Հայաստանն այլևս չի մասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին

Հայաստանի իշխանությունը, թերևս, այլևս չի մասնակցի Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի հավաքներին: Համենայն դեպս՝ այս կազմով: Այս տարի, հերթական անգամ, ՀՀ կառավարությունը որոշել է ձեռնպահ մնալ և չմեկնել հունվարիի 22-25-ին կայանալիք դավոսյան համաժողովի 44-րդ նիստին:

ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Հարություն Բերբերյանը 168.am-ին հայտնեց, որ ՀՀ կառավարությունը գերադասում է մասնակցել ոչ թե բուն դավոսյան, այլ ամռանը տեղի ունեցող համաշխարհային տնտեսական համաժողովներին, օրինակ՝ անցած տարի ՀՀ-ն մասնակցել է Չինաստանի Դալյան քաղաքում կայացած «Ամառային Դավոս 2013»-ին, նախորդ տարին մեկնել էին Վիլնյուս:

Հարցին՝ ինչո՞վ է ամառային հավաքը գերադասելի ձմեռայինից, Հ.Բերբերյանը պատասխանեց. «Այս պահին ավելի նպատակահարմար է ամառային համաժողովներին մասնակցելը»:

Նկատենք, որ ամառային հավաքները սովորաբար նույնպես մարդաշատ են, բայց դրանց մասնակիցները, ի տարբերության դավոսյան համաժողովների, ոչ թե պետության ղեկավարներ են, այլ այստեղ երկրներն ավելի ցածր կարգավիճակով են ներկայացված՝ նախարարների, առավելագույնը՝ վարչապետների, նաև եթե Դավոսում տեղի է ունենում «համաժողով», ապա ամռանը՝ «դավոսյան խորհրդակցություն»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031