Բաժիններ՝

Ամենաարդյունավետ քսուքն աչքերի շուրջ առաջացող կնճիռների դեմ

Ինչպես հայտնի է՝ աչքերի շուրջ մաշկն առավել խոցելի է ծերացման ավելի վաղ նշանների նկատմամբ: Հիշեցնենք, որ աչքերի շուրջ գտնվող մաշկի հաստությունը կազմում է մնացյալ մաշկի 1/3-ը: Իր կառուցվածքով այն չի տարբերվում մարմնի այլ հատվածների մաշկից: Աչքերի շուրջ կնճիռներն առաջանում են այն պարզ պատճառով, որ նրա տակ բացակայում է ճարպը:

Այսպիսով պետք է հատուկ խնամք ցուցաբերել աչքերի շուրջ գտնվող մաշկի նկատմամբ:

Այսօր գոյություն ունեն բազմաթիվ կոսմետիկ միջոցներ, որոնք խոստանում են խնամել աչքերի շուրջ գտնվող մաշկը և դրա համար մեծ գումարներ չեն էլ պահանջում: Սակայն այս կոսմետիկ միջոցները պարունակում են նաև քիմիական այնպիսի նյութեր, որոնք վատ են անդրադառնում ոչ միայն մաշկի, այլև ամբողջ օրգանիզմի առողջության վրա: Այդ քիմիական նյութերից շատերը խախտում են  օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը և հանդիսանում են հզոր տոքսիններ: Ի հավելումն դրա`ժամանակի ընթացքում դրանց օգտագործումը բերում է հակառակ էֆեկտի:

Այս կոսմետիկ միջոցներն արագացնում են մաշկի ծերացումը,  և որքան հաճախակի եք օգտագործում դրանք, այնքան ավելի է խորանում ծերացման գործընթացը: Այս փակ շրջանից դուրս գալու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել տան պայմաններում պատրաստված բնական քսուք: Այս քսուքը շատ կարճ ժամանակում իսկական հրաշքներ է գործում` նվազեցնելով և անգամ վերացնելով աչքերի շուրջ եղած կնճիռները: Բացի այդ, այս քսուքի հաճախակի օգտագործումը նպաստում է մաշկի ռեգեներացիային և վնասված բջիջների վերականգնմանը: Ավելացնենք, որ այն չունի կողմնակի վատ ազդեցություն, և կարող են օգտագործել բոլորը:

Կարդացեք նաև

 

Քսուքը պատրաստելու համար անհրաժեշտ է`

 

  • 3թ/գ ժոժոբայի ձեթ
  • 3թ/գ ծիրանի կորիզի միջուկի ձեթ
  • 1թ/գ մեղրամոմ
  • 5թ/գ վարդաջուր
  • ¼ թ/գ  բորակ
  • 5 կաթիլ գազարի սերմի եթերային յուղ

 

Պատրաստման եղանակը

 

1. Ապակե կամ կերամիկայի տարայի մեջ լցնել ժոժոբայի, ծիրանի կորիզի միջուկի ձեթը և մեղրամոմը: Այս խառնուրդը դնել գոլորշու վրա՝ մեղմ կրակի վրա, և լավ խառնել, մինչև մեղրամոմը հալչի:

2. Կրակից վերցնել խառնուրդը և գդալով լավ խառնել:

3. Մեկ այլ տարայի մեջ բորակը և վարդաջուրը խառնել իրար: Որպեսզի վարդաջուրը և բորակը լավ միախառնվեն, անհրաժեշտ է մեղմ կրակի վրա դնել:

4. Մեղրամոմի, ժոժոբայի և ծիրանի կորիզի միջուկի ձեթի խառնուրդը դնել սառնարանում կամ էլ սառույցներ պարունակող ջրի տարայի մեջ: Այնուհետև աստիճանաբար խառնելով՝ ավելացնել վարդաջրի և բորակի խառնուրդը: Խառնուրդը կստանա քսուքի տեսք, և երբ այն ամբողջովին սառչի, ավելացրեք գազարի սերմի եթերային յուղը: Պատրաստի քսուքը տեղափոխեք մուգ ապակիով տարրայի մեջ և տարան ծածկեք: Այս քսուքը կարելի է պահել սառնարանում երկու ամիս: Քսուքը դեմքին կարելի է քսել պլաստմասսե փայտիկով:

 

Պատրաստեց

ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս