Ընդհանուր առմամբ այդ օրերի փողոցաշինությունը Գյումրիում արժեցել է շուրջ 500 միլիոն դրամ, քանի որ ինչպես ավելի վաղ նշում էին շինարարները, իրականացվել է որակյալ շինարարություն՝ փռվել հաստ շերտով ասֆալտ:
Մրցույթի նպատակն է՝ աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին՝ մշակել նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև՝ ներդնել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար:
Պարզ չէ՞, որ Ռոբերտ Քոչարյանը չի քննադատի, որովհետև նա կողմնակից է Մաքսային միությանը: Այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ բոլոր երեք նախագահները կողմ են Մաքսային միությանը, պարզապես մեկն ասում է՝ գիտեք, ես ավելի լավ կանեի, ավելի շատ կպոկեի Ռուսաստանից, գազի գինը կցածրացնեի… Բայց սա միավորում է այդ երեք նախագահներին:
«8% կամ 12% տնտեսական աճը լավ բան է, բայց միայն այդ ժամանակաշրջանի բարեփոխումներով չի եղել, այսինքն՝ առաջին նախագահից սկսված է բարեփոխումներ եղել: Բազմաթիվ բարեփոխումների արդյունքները 5-10 տարում չեն երևում, ավելի երկարաժամկետ են: 90-ականներից սկսած բազմաթիվ բարեփոխումներն իրենց դրական ազդեցությունն են ունեցել, իսկ չհաջողված բարեփոխումները նույնպես ազդեցություն են թողնում»,- ասաց Վ.Ավանեսյանը:
«Հավատացեք ինձ, եթե Ռոբերտ Քոչարյանը խնդրի, Սերժ Սարգսյանը 5 րոպեում նրան կնշանակի վարչապետ»,- կարծիք հայտնեց Հ. Իգիթյանը՝ միաժամանակ ավելացնելով, թե չի կարծում, որ Քոչարյանն այսօր ուզում է վարչապետ դառնալ:
«Եթե ուշադիր նայեք հարցազրույցի ոճին, ով հիշում է Ռոբերտ Քոչարյանին, նրա բնավորությունը, կհասկանա, որ մի փոքր, այսպես, վիրավորված, ինքնահավան արժանապատվության հետ հարցեր կան»
Արտագաղթի միտումներ նկատվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՊՀ այլ երկրներում: Թեպետ արտագաղթի ծավալները ԱՊՀ տարբեր երկրներում տարբեր են, դրանց համեմատական վերլուծությունը թույլ է տալիս պատկերացում կազմել խնդրի խորության և արտագաղթ ծնող հիմնական պատճառների մասին:
Հայաստանի ԿԿ Կենտկոմի նորանշանակ քարտուղարը Կրեմլ էր մեկնել: Ստալինը մոտենում է նրան ու հարցնում . «Որտե՞ղ է Սերգո Համբարձումյանը: Նա ինձ պետք է»: Անտեղյակ քարտուղարին այլ բան չէր մնում, քան խոստանալ, որ 24 ժամվա ընթացքում նրան կգտնեն ու կբերեն առաջնորդի մոտ: Բայց իսկապես, որտե՞ղ էր Սերգոն:
2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական պարտքն ավելացել է 216.4 միլիոն դոլարով (4.9%-ով) և 2013 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել 4 միլիարդ 588.5 միլիոն դոլար։ Այս մասին նշվում է Ֆինանսների նախարարության «Պետական պարտքի տեղեկագրում»։
Եթե հանրապետության վարչապետը չորս ու կես ժամ է գտնում՝ ասուլիս անցկացնելու և Աստված գիտի, թե էլի ինչքան ժամանակ՝ գունազարդ հոդված գրելու, ապա պաշտոնաթող նախագահը միշտ էլ մի կես ժամ կգտնի 3-4 հարցի պատասխանելու համար:
Որոշ մանկապարտեզների տնօրեններ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին զգուշացրել են, որ բոլոր նրանք, ովքեր չեն պատրաստվում վճարել արդեն նոր վարձավճարը, պետք է հանեն երեխային մանկապարտեզից:
Հունվարի 15-ը «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի ծննդյան օրն է: Այն համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն է: Ընդամենը վերջերս հոդվածների թվով հայերեն «Վիքիպեդիան» առաջ անցավ ադրբեջաներեն և վրացերեն «Վիքիպեդիա»-ներից:
Քոչարյանի ակտիվանալը նույնն է, ինչ ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստանի» կամ Դաշնակցության ակտիվանալը: Նրանք հանդես են գալիս որպես մեկ թիմ… Ես առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին համարում եմ արևմտամետ քաղաքական գործիչ, շատերի մոտ նստվածք կա, թե նա ռուսամետ գործիչ է, բայց ես նրան արևմտամետ եմ համարում:
«Զգացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ իր կարծիքը հայտնելով ՀՀ երկրորդ նախագահի վերջին հրապարակային ակտիվության մասին:
Ինժեներ-մեխանիկ Արմեն Ջաղացպանյանը նոր շարժիչի ստեղծման մոդել է նախագծել, որն անհամեմատ ավելի քիչ վառելիք է ծախսում, քան ներկայումս գործածվող շարժիչները, որոնք կիրառվում են, օրինակ`ավտոմեքենաների մեջ:
Մրցունակ տնտեսության համար հարկավոր են համապատասխան հավասար պայմաններ մրցակցային պայքարի ժամանակ: Եթե միտքը զարգացնենք այս ուղղությամբ, ապա այդ դեպքում «ասեղը» կլինի օրենքի առջև բոլորի և յուրաքանչյուրի հավասարության ու հասարակության մեջ արդարության զգացումի հաստատումը:
Գորիսի 1992-1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը տարածել է հայտարարություն.
Շատերին է հետաքրքրում` արդյոք Տարոն Մարգարյանը գիտի՞ շախմատ խաղալ և արդյոք շախմատի սիրահա՞ր է: Մեր հարցին ի պատասխան` Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանն ասաց. «Այո, Տարոն Մարգարյանը շախմատ խաղալ գիտի, շախմատի սիրահար է:
«Heritage Foundation» հիմնադրամը հրապարակել է 2014 թվականի տնտեսական ազատության ցուցիչը, որի տվյալների համաձայն Հայաստանի տնտեսությունն աշխարհի երկրների շարքում զբաղեցրել է 41-րդ տեղը՝ հավաքելով 68,9 միավոր:
168.am-ի տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իրենց արձակուրդն են անցկացնում Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: Նրանց ուղեկցում են Հայաստանի մի քանի գործարարներ ու քաղաքական գործիչներ:
«Մեր հավաքը տեղի է ունեցել հունվարի 5-ին, խոսել են խնդիրներից, բայց հավատացնում եմ ձեզ` նման հայտարարություններ չեն եղել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Չգիտեմ, թե ինչի՞ համար է դա արվել, նաև չեմ հասկանում ժուռնալիստների այդ բուռն հետաքրքրությունը: Ճիշտն ասած՝ ինձ համար էլ էր դա զարմանալի:
Քոչարյանն իր հաշվեկշռում, քաղաքական իմաստով, ունի պլյուսներ և մինուսներ, և գործող իշխանությունը փորձում է իր բացթողումները բարդել նախկին իշխանության վրա
«Ինչո՞ւ սպանեցին Արամ Ղարաբեկյանին» կամ «Արվեստագետների սպանությունները» վերտառությամբ արձագանքները կյանքից անժամանակ հեռացած ռեժիսոր Արմեն Մազմանյանի, գրող Լևոն Խեչոյանի, փայլուն երաժիշտ Արամ Ղարաբեկյանի մահից հետո թերևս շոկի ազդեցությամբ են գրված:
«Առաջին հայացքից թվում է, թե ես չէ, որ պետք է այս պահին խառնվեմ ՀՀ երկրորդ նախագահի և վարչապետի «բանավեճին»։ Երկուսի և՛ քաղաքական, և՛ տնտեսական ընդդիմախոսն եմ»։
Դպրոցի երկարամյա տնօրեն Վանիչկա Պետրոսյանն անցել է կենսաթոշակի, եւ նրա պաշտոնն արդեն մի քանի ամիս է՝ ազատ է: 2013 թվականի նոյեմբեր ամսից դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նույն դպրոցի փոխտնօրեն Արամ Եղինյանն է:
«Ինչի՞ եք եկել», կամ՝ «հո դուք չե՞ք գժվել՝ եկել եք Հայաստան», և այլ նմանատիպ արտահայտությունները շատ քանդող են, ավերող, քանի որ մարդ երբ տեղափոխվում է, նրա համար իրականում ամենադժվարն այդ որոշումը կայացնելն է, և, եթե իրենք տեղափոխվում են Հայաստան, ապա դա նրանց համար շատ լուրջ է ու ասես վերջնական որոշում է: Մինչդեռ նման արտահայտությունները քանդում են ամեն ինչ:
Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1983թ. Անտարկտիկայում: Այստեղ օդի ջերմաստիճանը հասել էր -89.2 C-ի: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1913-ին, երբ օդի ջերմաստիճանը կազմել է 56.7 C:
«Երկիրը և մեր ազգը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած` տարածաշրջանային անբարենպաստ դիրք, մյուս կողմից՝ արտագաղթի բարձր տեմպեր, և այլն: Ամենակարևորը, սակայն, երկրի անվտանգության հարցն է, որը գնալով շատ վտանգավոր է դառնում»:
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում փորձել խուսանավել գնահատական տալ Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխադարձ հայտարարություններին՝ պատճառաբանելով, թե դեռ ծանոթ չէ ո´չ Ռ.Քոչարյանի օրեր առաջ արված, ո´չ էլ Տ.Սարգսյանի այսօր տարածած հայտարարություններին: