պատգամավորները հնարավորություն չունենան մոտենալ իրեն:
ԱՄՆ սենատում դեմոկրատների և հանրապետականների առաջնորդները՝ Հարրի Ռիդն ու Միչ Մաքքոնելը, պատրաստվում են առաջիկայում հայտարարությամբ հանդես գալ բյուջետային փոխզիջման հասնելու մասին։ Այդ մասին գրում է CNN-ը՝հղում անելով սենատի իր աղբյուրներին։
Պատասխանելով Մոսկվայի կողմից բանեցվող ճնշումների մասին հարցին, չեխ դիվանագետը արձագանքել է, թե որևէ մեկը չի կասկածում, որ այդպիսիք եղել են․ «Բայց թե ի՞նչ աստիճանի ճնշումների մասին է խոսքը, հարցրեք նախագահին»: