Հունվարի 20-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կրակից զոհված Արմեն Հովհաննիսյանին կհուղարկավորեն Եռաբլուրում՝ վաղը ժամը 14:00-ին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ զինվորի հուղարկավորությանը կմասնակցի բանակի ղեկավար կազմը:
«Եթե այսպես շարունակվի, ապա Ուկրաինայի հաջորդ ընտրությունները կլինեն այնպիսին, ինչպիսին Հայաստանում` ամբողջովին կկեղծվեն: Եվ այս ամենն ընդդիմության մղում է ադեկվատ քայլերի»,- նշեց Դ. Շահնազարյանը:
Խնդիրը նրանում է, որ շնորհիվ ադրբեջանցիների՝ հայկական կայքերի սեփականատերերն ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց կայքերի անվտանգությանը և հասկանում, որ իրենց անվտանգության մասնագետ է անհրաժեշտ, ինչը նախկինում այդպես չէր»,- ասաց փորձագետը` նշելով, որ հենց դրա շնորհիվ էլ հայկական կոտրված կայքերի ընդհանուր քանակը գնալով նվազում է:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը քրեական վերաքննիչ դատարան է բողոքարկել Վ. Պետրոսյանի կալանքը երկարացնելու մասին որոշումը: Երեկ Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական վերաքննիչ դատարանը դեռ չի քննել իր բողոքը:
Կենսաբանական գիտությունների թեկնածու Վիտյա Վարդանյանը մոտ 10 տարի բնակվել, սովորել և աշխատել է Գերմանիայում` տարբեր քաղաքներում գործող առաջնակարգ գիտական լաբորատորիաներում: Սակայն 1.5 տարի առաջ վերադարձել է Հայաստան` ցանկանալով ի նպաստ հայրենիքի ծառայեցնել իր ստացած գիտելիքներն ու այդ տարիներին ձեռք բերած կապերը:
Իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD»-ի ընկերությունն անցած տարի նոյեմբերի 19-ին դիմել է դատարան՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Գործը քննում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը:
Հայտնի ֆինանսական բուրգի գործով միակ մեղադրյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը գոհ չէ գործով կատարված նախաքննությունից:
Ես չեմ կարծում, որ տեղին է աշխատանքային քննարկումները մամուլում պարբերաբար հրապարակելը: Երբ մենք այս կամ այն հարցի շուրջ կգանք վերջնական որոշման` անելիքների, քայլերի վերաբերյալ, մամուլին, ինչպես միշտ, կտեղեկացնենք:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գնահատմամբ` լուրջ չեն:
Ինչպես տեղեկացրել էինք հայ-ադրբեջանական տարածքում կիբեռ պատերազմ է ընթանում: Այս սկսել էին արդրբեջանցի հաքերները` կոտրելով 30-ից ավելի հայկական կայքեր:
Ավան համայնքում, որտեղ բնակվում է նա, սուգ է: Արմենի դին հայրենի օջախում կլինի այսօր, իսկ վաղը նրան կհուղարկավորեն: Արմենի մարմինը Արցախից Երևան է բերել նրա հրամկազմը: Վերջիններս Արմենի հարազատների հետ զրույցում իրենց հիացմունքն են հայտնել Արմենի մարտական պատրաստվածության, ինչպես նաև արիության առթիվ:
Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ընտանիքին Փաստաբանների պալատը հանրային պաշտպան է տրամադրել: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փաստբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ տուժող ճանաչված Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդի շահերը դատարանում կներկայացնի մարզային հանրային պաշտպաններից մեկը:
Կեղծ են, ֆիկտիվ են այն խոսակցությունները, թե խորհրդարանական այդ չորս՝ իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունները կմիավորվեն: Նրանք ժամանակավոր խաղում են իրար հետ, որովհետև դաշնակների ու ԲՀԿ-ի քաղաքականությունը բացարձակապես տարբեր է ՀԱԿ-ի ու «ժառանգության» քաղաքականությունից: ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» երբեք չեն սատարի Ռոբին Հուդի վերադարձին…
Միասնական քննչական կոմիտեի ստեղծման ամենակարևոր գործոնը պետք է լիներ այն, որ ՊԵԿ-ից առանձնացվեր նախաքննության մարմինը: Ինչո՞ւ: Պետական եկամուտների կոմիտեի գերատեսչական նպատակը, կարծում եմ՝ բոլորդ էլ կհամաձայնեք, մեկն է՝ փող լցնել պետական բյուջե: Եթե գերատեսչության նպատակը դա է, ապա նրա կազմում գտնվող նախաքննության մարմնի նպատակը չի կարող այլ բան լինել, և ուզի, թե չուզի ՊԵԿ-ի նախաքննության մարմինը կրկին ծառայելու է բյուջեում փող լցնելու նպատակին:
Ռոբին Հուդի վերադարձը համարում եմ աբսուրդ, համարում եմ ժողովրդի կողմից չընդունված: Եթե խոսենք կազինոյի լեզվով` пробитая карта: Да, он хороший вариант, хороший боевик, կենտրոնացված իշխանության վլաստելին, այն էլ՝ արևելյան տիպի՝ բռնապետական. хорошо, это тоже точно:
Անցել է արդեն կես տարի, «Մարսում» նմուշի համար ոչ մի նոր ձեռնարկություն չի հայտնվել, թեև հայտարարվում էր, թե «մի շարք արտերկրյա ընկերություններ հետաքրքրված են գործունեություն ծավալել Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտում և դրանց շարքում կան նաև միջազգային ճանաչում ունեցող բրենդային ընկերություններ»:
ABBYY ընկերության հիմնադիր ու Lingvo թարգմանչական ծրագրի ստեղծող Դավիթ Յանը գիրք է գրել առողջ սննդի մասին: Գիրքը կոչվում է «Հիմա ես ուտում եմ այն, ինչ ցանականամ»:
«Հիմա ջուր ենք գոլոշիացնում: Ջուրը հետը կգցեն՝ գազի ջերմությունը կփախցնեն: Ես միշտ էդ շմոլ գազի դեմ եմ պայքարել, որ շմոլ գազն առհասարակ վերանա: Հմի կարտոշկեն կկտրես՝ մեջը սեւ է, գազարը լրիվ փայտ է, պոմիդորը ձգացել է, էդ սաղ շմոլ գազի արդյունք է: Շմոլ գազն ի՞նչ է, մի քանի րոպե կողքը նստես՝ տողադարձ կլինես»:
Իշխանություն վերադառնալու համար, ըստ Անդրանիկ Քոչարյանի, նրան պետք է Սերժ Սարգսյանի ստորագրությունը, պետք է, որ Ս.Սարգսյանը նրան նշանակի որևէ պաշտոնում, ասենք՝ վարչապետ: Բայց Ա. Քոչարյանը բացառում է դեպքերի զարգացման նման հնարավորությունը, քանի որ այդ դեպքում Ս. Սարգսյանը, ըստ նրա, պետք է հավաքի իր իրերը և հեռանա նախագահական նստավայրից…
ԱԺ Հանրապետական փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը tert.am-ի հետ զրույցում այսօր ասել էր, թե ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «նախ՝ միասնական խմբակցություն չունի, էլ ուր մնաց՝ միասնական ըննդիմություն ունենա»:
ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Հարություն Բերբերյանը 168.am-ին հայտնեց, որ ՀՀ կառավարությունը գերադասում է մասնակցել ոչ թե բուն դավոսյան, այլ ամռանը տեղի ունեցող համաշխարհային տնտեսական համաժողովներին, օրինակ՝ անցած տարի ՀՀ-ն մասնակցել է Չինաստանի Դալյան քաղաքում կայացած «Ամառային Դավոս 2013»-ին, նախորդ տարին մեկնել էին Վիլնյուս:
Քոչարյանն իրեն դրսևորել է՝ որպես ոչ կայուն գործընկեր Արևմուտքի համար: Նա իր նախագահության տարիների ընթացքում քայլեր է արել, բացի դրանից, նա ասոցիացվում է կոռուպցիայի հետ, նա ունի վատ կենսագրություն, որի պատճառով Արևմուտքը նրան աջակցել չի կարող:
168.am-ի հարցազրույցը Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանի հետ – Հունվարի 18-ին Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաք տեղի ունեցավ. քաղաքացիներն ու ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը դեմ են արտահայտվում կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրման համակարգին: Նման բողոքի ալիքից հետո իշխանությունը կգնա՞ որոշակի զիջումների: – Չգիտեմ: Օրենքն ընդունվել է, գործում է, իսկ մնացածը կախված է Սահմանադրական դատարանից. ՍԴ-ն ինչպես […]
Զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանին, ինչպես նաև դասակի հրամանատար Հրաչ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ դրանք կատարելու սպառնալիքի համար :
«Ղալաթ են անում՝ քննադատում են, հանգիստ եղեք, ամեն ինչ իր ժամանակին կլինի. երբ հարկ կհամարենք, կխոսենք»:
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Լեռնիկ Ալեքսանյանը չի ժխտում, որ երկրում կան «դժգոհ մասսաներ», սակայն միաժամանակ գտնում է, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում են շահարկել առկա սոցիալ-տնտեսական հարցերը: Այս մասին նա ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:
Բանն այն է, որ շանս կա Գինեսի ռեկորդի։ Այսպես, այս օրենքով 18-ամյա քաղաքացին 45 տարով դեպոզիտ է դնում։ Սա ռեկորդ է։ Երեկ քրքրել եմ ինտերնետը՝ 30 տարվանից ավել դեպոզիտ չկա։ Իսկ գուցե կա՞։ Խնդրում եմ մի հատ էլ դուք նայեք։ Գինեսի ռեկորդը ձեռքներիցս բաց չթողնենք:
Երկուշաբթի՝ հունվարի 20-ին, կայացավ Մարկ Սայաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերան՝ հայ աստղերի կատարմամբ: Երաժշտության հեղինակը երգիչ Մարտ Բաբայանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:
«Ի զե՛ն, հա՛յ ժողովուրդ. ինքնակազմակերպում և ինքնապաշտպանություն: Սա պատերազմ է, և մենք իրավունք չունենք պարտվելու: Պարտության գինը Հայաստանն է»:
Չնայած Ա.Մովսիսյանի բնորոշմանը, նախարարության կայքում Հրազդան ՋԷԿ-ը նշվում է որպես Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռներեցության «արդյունավետ» համագործակցության օրինակ: