
Աղվան Վարդանյան. Ղալաթ են անում՝ քննադատում են, ամեն ինչ իր ժամանակին կլինի

ՀՅԴ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի «բանավեճի» առնչությամբ որևէ կերպ մեկնաբանություն մինչ օրս չի տվել: Հետաքրքիր է՝ ինչու է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին իշխանության կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը լռում Քոչարյան-Սարգսյան «փոխհրաձգության» մասին: 168.am-ը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի նա այդ հեռակա «բանավեճի» մասին, ինչո՞ւ է այն նոր թափ հավաքում:
Սակայն Աղվան Վարդանյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ` ասելով. «Ամեն ինչ իր ժամանակին»: Մեր դիտարկմանը, թե շատերը քննադատում են Դաշնակցությանը՝ Ռ. Քոչարյանի թեման շրջանցելու և հստակ տեսակետ չհայտնելու համար, Աղվան Վարդանյանն այսպես արձագանքեց. «Ղալաթ են անում՝ քննադատում են, հանգիստ եղեք, ամեն ինչ իր ժամանակին կլինի. երբ հարկ կհամարենք՝ կխոսենք»: