Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Ներքին Կարմրաղբյուր գյուղերում հնչած հակառակորդի կրակոցներից վիրավորված 16-ամյա աղջիկը գումարտակի հրամանատարի աղջիկ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պարզվում է, որ ժողովրդի հաշվին կառավարությունը կրկին իր հարցն է լուծում՝ երևի ինչ-որ ակնկալիքներ ունենալով: Ի վերջո, այս համակարգը խնդիր է դառնալու, կպնելու են էն խեղճ աշխատող ժողովրդի գրպանին, բա էլ ո՞ւմ կպնեն: Թող իրանց գրպանին կպնեն…
ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել:
Որքան հասկանում եմ Բաքվի քաղաքական տրամադրություններից, նրանք տրամադրված չեն հարցը մոտակա ժամանակում ռազմական մեթոդներով լուծելուն: Իհարկե, կա ռազմական քարոզչություն, տրամադրություն, որն ազդում է, այսպես ասած, ռազմաշունչ ոգու ուժեղացման վրա, բայց օլիմպիական խաղերից նախաշեմին պատերազմական գործողություններ սկսելը բանականությունից դուրս կլիներ:
UWC Դիլիջան քոլեջն իր դռները կբացի 2014թ. սեպտեմբերին: Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց քանակը 2023թ. կհասնի 650-ի` 60 երկրներից: Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ 30 հազար դոլար, սակայն աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների միջոցով:
Անհրաժեշտ են «խարիսխային» ծրագրեր, որոնք կտանեն իրենց ետեւից: Մենք ընտրում ենք այնպիսի ծրագրեր, որոնք հանդիսանում են տարածաշրջանում կամ առանձին բնագավառում փոփոխությունների շարժիչ ուժը:
Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների պատասխանը տեղում մեր դիրքապահների կողմից տրվել է: Գրեթե երեք-երեքուկես անգամ քանակաությամբ ավել նրանց հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումը կասեցրել է տվյալ դիրքում 9 հոգանոց մեր ստորաբաժանումը՝ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, որը, ցավոք, զոհվեց այդ մարտական գործողությունների ընթացքում:
«Ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել, որ կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներից մեկը գրանցված է օֆշորում: Ընկերություններից մեկը գրանցված է Ֆրանսիայում մյուսի հիմնադիրներից մեկը՝ Գերմանիայում, մյուս՝ Ավստրիայում:
Մեզ կասկածանքի հիմք տվեց նաև այն հանգամանքը, որ փայտանյութը կիսով չափ էր բեռնված և մեքենայի կցորդի խցիկը սառնարանային էր: Եվ մինչ բեռնատարը կհատեր հայ-իրանական սահմանը, մենք ռենտգեն պատկերն անմիջապես ուղարկել ենք Մեղրիի մաքսակետ` մեքենայի սահմանահատման ժամանակ ռենտգեն պատկերների համեմատություն կատարելու նպատակով:
«Առաջին գծում մենք միշտ եղել ենք պարտադրողի դերում, անհրաժեշտության դեպքում նաև պատժողի դերում»,-ասաց Ս. Օհանյանը:
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության «սև օրերը» շուտով կավարտվեն: 168.am-ի տեղեկություններով՝ մարտի 1-ից գործարանը փակվելու է: «Նաիրիտի» անհաջողությունների շարանը, վերջին շրջանում դրանց ակտիվացումը հենց այդ մասին են վկայում: Այս օրերին գործարանի ղեկավարությունը բավականին անհանգիստ ու լարված վիճակում է:
Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, 168.am-ի հետ հարցազրույցում խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի, քաղաքական ուժերի և ղեկավարների մասին, կարծիք էր հայտնել, թե ՀՀ երեք նախագահներն էլ, այդուհանդերձ, «իրենց նավը վարել են Ռուսաստանի հետ մերձեցման ուղղությամբ», իսկ իշխանափոխության դեպքում Հայաստանի ռուսական վեկտորն արմատապես չի փոխվի:
Ռոբերտ Քոչարյանը գնդակահարել է անմեղ 10 մարդու, Երևանի փողոցներում արյուն է թափել ու դրա համար պետք է սուս ու փուս իր տեղը մնա, շատ հանգիստ, ու մտածի այն ցուցակի մասին, որը վերջերս Ռուսաստանում տպվեց: Տպվեց, իմ կարծիքով, Բաղրամյան 26-ի միջնորդությամբ: Ավելի լավ է՝ Քոչարյանը սրա մասին մտածի, դա շատ ավելի լավ կլինի, քան թե մտածի՝ իշխանության գա կամ նման ուրիշ հույսեր փայփայի: Մի անգամ եկավ՝ տեսանք՝ ինչ եղավ…
Ընդդիմությունը դժվար թե նրան ների 2008 թվականի մարտի մեկը: Նույնիսկ, եթե Վաշինգտոնն ու Մոսկվան, ձայն ձայնի տված, ասեն` Քոչարյանը վարչապետի թիվ 1 թեկնածուն է, այնուամենայնիվ, Հայաստանն ունի ներքին լսարան, որին որևէ կերպ չի կարելի արհամարհել:
Արտագաղթն, իհարկե, Հայաստանում այժմ ամենաքննարկվող թեման է. բարձր որակավորում ունեցող մասնագետների և արդյունավետ աշխատողների և ունակ գործարարների պակասը Հայաստանում գնալով ավելի է սրվում: Ցավոք, երբեմն չեմ տեսնում մարդկանց, ովքեր պատրաստ են փոխարինել 1990-ականների սերունդին, իսկ եթե կան էլ, ապա նրանց թիվը շատ մեծ չէ, քանի որ բոլորն են գնում: Հաճախ կարելի է լսել այն մասին, որ Հայաստանը վերածվում է գլոբալ մրցակցային ՏՏ կենտրոնի, բայց որտե՞ղ է Ձեր գլոբալ մրցակցային աշխատուժը:
Ողջ աշխարհում սիրված ու մեծ հեղինակություն վայելող Ժանսեմի նկարչությունն այսօր համարվում է գծանկարչությամբ մարդկային ողջ էմոցիոնալ դաշտը շարժող այն սպեցիֆիկ ներուժը, որտեղ գիծը դառնում է հույզ, իսկ պատկերը՝ հիշողություն:
Մեր հասասարակությունը սովորել է գեղեցիկ խոսքերին և ստեղծված (կամ ստեղծվելիք) աշխատատեղերի մասին ունի իր ուրույն պատկերացումը։ Սակայն, ի դժբախտություն ՀՀ իշխանությունների, հրապարակվում են նաև հետազոտություններ` միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնք արտացոլում են ՀՀ աշխատաշուկայի խայտառակ պատկերը։
Մեր կառավարությունը չարաշահումներին ու վատնումներին վերջ տալու ազնիվ նպատակով քաջաբար վերացրեց գործազրկության նպաստը: Հիմա կարծես հերթն արդեն հասել է հղիության նպաստներին: Նույն՝ կոռուպցիայի ու վատնումների դեմ պայքարի շրջանակում: Սա ինչո՞վ թամաշա չէ: Թերևս, միայն իր ողբերգականությամբ:
Իր սննդարարությամբ և բուժիչ հատկություններով լավագույնն է համարվում սև բողկը, որն աչքի է ընկնում կալիումի առատությամբ (1200 մգ` 100 գ հումքի մեջ, սպիտակի մեջ` 357 մգ է)։ ՀՀ-ում մշակվում է «Սև կլոր» տեսակը։
Մենք չենք կարող քաղաքական հավակնություններ և նկրտումներ ունենալ այն պարզ պատճառով, որ մենք որևէ կերպ չենք ձգտում քաղաքական իշխանության: Մենք ունենք խնդիր՝ լուծելու նշված սոցիալ-քաղաքական հարցը ի շահ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, ստիպելով ցանկացած՝ թե ներկա, թե ապագա, իշխանությանը պատասխանատու զգալ իրեն քաղաքացիների առաջ և իր գործողություններում առաջնորդվել բացառապես քաղաքացիների շահերով:
ՄՄ մտնելու կանոնակարգը դեռ վերջնական չի մշակվել, և պարզ չէ, թե որ անկյունից ինչ անակնկալ կմատուցվի մեզ: Ներկայումս ՄՄ-ի հետ կապված ամեն օր շատ բուռն, ակտիվ քննարկումներ են ընթանում` թե՛ դրույքաչափերի, թե՛ կանոնակարգերի, թե՛ աշխատանքի պայմանների վերաբերյալ: Ամբողջ աշխատանքային համակարգը վերանայելու կարիք կա:
Թե ի՞նչ է սպասվում ԲՀԿ առաջիկա համագումարում, Լյովա Խաչատրյանը տեղյակ չէ. «Հիդրոմետները կանխատեսում են անձրև, բայց ես համոզված եմ, որ բարձրադիր վայրերում ձյուն էլ կարող է լինել»: Հարցին, թե մառախուղ չի սպասվո՞ւմ, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «ԲՀԿ-ում մառախուղ չի լինում. լինելու է պարզ, արևոտ եղանակ և մեր որոշումներից շատ բան է լինելու կախված երկրի ապագա ճակատագրի մասով»:
«Քոչարյանը մեկնեց Մոսկվա, կարճ հանդիպում ունեցավ Պուտինի հետ, վերադարձավ, հավաքեց իր մոտ իրավապահներին և, ըստ էության, դրանից հետո սկսվեց պատրաստվել «Մարտի 1»-ը: Նման զուգահեռներ ես տեսնում եմ այսօր նաև Ուկրաինայում»:
Տիգրան Սարգսյանի հրաժարականով չի: Էս ամեն ինչը մի հասցե ունի, մի տեր: Էդ տիրոջ անուն-ազգանունը Սերժ Սարգսյան ա:
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը չի կարծում, որ դրոշմապիտակների կիրառումը առաջնային օգտագրծման ապրանքների համար սոցիալական խնդիրներ կառաջացնի:
Թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տեղադրել Հայաստան այցից: Նա Երևանում լուսանկարվել է թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր»կազմակերպության խորհրդանիշով և տեղադրել այն ֆեյսբուքյան իր էջում: Ավելի ուշ լրատվամիջոցներում լուսանկարներ տեղադրվեցին, որտեղ թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը լուսանկարվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: 168.am-ի հետ […]
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանն ազատվել է պաշտոնից:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ` թուրք ազգայնամոլ Հասան Օքթայի այցի և վերջինիս հետ նրա հանդիպման մասին պարզաբանելու համար:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ վերջին օրերին մամուլում արծարծվող և «ցավոտ» հարցին՝ գանձապետարանի արժեքների վաճառքին:
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ուղարկել է հետևյալ պատասխանը. «Ցանկացած բանավեճի, եթե դա, իհարկե, իրականությունը տարբեր կողմերից դիտարկելու, ինչ-որ բան բարելավելու կամ ավելի արդյունավետ դարձնելու նպատակ ունի, ՀՀ Նախագահն անշուշտ դրական է վերաբերում: