«Պապայի համար եմ պայքարում: Ինքը հոգեկան խնդիրներ չունի». Շանթ Հարությունյանի որդի
Մի խումբ ակտիվիստներ այսօր ժամը 12:00-ից հավաքվել էին ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց: Ինչպես նշում էին ակտիվիստները, հավաքվել են՝ ցույց տալու, որ իրենք «Շանթի հետ են»: Ակտիվիստ Վահան Հարությունյանն ասաց, որ տեղեկություններ են ստացել այն մասին, որ այսօր Շանթ Հարությունյանին տեղափոխել են հոգեբուժարան, և եկել են Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ (այստեղ է պահվում կալանավորված Շանթ Հարությունյանը)՝ ցույց տալու, որ Շանթ Հարությունյանի հետ են. «Բոլոր նրանք, ովքեր Շանթին գիժ են համարում, մենք նրանց ենք գիժ համարում, որովհետև Շանթն, ըստ մեզ, խենթ է, ով ուղղակի իր կյանքը նվիրել է իր հայրենիքին»,- ասաց ակտիվիստը:
Ակտիվիստների շարքում էր նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նա ասաց, որ ինքը դիմում է գրել քննիչին` հորը տեսննելու համար, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացել: Շահեն Հարությունյանի խոսքով՝ ընտանիքը ոչ մի լուր չունի Շանթ Հարությունյանից. «Ուզում եմ հետաքրքրվել նրա առողջական վիճակի մասին» Արդեն տեղեկացրել էինք, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: https://168.am/2013/11/16/300029.html Շահեն Հարությունյանն այս առնչությամբ ասաց. «Պապայի համար եմ պայքարում: Ինքը հոգեկան խնդիրներ չունի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում