ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է, հրաժարվում է խոսել Ռ. Քոչարյանի կողմից գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին հնչեցրած խիստ գնահատականների մասին:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խիստ նկատողություն է արել դեկտեմբերի 26-ին` ՀՊՏՀ-ում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության օրը, բուհում ծառայություն իրականացնող ոստիկան Ս.Բաղդասարյանին և նկատողություն` ոստիկան Գ. Ղասաբողլյանին:
168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն արձագանքելով տեսակետներին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն կարող է վերադառնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջոցով, ասել էր. «Ինչի՞ եք մտածում, որ Քոչարյանն անպայման պիտի ԲՀԿ-ի միջոցով գա` ՀՀԿ-ի միջոցով էլ կարող է վերադառնալ»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել նախագիծը, որովհետև «ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ և կառավարությունը բացասական կարծիք է տալիս:
Մեզ լարված աշխատանք է սպասվում, և առաջին հանձնարարականը, որ ուզում եմ տալ, հետևյալն է. մենք հաստատել ենք 2014թ. գերակա խնդիրները` ըստ նախարարությունների, գերատեսչությունների:
«Նման գիտելիքներ ունեցող վարչապետին ինչպե՞ս չհակադարձել, որ անգամ նախկին զեկույցները չի կարդացել: Եվ ինչպե՞ս կարող է երկիրը 20 տարի առաջ ու հիմա նույնչափ աղքատություն ունենալ, երբ այն ժամանակ դեռ պատերազմում էինք»,- ասաց Հ.Բագրատյանը:
Ես տականքի նկատմամբ գթասիրտ չեմ, ես գթասիրտ եմ իմ ընկեր ոստիկանների, իմ երկրի, իմ հասարակության նկատմամբ: Եվ այս քաղաքականությունը լինելու է ամբողջ տարին: Տարին բեկումնային է լինելու, պայքար ենք տանելու հանցավոր խմբերի, խմբավորումների հետ, որոնք հովանավորվում և քողարկվում են ամենատարբեր մարդկանց կողմից՝ սկսած մեծահարուստներից, վերջացրած՝ պաշտոնատար անձերից. նշանակություն չունի: Կտեսնեք՝ ես ճանապարհին դավաճանեցի, քարը կնետեք իմ ուղղությամբ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Նոր տարին անց է կացրել Եվրոպայում՝ ընտանիքի անդամների հետ միասին: Որոշ տեղեկություններով, նրանք այլևս չեն վերադառնալու Հայաստան: Միայն Սուրիկ Խաչատրյանն է գալու, ով զբաղվելու է բիզնեսի գործերով:
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ «NaKo Games» խաղեր ստեղծող նորաստեղծ ընկերությունը յուրօրինակ նվեր է պատրաստել համակարգչային խաղերի սիրահարների համար: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության հիմնադիր Նարինե Եղիազարյանը, ստեղծել են խաղ` Princess Cakes Christmas-ը, որը հնարավորություն է տալիս արքայադստեր հետ ամանորյա տորթեր ձևավորել:
«Մենք ցանկանում ենք նոր հարթակն օգտագործել ոչ միայն ուտեստների, ծաղիկների գնման համար, այլ այն շատ ավելի լայն ապրանքատեսականի է ներառելու»:
Առաջիկա օրերին` հունվարի 9-10-ը, Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում: Արեգակի վրա ռենտգենյան բռնկման արդյունքում, հունվարի 9-10-ը Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում: Այս մասին հաղորդում է«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` նշելով, որ մագնիսային փոթորիկների ժամանակ մարդկանց ինքնազգացողությունը կարող է վատանալ:
Մարդն Ադամի ժամանակներից էլ օգնություն էր կանչում, տիեզերքից ձայն չլսելու պատճառով մենակ է համարում իրեն, ինչպես որ մարդն է մենակ, այնպես էլ` հայրենիքը: Վիհերի խորություններից վախենալով ենք որոնում, ձգտում մոտենալ մեկ այլ մարդու ոգուն: Երկրներն էլ մենակ են, վախենում են երկրաշարժից, ջրհեղեղից, ահաբեկչությունից, պատերազմներից, ատոմային ռումբերից:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի քննությունը: Պաշտպանը բողոքարկել էր քննիչի որոշումը, որով Վ. Պետրոսյանը ձերբակալվեր էր:
Չե՞ք հիշում, նա ասաց, թե 2007թ. խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ ցուցակները ճշտվել են իր հետ: Ես համոզված եմ, որ նրա ազդեցությունը ՀՀԿ-ում դեռ կա, ինչպե՞ս կարող է չլինել: Վերադառնալու շատ ուղիներ կան, դրա համար եկեք մի փոքր ԲՀԿ-ին հանգիստ թողնենք: Ես կարծում եմ, որ ԲՀԿ անդամները լսում են Գագիկ Ծառուկյանին, իսկ թե Ծառուկյանը լսո՞ւմ է Քոչարյանին, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց, ըստ իս, Ծառուկյանն է վերահսկում ԲՀԿ կուսակցությունը:
Ընդդիմադիր լինում են իշխանությանը, ոչ թե իշխանության մեկ անձի: Առավել ևս, երբ Քոչարյանը Սերժ Սարգսյանին պաշտպանության տակ է առնում, միայն վարչապետին է քննադատում: Ի՞նչ է` նախագահը չգիտի, ինչպիսի տնտեսություն է վարվում Տ. Սարգսյանի կողմից, առավել ևս, երբ նա մինչ այդ ԿԲ նախագահ է եղել: Նման բան չկա, որ մի վարչապետ ես քննադատում, ընդդիմադիր ես դառնում:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը: 168.am-ի հետ զրույցում պաշտպանն ասաց, որ դատարան է բողոքարկել նախաքննական մարմնի որոշումը, որով Վ. Պետրոսյանը ձերբակալվել էր:
YouTube վիդեոպորտալում տեղադրվել են 4 տարբեր կարճ տեսանյութեր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին, որոնք նախկինում չեն հրապարակվել։ Տեսանյութերը տեղադրել է Հայկ Մարգարյան անունով մի օգտատեր։
Հունվարի 27-31-ը տեղի է ունենալու ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որի ժամանակ ընտրվելու է նոր նախագահ: ԵԽԽՎ գործող նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ով ներկայացնում է Եվրոպայի ժողովրդական կուսակցություն խմբակցությունը, փոխարինելու է Լիբերալ դեմոկրատների ալյանսի ղեկավար Ան Բռասորը:
«Քաղաքական առումով ես կիսում եմ երկրորդ նախագահի հնչեցրած գնահատականը, որ մեզ մոտ ներկա վիճակում կառավարության մենեջմենթը պետք է փոխվի: Սակայն դա վարչապետության հա՞յտ է, թե՞ ոչ, այդ հարցը պետք է տաք Ռոբերտ Քոչարյանին, ես նման գնահատականեր չեմ ուզում տալ: Քոչարյանը եթե ցանկություն հայտնի ինչ-որ բանի, այդ ձևով չպետք է հայտնի:
«Ինձ չի վերաբերում, երկու մարդ իրար հետ խոսում են, կարող են իրար վիրավորել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան «փոխհրաձգության» մասին:
2014-ի հավաքածուի մեջ մտել են պայուսակներ, շարֆեր, դրամապանակներ, անձրևանոցներ և այլ աքսեսուարներ: Հավաքածուի մեջ ընդգրկված աքսեսուարներն ամենատարբեր, հագեցած գույների են:
Delta Pens բրենդային ապրանքանիշը, որն արտադրում է փետուրե գրիչներ, վերջերս ներկայացրել է նոր մոդելներ` Romeo & Juliet ռոմանտիկ անուններով:
Նշան Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել. արդյունքում՝ շտապ օգնության ծառայության հերթապահ բրիգադը, բենզին չունենալու պատճառաբանությամբ, Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանի հարազատների հեռախոսականչով նրան չի այցելել և շտապ բժշկական օգնություն չի ցուցաբերել. դրա հետևանքով հիվանդը մահացել է:
Ներկայացվող տեսանյութը Մարալիկ քաղաքում, թիթեղյա փոքրիկ վագոն-տնակում 5 անձով բնակվող Մելիքյանների ապրելակերպի մասին է:
Իմ կարծիքով` լսարանը լսում է այն, ինչ իրեն տալիս են: Լսարանը ձանձրանում է նրանից, երբ X երգիչն ինչ-որ բան է անում, մյուսները փորձում են կրկնել նրան կամ դրան մոտ ինչ-որ բան անել, վախենում են էքսպերիմենտներ անել: Մեզ մոտ չկա շոու-բիզնես, շուկա ասվածը, երգիչները ինչ որ անում են, մեծ գումարների հետ կապ ունի, ու իրենց հետոյի մասին մտածելով` ստիպված անում են բաներ՝ հուսալով, որ այն կընկալվի հասարակության կողմից ու կսիրվի:
Պատկերացնո՞ւմ եք՝ մի աղքատ երկիր, որը գոյատևելու խնդիր ունի և մի կերպ քարշ է տալիս իր գոյությունը 11 օր… հանգստանում է։ Որքան անպատասխանատու, պոֆիգիստ ու հիմար պետք է լինել նման որոշումներ կայացնելու համար։ Կոլեկտիվ սովորում ենք ծուլությանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատև արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում:
«Վարչապետն արձագանքել է, էլ ի՞նչ է պետք այդտեղ, մարդը ասել է: Հո խոսքը մենամարտի, դուելի մասին չէ՞… եղել է կարծիք, Տիգրան Սարգսյանն էլ արձագանքել է, էլ ի՞նչ կոմենտարիաներ են պետք այստեղ»:
Այ, քաղաքացիական հասարակության շարժման նպատակը իշխանություններին աշխատեցնելն է, և այդ խնդիրը պետք է հասարակությունն իր առջև դնի: Ժողովրդի ուզած իշխանությունը չի լինելու, և աշխարհի ոչ մի ժողովուրդ իր ուզած իշխանությունը չունի: Նույնիսկ այն դեպքում, երբ այդ իշխանություններն ընտրվում են ժողովրդի կողմից մեծ ոգևորությամբ, որոշ ժամանակ անց կրկին դժգոհություններ են առաջանում:
Հայաստանի արտգործնախարարը Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության քայլերը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը։