
Լեոնիդ Սլուցկի. Պուտինի այցը Հայաստան, այո, սարերի հետևում չէ

«Պուտինի այցը Հայաստան, այո, սարերի հետևում չէ: Մենք կոնկրետ չգիտենք` երբ է նա գալու, երբ է նախաձեռնվում նրա այցը, բայց նա գալու է: Սերժ Սարգսյանը եկավ Ռուսաստան, եթե հիշում եք, ի պատասխան Պուտինն էլ կարծում ենք մինչև Նոր տարի կգա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: