«Սթար Դիվայդ» ընկերության հնրավորությունները՝ կրկին ոտքի կանգնելու, հետզհետե սպառվում են, ու խանութների ցանցը, կարծես, շուտով վերջնականապես կանցնի պատմության գիրկն, ու «Սթարի» աստղը կմարի:
«Դուք էլ և բոլորն էլ պետք է հոգնած լինեն այդ երևույթից, Տիգրան Սարգսյանի բարոյախոսությունից, երբ իրականությունն այլ է, իսկ ինքը պատասխանատվությունից խուսափելու ձև է փնտրում»,- Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հերթական «հրաձգությանը» 168.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:
Ցանկանալով հիմնավորված պատասխանել Ռոբերտ Քոչարյանին՝ Տիգրան Սարգսյանը (թերևս ինքն էլ չցանկանալով) տիրաժավորել է մի սարսափելի ցուցանիշ՝ 18.5% անկում ճգնաժամի պատճառով։
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, ով մի քանի օր առաջ է ստացել ՀԾՔ-ի որոշումը, ուշադրությունը հրավիրեց ՀՔԾ որոշման այն հատվածի վրա, որտեղ նշվում է, որ վերահսկող դատախազը քննիչի՝ Վարդան Պետրոսյանի տուն գնալու հանգամանքը «թյուրիմացաբար» է նշել փաստաթղթերում:
ՀՀ գլխավոր դատախազը, ամփոփելով 2014թ. առաջին միջգերատեսչական խորհրդակցության աշխատանքները, ևս մեկ մեկ անգամ շեշտեց հայտնի ճշմարտությունը, որ «ավելի լավ է մի քանի մեղավոր մնան անպատիժ քան մեկ անմեղ մարդ պատժվի»:
Քաղաքական գիտության մեջ 20-րդ դարի 60-ական թվականներից գործառնվում է Էլիտայի պոլիարխիկ դպրոցը, համաձայն որի հասարակությունում քաղաքական էլիտան միակը չէ: Ժողովրդավարացման և քաղաքական իշխանության մշակույթ ստեղծելու համար անհրաժեշտ է, որ հասարակությունում գործեն տնտեսական, մշակութային, մեդիոկրատիկ, ռազմական և հատկապես ռազմավարական էլիտաներ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վարդան Պետրոսյանի գործով դատախազը փոխվել է: Կոտայքի մարզի ավագ դատախազ Արմեն Առաքելյանին կփոխարինեն դատախազներ Արթուր և Վահան Սարգսյանները:
168.am-ի տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարանում կազմվում են աշխատակիցների կրճատման ցուցակներ, ինչը նշանակում է, որ գործարանը չի աշխատի և կտարվի սնանկության ու փակման: Ընդ որում՝ խոսքը ոչ թե հարկադիր պարապուրդի մասին է, այլ աշխատակիցների կրճատման, և առաջնահերթ այդ ցուցակում ներառվում են ըմբոստ ու բողոքավոր աշխատակիցները:
Ազգի մեջ տեսակ կա, որը միշտ ազգի փրկության, ճակատագրական պահերին միշտ կարողացել է կանգնել այն թեժ կետերում, էպիկենտրոնում, որտեղ դժվարությունները շատ են: Լևոն Խեչոյանին ես ոչ թե որպես ազատամարտիկ, այլ որպես գրողի եմ փայփայել եմ, ոչ թե տարբերություն եմ դրել, այլ ուղղակի որպես գրող–ազատամարտիկ հազվագյուտ է եղել մեր պատմության մեջ:
Մհերս Արամի համար շատ բան է արել, Արամը մեր տանն է մեծացել, ամեն ինչով օգնել ենք ես ու տղես, խոզ ու հավ ենք տվել Արամին, որ պահեր ու կարողանար երեխեքի հոգսերը հոգար…իրենք ընտանիքով էլ են եկել մեր տուն, իր ա կինն էլ է եկել ու հենց իր կինն աչք ուներ Մհերիս վրա, ոչ թե Մհերս՝ Արամի կնոջ»,-լացակումած պատմել է մայրը: Այսքան ժամանակ Արամի և Մհերի հարաբերությունները եղել են նորմալ. ոչ ոք որևէ կասկածելի բան չի նկատել ու լսել, մայրն ասում է, որ միակ տարօրինակ բանն այն էր, որ Արամը պարբերաբար ասել է, թե «Ախպերս բիզնեսմեն դարձավ, մեզ մոռացավ:
Այսօր խորհրդարանական 4 խմբակցություններ` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ խորհրդակցություն են անցկացրել: Խորհրդարանական 4 ուժերը նախանշել են կարևորագույն հարցերը, որոնց շուրջ պետք է հանդես գան համատեղ:
Երևան-Սևան մայրուղու վրայի մյուս խաղատները փակվում են, քանի որ նրանցից ոչ ոք ի վիճակի չի եղել 100 միլիոն դոլարի ներդրում իրականացնել։ Այսինքն՝ «Օնիրա Քլաբ»-ը կդառնա տարածքային մոնոպոլիստ խաղատնային բիզնեսում։ Կառավարության փաստացի համաձայնությամբ։
2014 թ. հունիսի 6-ին Գերմանիայի Մայնց քաղաքում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական-բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ազգային հավաքականի հետ:
Զարուհի Փոստանջյանն առաջատար պատգամավոր է, նա ունի իր ողնաշարը, իր սկզբունքները, որոնք հարգանքի են արժանի: Մենք յուրաքանչյուրս դիմացինի մեջ պիտի տեսնենք լավը, ուժեղը, և ուժեղացնելով քաղաքացիական, քաղաքական պայքարը, պիտի հասնենք սահմանադրական Հայաստանի կերտմանը:
Առողջությունը լավ է արդեն, որևէ բողոք չունի, այսպես ներհայեցողության շրջան է իր համար, որովհետև պարզ է, որ այդ կորուստները, որ ունեցանք երիտասարդների, դրանք ահավոր մեծ բեռ են բոլորիս վրա: Միաժամանկ ինքը, այսպես, նայում է դեպի ապագա, ինքը որևէ քաղաքական աստառ չի տալիս, թեև ես պետք է ասեմ, որ եթե այլ արվեստագետ լիներ, ասենք՝ պռոիշխանական, միգուցե այնտեղ ինքը հայտնված չլինի:
Հրայր Թովմասյանն ասաց, որ Շանթ Հարությունյանի տեսակցությունները հարազատների հետ արգելել է նախաքննական մարմինը և ինքը չի կարող պատասխանել հարցին՝ որքանո՞վ է դա օրինական։
Ր. Հովհաննիսյանն տեղեկացրեց նաև, որ այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, սակայն իրեն թույլ չեն տվել հանդիպել Շանթ Հարությունյանի հետ։ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ուրախ է, որ Շանթ Հարությունյանն այսօր դադարեցրել է հացադուլը։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Շանթ Հարությունյանը մեսունակ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Ընդունելությունը կազմակերպվում է անկախ մարմնի` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի կողմից: Կոմիտեն կազմավորվում է UWC-ի կողմից, դրանում ընդգրկվում են նաեւ UWC դպրոցների շրջանավարտներ: Ընդունելության մասին վերջնական որոշումը կայացվում է «UWC Dilijan» միջազգային դպրոցի կողմից` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացրած առաջարկությունների հիման վրա:
Ըստ այս ուսումնասիրության, Հայաստանի ընտանիքներին նորմալ ապրելու համար անհրաժեխտ է ամսական 885 դոլար, մինչդեռ 84%-ի մոտ ամսական եկամուտը 800 դոլարից ցածր է։
Արտագաղթի պատճառը հասկանալու համար բավական է վերանալ զգացմունքայնությունից և իրականությունը դիտարկել շահերի տեսանկյունից, ինչպես շուկայական հարաբերություններում
Հայաստանում չեմ հիմա, որ տեսնեմ, թե ակտիվիստներն ինչքան են ակտիվացել, բայց կարծում եմ, որ այս տարին էլ նախորդի նման կլինի: Միշտ էլ ակտիվիստներն ակտիվ են եղել, հենց դրա համար էլ կոչվում են ակտիվիստներ, որ ակտիվ են: Միշտ էլ դժգոհություններ լինելու են, դրա համար, իմ խորին համոզմամբ՝ 2014-ն էլ լինելու է մնացած տարիների պես:
Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի լավագույն հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակեյբն այսօր «Ռ-Սպորտ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ «Սպարտակը» մերժել է հայ ֆուտբոլիստի գնման վերաբերյալ գերմանական և անգլիական ակումբների առաջարկները:
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում ձերբակալված, ապա կալանավորված Շանթ Հարությունյանն արդեն 16 օր է՝ հացադուլ է հայտարարել: Շ. Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ամուսինը չի ցանկացել, որ իրեն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»:
Եթե պարոն Քոչարյանը չարձագանքեր, Տիգրան Սարգսյանի ասածը կընկալվեր այլևս որպես բացարձակ ճշմարտություն, որը, սակայն, իրականության հետ որևէ եզր չունի:
Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել: Բայց այն, ինչ նա հասցրեց անել որպես ազատամարտիկ, որպես քաղաքացի և արվեստագետ, արժանի է բարձրագույն գնահատականների:
Վարչապետը Հանրապետական կուսակցության թեկնածու է և ոչ միայն ես, այլև ամբողջ Հանրապետական ֆրակցիան միշտ էլ պաշտպանել ենք ու կպաշտպանենք նաև հետագայում: Բայց քանի որ Հայաստանում չեմ, չգիտեմ՝ Քոչարյանն ի՞նչ է ասել, պիտի կարդամ, իմանամ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զեկույց էր հրապարակել արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ: Անցկացված հարցումների արդյունքներով՝ ՄԻՊ-ը ներկայացրել էր դատարաններում կաշառքի գների չափը, ինչպես նաև առանձնացրել արդարադատության խորհրդի և վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման դեպքեր, խոսել «զոնալ դատավորների» ինստիտուտի մասին:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը կախված չէ միայն Հայաստանի Հանրապետությունից: Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, այդ իսկ պատճառով չի կարելի խոսել վստահության մասին, որ ՀՀ-ն անպատճառ կանդամակցի ՄՄ-ին:
Մենք խնդրել ենք Թևան Պողոսյանին, որ վերանայի մանդատը վայր դնելու իր որոշումը և դառնա խմբակցության ղեկավար: Այնպես որ դեռ ժամանակ կա, հույս ունենք, որ Թևան Պողոսյանը կշարունակի իր պատգամավորական գործունեությունը, այս դեպքում ոչ մի խնդիր չի առաջանա, իսկ հակառակ պարագայում պարոն Ռուբեն Հակոբյանը կլինի ղեկավար: