ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից այսօր հրավիրված ոչ իշխանական ուժերի և հասարակական կազմակերպությունների խորհրդաժողովը հետաձգվեց: Խորհրդաժողովի մասնակիցները տեղյակ չլինելով հետաձգման մասին հայտարարությանը, հավաքվել էին Ծառուկյանի կողմից ընդամենը մեկ ամիս առաջ բացված «Մուլտի գրանդ» հյուրանոցի դիմաց, և միայն ժամը 12-ին մոտ՝ հյուրանոցից դուրս գալով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մոտեցավ հավաքվածներին և հայտնեց, որ իրենք որոշել են խորհրդաժողովը հետաձգել, քանի որ Սերյոժա Ավետիսյանի մահը ազդել է բոլորի վրա, և ճիշտ չի ընկալվի, եթե իրենք այս պայմաններում խորհրդաժողով անցկացնեն:
Արդյոք Գյումրիում հնարավո՞ր է նոր լարվածություն, ընդվզման նոր դրսևորումներ: Որևէ մեկն այս հարցին չի կարող պատասխանել, որովհետև, ի տարբերություն մյուս դեպքերի, երբ կան հստակ կազմակերպիչներ, Գյումրիի բողոքի ցույցերը չունեն կոնկրետ կազմակերպիչներ, և ամեն ինչ տեղի է ունենում ինքնաբուխ:
«Մենք ստեղծեցինք այնպիսի տնտեսություն, որտեղ բոլոր շուկաները օլիգոպոլացված են, կենտրոնացված են: Ըստ էության, մենք ստեղծել ենք պատմությանը հայտնի օլիգարխիկ տնտեսություն:
Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի և հ/կ-ների խորհրդաժողովը չկայացավ երեկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ
Երեկ մեզ հետ զրույցում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի համար կարևորագույն կառույցներից է, որը «վերահսկողություն» է իրականացնում Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրականացման վրա. «Դա վերջին տարիներին մեր այն ձեռքբերումն է, որտեղ ՀՀ բնակչությունը գործուն միջազգային պաշտպանություն ստանալու հնարավորություն է ունենում: Դա այն եզակի մարմիններից է, որիմիջոցով ՀՀ քաղաքացիները կարող են վերականգնել իրենց իրավունքները: Ելնելով այս կարևորությունից՝ կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է շահագրգռված լինեն թափանցիկ և օբյեկտիվ իրականացնել դատավորի մրցույթը:
«Ռազմաբազան իր դերը կատարում է, թե չի կատարում՝ միջպետական խնդիր է: Իր դերը կատարում է ՀԱՊԿ-ի շրջանակում, և հարցը պետք է լուծվի ԵՏՄ շրջանակում: Թող ՀՀ իշխանությունները կանգնեն ու բացատրեն Ռուսաստանին, որ այդ ռազմաբազան իր դերը չի կատարում, չեմ կարծում, որ խնդիր լինի: Դա կարելի է սթափ քննարկել: ՀՀ իշխանությունների համար աքսիոմ պետք է լինի՝ հարցեր բարձրացնել, ծրագրեր մշակել, սխալներ մատնանշել ու ապացուցել, ոչ թե կազմակերպել արևմտամետ ու ռուսամետ խաղեր»,- ասում է նա:
Լ. Բարսեղյանի խոսքով՝ ոստիկանները Գյումրի են եկել մարդկանց բողոքի ակցիաները կանխարգելելու նպատակով. «Փողոցներում, ռուսական զորամասերի մոտ… մտածում են, թե մարդիկ ինչ-որ բան պետք է անեն, բայց այդպիսի բան չկա, ջղայացած են, իհարկե, մարդիկ»:
«Ոստիկանության հատուկ ջոկատայինները թեև առերևույթ չկան, բայց բոլոր շենքերի դիմաց ոստիկանական մեքենաներ են, չնայած նրան, որ քաղաքում մեռելային, սարսափեցնող անդորր է: Սա նման է լռությանը՝ ամպրոպից առաջ: Ոստիկանությունը հասկանում է, որ ընդամենը կայծ է պետք, որ քաղաքը նորից բռնկվի»:
Անդրեյ Մալախովը՝ իմանալով, որ փոքրիկ Սերյոժան մահացել է՝ հուզվել էր. «Նա հուզվել էր և չէր կարողանում խոսել: Երբ առավոտյան մենք այցելեցինք փոքրիկ Սերյոժային նա ևս հուզված էր: Երբ մենք այնտեղ էինք, Մալախովը շատ անկեղծ զրույց ունեցավ նաև Առողջապահության նախարարի հետ: Նպատակը ոչ թե հարցազրույց վերցնելն էր, այլ իրապես մարդկայնորեն հետաքրքրված էր փոքրիկի առողջությամբ»,- նշում է Էրիկը:
«Իհարկե, ոչ մի արտառոց դեպք մինչև հիմա չի եղել, ժողովրդին հավաքվելու կոչեր չեն եղել, բայց իշխանությունները վաղօրոք արդեն պատրաստվել են, որպեսզի ապահովագրեն իրենց և համապատասխան օբյեկտները: Նույն 102-րդ ռազմաբազայի կենտրոնատեղին կամ մյուս ռազմաբազայի ստորաբաժանումները ևս կենտրոնացված կերպով պաշտպանվում են բոլոր տեսակի բացասական իրադարձություններից»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին խորհրդաժողով է հրավիրել, որին, ինչպես հայտնի է, չի մասնակցելու ոչ իշխանական ուժերի եռյակի մաս կազմող Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ): Այս հարցի շուրջ տարբեր վարկածներ առաջ քաշվեցին, ընդհուպ այն, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ծառուկյանի միջև տարաձայնություններ կան Եռյակում ինչ-ինչ կարգավիճակների վերաբերյալ:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցան բացասական իրադարձություններ, որոնք տարբեր երկրների ուշադրությունը գրավեցին՝ բացասական առումով:
«Մեր նախագահը փաստորեն բանի տեղ է դնում մի երկրի նախագահի, որն իրեն բանի տեղ չդրեց: Նա պետք է կարճ պատասխաներ: Այլ հարց է, եթե նա այդպես մանրամասն հոդված գրեր, ասենք, The New York Times-ի համար, որը հաստատ կտպագրեր այն և դա կլիներ հենց հոդված, այլ ոչ պատասխան Էրդողանին. դրանք տարբեր կարգավիճակ ունեցող տեքստեր կլինեին»,- ասում է Բորիս Նավասարդյանը:
«Մեր նամակը շատ ճիշտ էր: Եթե ապրիլի 25-ին որևէ հայի հիրավիրում են ինչ-որ միջոցառման մասնակցել, դա, իհարկե, «պրյոմ» է, դա քաղաքական ակցիայի իմաստով ոչ վայել «պրյոմ» է, դրան էլ տրված է համարժեք պատասխան, որ մ«եր հրավերին չես պատասխանել, պատասխանած լինեիր գուցե մենք էլ քեզ դրական պատասխան տաինք», իսկ մնացածը հենց նա էր, որ՝ «դուք հետապնդվող եք, մենք ձեզ առաջարկում ենք մարդավարի, մարդասիրաբար հանձնվել, ճանաչել ձեր պատմությունը»:
«Ակնհայտ է, որ այստեղ կա խնդիր խեղաթյուրելու ու թաքցնելու, և նրանք դա են փորձում անել…
25 տարի առաջ ամրագրեցինք, որ հետամուտ ենք Ցեղասպանության ճանաչմանը, բայց միայն այդ խնդիրը չէ: Մեզ ենթարկել են Ցեղասպանության՝ հայրենազրկելու համար, և մենք այժմ պետք է վերացնենք դրա հետևանքները
13.52 դոլար արժեն Վլադիմի Պուտինի կերպարով անդրավարտիքները: Իսկ 2014թ. Ուկրանիայում հայտնվեցին Վլադիմիր Պուտինի կերպարով զուգարանի թղթեր: Այն 128 ռուբլի արժե: Նույն արժողությամբ վաճառվում են նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կերպարով զուգարանի թղթեր:
Մարդկանց հաճելի խոսքեր ասեք ու հաճոյախոսություններ արեք: Հրաշալի կլինի, եթե դա սովորություն դարձնեք:
«Գագիկ Ծառուկյանը մեզ հետ հանդիպման ժամանակ չի ասել, որ՝ եկեք համախմբվենք և թույլ չտանք սահմանադրական փոփոխությունների անցկացումը»,- ասում է Հայաստանի աշխատավորական-սոցիալիստական կուսակցության ղեկավարը:
Գիտականորեն ապացուցված է, որ քրքումն էֆեկտիվ է քաղցկեղի դեմ պայքարում, և հզոր հակաօքսիդանտ է։ Քրքումի բույրն ու համը ապահովող քրքումինը կանգնեցնում է ուռուցքների զարգացումը։
«Հայաստանը տուժում է և՛ Ռուսաստանի պատճառով, և՛ Արևմուտքի պատճառով, և՛ տիեզերական քամիների պատճառով, բացի մեզնից: Մենք ամպոտ հրեշտակներ ենք, ամողջ աշխարհը մեզ վատություն է անում, որովհետև, չգիտես՝ ինչու, իրենք պարտավորություն են վերցրել ստեղծման պահից, որ պետք է գուրգուրեն, Հայաստանը գլխներին դնեն: Նորմալ չէ: Մենք ենք մեղավոր, ոչ մեկի վրա պետք չի գցել»,- ասում է նա:
Սպանախն ու մնացած բանջարեղենը պարունակում են նյութեր, որոնք կանխարգելում են աչքերի քրոնիկ հիվանդությունները: Բացի դա՝ դրանք հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք ևս անհրաժեշտ են աչքերին:
Մեզ մոտ միջնաժամկետ զարգացման ծրագրեր են կազմում, դրանցում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այսինքն՝ մենք այսօր ապրում ենք մի ծրագրով, որը վաղուց իրականության հետ որևէ աղերս չունի
Քրքումը կճապղպեղի նման նիհարեցնող հատկություն ունի։ Նրան երբեմն նույնիսկ «դեղին կճապղպեղ» են անվանում։ Ընդհանրապես քրքումն անվանում են կանացի համեմունք։ Այն լայնորեն օգտագործվում է կոսմետոլոգիայի մեջ, մասնավորապես՝ մաշկային խնդիրները բուժող միջոցների ստեղծման ժամանակ։
Վարդան Խաչատրյանը, անդրադառնալով Չարլի Հադբո երգիծական թերթի խմբագրությունում տեղի ունեցածին, ասաց, որ այդ թերթի մոտեցումներն առհասարակ քրիստոնեական չեն
Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե ինքը ցանկանում է, որպեսզի Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանից որքան հնարավոր է հեռու տանեն։
168.am-ի տեղեկություններով, նախապես ծրագրված հանդիպումների ցանկի համաձայն, ակումբի հերթական հյուրը կլինի Կարեն Շահնազարովը:
ԲՀԿ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի կողմից «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրում հրավիրված «Ոչ իշխանական ուժերի և հասարակական կազմակերպությունների խորհրդաժողովին» մասնակցելու են «Ժառանգություն» կուսակցության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ նույնանուն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
ՀՀ առողջապահության նախարարությունը Instagram-ի իր էջում տեղադրել է Գյումրիում սպանությունից փրկված Սերյոժա Ավետիսյանի լուսանկարը: «Եկեք աղոթենք Սերյոժայի համար»,- գրել է նախարարությունը: Այժմ 6 ամսական երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
Նա ասաց, որ կարծես իր առաջ նստած է «тройка»-ն, որը կանխորոշված վճիռ է կայացնելու՝ իր ու իր ընկերների նկատմամբ՝ իրենց պիտակավորելով մի պիտակով, որի վրա խոշոր տառերով գրված է՝ ազգի թշնամի: Ամբաստանյալը, դատավորի հարցին ի պատասխան, ասաց, որ «тройка» ասելով՝ նկատի ունի արդարադատության համակարգը: «Բայց ինչպիսի ազգի դավաճան եք դուք ինձ փորձում ներկայացնել. մի ազգի թշնամի, որը գիշերը մտնում է ձեր տները և սառնասրտորեն ոչնչացնում կանանց և երեխաների, իսկ 6 ամսական փոքրիկին սվինահարում է, կամ էլ այն ազգի թշնամի, որը թքում է մեր օրենքների, մեր Սահմանադրության վրա, ձեր ազգային հպարտության և ինքնասիրության վրա՝ հանուն իր իմպերիալիստական հետաքրքրությունների»,- հայտարարեց Արմեն Հովհաննիսյանը: