«Երբ որ ինձ տարբեր ժամանակներում գումարներ է պետք եղել, Սամվել Ալեքսանյանը ինձ միշտ օժանդակել է»:
«Ինչ ասես չեմ լսում` հերոս, եսիմ… ես ոչ հերոս եմ, ոչ էլ… Հերոսները նրանք են, ովքեր իմ նկարը ձեռքներին կանգնեցին անձրև տակ: Ես կվիրավորվեմ, որ իմանամ անձի համար եք արել, որ արել եք, որ Տիգրան Առաքելյանը դուրս գա: Դուք պայքարել եք արդարության համար, որովհետև իմացել եք, որ կա մեկը, ով մեղավոր չէ, բայց մեղավոր է ճանաչվում»:
Ձևակերպման հետ համաձայն չեմ, որ մենք շեղվել ենք եվրոպական ուղուց: Մենք եվրոպական արժեքները բարձր ենք գնահատում և շարունակելու ենք համագործակցությունը Եվրամիության հետ: Այս վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացնել Հայաստանում Եվրամիության աջակցությամբ: Ուղղակի մեր Մաքսային միությանը միանալը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով և բխում է մեր շահերից:
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը: Վճռի հրապարակումից հետո Տիգրան Առաքելյանը, ով արդարացվեց իրեն մեղսագրվող հոդվածներից մեկով, իսկ մյու երկուսով մեղավոր ճանաչվեց, դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո, մեկնաբանելով դատարանի վճիռը, ասաց, թե ինչպես իրեն ապօրինի բռնել էին, այնպես էլ ապօրինի բաց թողեցին.
Հայաստանում տեղեկատվական տեխոնոգիաների բնագավառի ներկայի և ապագա հնարավորությունների մասին է մեր զրույցը աշխարհահռչակ ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ամբողջ աշխարհում հայտնի մի շարք համակարգչային ծրագրերի հեղինակ, հայկական արմատներ ունեցող Դավիթ Յանի հետ:
«Բացարձակապես… ինչո՞ւ է այդ հարցը ձեզ հետաքրքրում: Ես նամակ եմ գրել նաեւ Բրեժնեւին, չի իմացել այդ մասին Դեմիրճյանը, ես գրել եմ Գորբաչովին, չի իմացել այդ մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես գրել եմ Ելցինին, չի իմացել այդ մասին ամենայն հավանականությամբ Ռոբերտ Քոչարյանը…»:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե իր կարծիքով մարդիկ պայքարել են ոչ թե նրա համար, որ Ղարաբաղը ինչ-որ մարզի կարգավիճակով մտնի ինչ-որ պետության կազմ, այլ` անկախության համար:
Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ով վերջերս ազատվել էր մարզպետի պաշտոնից՝ պատճառաբանելով, թե ցանկանում է «ակտիվ հանգստի մեկնել», հոկտեմբերի 11-ին նշանակվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական:
Յունիբանկը Հայաստանում գործող բոլոր 43 մասնաճյուղերում տեղադրել է վճարային տերմինալներ, որոնց միջոցով հաճախորդները բանկային հաշվի համալրումն ու վարկի մարումը կարող են կատարել ինքնուրույն: Բանկի ևս 2 մասնաճյուղ, որոնցից մեկում նույնպես տեղադրված է տերմինալ, գործում են ԼՂՀ-ում:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր պետք է քննվի ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը: Ժամը 14:00-ից Վոլոդյա Ավետիսյանի կողմնացկիցները հավաքվել են դատարանի տարածքում: Վերջիններիս, սակայն, դատարանից տեղեկացրին, որ դատական նիստը տեղի է ունենալու ժամը 17:00-ին:
«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը և «Dasaran.am» կրթական ծրագիրը, Քաունթերփարթ ինթերնեշնլի և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորվմամբ, ս.թ. հոկտեմբերի սկզբին հանդես են եկել հերթական հետաքրքիր և նորարարական նախաձեռնությամբ: Այս անգամ մեր սիրելի աշակերտներին ենք ներկայացրել «Կանաչ աշխարհ» ինտելեկտուալ խաղը:
Վարդենիսի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 14-ին նշանակված է Վարդենիսի հիվանդանոցի մանկաբույժի գործով դատական նիստը:
Աշնանը հոլիվուդյան դիզայներ Վիրջինիա Մուրենհարտը ստեղծեց յուրօրինակ չիպսեր: Դրանց փաթեթավորման վրա պատկերված են տարբեր երկրների տարբեր ժամանակների նախագահներ: Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է այն 14 մթերքների ցանկը, որոնց փաթեթավորման վրա ևս պատկերված են նախագահներ:
Բոլորին ծանոթ է «neurosis» բառը , սակայն քչերն են տեղյակ, թե ի՞նչ է նշանակում այդ բառը, և այն, թե ի՞նչ հիվանդություններ է այն առաջացնում:
Հիմա եթերում հիմնականում հնչում է կենցաղային, անգրագետ խոսք: Անկեղծ ասե՞մ. կասկածներ ունեմ, որ մի օր կարթնանանք ու կտեսնենք, որ Հայաստանում ռուսաց լեզվին տրված է երկրորդ պետական լեզվի կարգավիճակ: Ամեն ինչ դրան է գնում:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահում տեղի է ունենալու լուսանկարիչ Արամ Կիրակոսյանի առաջին ցուցահանդեսը: «Խելագարանք» անվանումը կրող ցուցահանդեսում ներկայացվելու են լուսանկարչի իրական և ոչ իրական «խելագար» կերպարների լուսանկարները:
Այս կտավները կարելի է անվանել ամենատարբեր տրամադրություններ պատկերելու որոշակի փորձ. դրանց մեջ սողոսկում են երանգներ, ինչպիսիք են միայնությունը, զանազան խոչընդոտների հաղթահարման ձգտումը, մեծ արագությամբ առաջ ընթանալու ցանկությունը, կամ ընդհակառակը՝ ժամանակի կանգնեցումը:
Երգիչ Նարեկ Մակարյանը վերջապես իր երկրպագուների դատին է հանձնել իր նոր` «Երազանքի գրկում» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
«Դուք այդ գրածները լո՞ւրջ եք ընդունում»,- այսպես արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` լսելով մեր այն հարցը, թե արդյոք ՀՅԴ-ում խմորումներ կա՞ն, ինչպես գրվում է մամուլում:
Ես գրեթե քսան տարի այս գործով եմ զբաղվում, բավականաչափ ճամփորդել եմ և պատրաստ եմ ձեռքս դնել Աստվածաշնչի վրա և ասել, որ Հայաստանը տուրիզմի առումով բացառիկ հետաքրքիր երկիր է: Հայաստանը՝ Արցախի հետ միասին, հսկայական պոտենցիալ ունի: Եթե ես հայ չլինեի, մեծ հաճույքով կայցելեի այստեղ:
Հայ մարդն այսօր նկար նայելու շատ մեծ պահանջ ունի, բայց տրամադրություն և ժամանակ չունի: Կենցաղն այսօր խեղդում է անգամ արվեստով հետաքրքրված մարդկանց, որոնց մեջ կան շատ բժիշկներ, ուսուցիչներ, գիտության ոլորտի աշխատողներ:
Samsung EcoBubble լվացքի մեքենայի գովազդային հոլովակի նկարահանումների ժամանակ, որն իրականացնում էր Viral Factory-ընկերությունը, հայտնվում է հսկա արջն ու խանգարում է նկարահանումների գործընթացը։
Պամելա Անդերսոնը Մալիբուում գտնվող այս առանձնատունը կառուցել է էկոլոգիական ստանդարտներին համապատասխան: Մինչ վաճառքի հանելն Անդերսոնն այն վարձակալության էր հանձնել. դրա համար նա ստանում էր շուրջ 75 հազար դոլար:
Ճանաչված լրագրող եւ հրաշալի մարդ՝ Գենոֆիա Մարտիրոսյանը (ընկերների համար՝ պարզապես Ժենյա) իր ընկերների օգնության կարիքն ունի: Հանկարծահաս ծանր հիվանդությունը խաթարել է անվանի լրագրողի առողջությունը:
Սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարությունը, շատերի պնդմամբ, վերջ դրեց Եվրոպայի հետ շուրջ երեք ու կես տարի բանակցությունների արդյունքում հաջողած Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացին:
Հետազոտությունն իրենից ներկայացնում է Հայաստանում ինտերնետի թափանցումն ու կիրառումը, ինտերնետ օգտագործողների բաշխումն՝ ըստ մարզերի, տարիքի, սեռի, նախասիրությունների, և այլն: Բացի այդ՝ հետազոտություն է կատարվել նաև, թե ինտերնետից օգտվողներն ավելի շատ որ սոցիալական ցանցերն են նախընտրում:
Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում արդեն ավելի բարձրաձայն և ավելի համարձակ է հնչում այն տեսակետը, որ հայ ժողովրդի փրկությունը հայկական պետականության կործանումն է: Դրա մեկնարկը, կարծես թե, տրված է:
Գլխավոր դատախազության՝ արդեն աշխատանքից ազատված գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին և Դատախազության Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանին միավորում է մի բան՝ նրանք երկուսն էլ ծագումով ապարանցի են, վերջերս աշխատանքից ազատված գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համաերկրացիները:
168.am-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ եղբայրը՝ Արթուր Ավագյանը, օրերս նշանակվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Վարչատնտեսական և սոցիալական հարցերով պրոռեկտորի պաշտոնում: Բուհերում սովորաբար դա կոչում են՝ «փող ուտելու պաշտոն»:
Հայաստան-Բուլղարիա 2:1 հաշվով հաղթանակից հետո ֆուտբոլասերները տոնում են Հայաստանի հավաքականի հաղթանակը: