Վարդան Այվազյան. Ռուբեն Հակոբյանը հոգնում ա, ես չեմ հոգնում` առավոտից իրիգուն աշխատում եմ

ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դիմել է ԱԺ-ին՝ ԱԺ-կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարել և քառօրյա նիստերի փոխարեն եռօրյա նիստեր անցկացնել, ինչպես նախկինում էր: «Պատգամավորները հոգնում են վերջին օրը»,- այսպես էր պատճաբանել Ռ. Հակոբյանը:

168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց. «Նայած պատգամավոր: Հիմա Ռուբեն Հակոբյանը հոգնում ա, ես չեմ հոգնում` առավոտից իրիգուն աշխատում եմ, չեմ  հոգնում, սաղ օրն էլ աշխատանքի եմ: Դրա համար ինձ համար տարբերություն չկա` Ազգային Ժողովի իմ կաբինետում կաշխատե՞մ, թե՞ նիստերի դահլիճում»:

Նրա դիտարկմամբ՝ տարբերություն չկա քառօրյա և եռօրյա ռեժիմների միջև: «Էական փոփոխություն չկա` աշխատողը աշխատում է, չաշխատողը՝ չի աշխատում: Էն պատգամավորները, որոնք աշխատում են, կաշխատեն քառօրյայում էլ, եռօրյայում էլ»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս