«Գյումրեցիները ջղայնացած են, բայց որևէ բան չկա փողոցներում՝ 2000 ոստիկան, մարդիկ էլ մոմ են վառում Ավետիսյանների տան առաջ». Լևոն Բարսեղյան

«Գյումրեցիները ջղայնացած են, որևէ բան չկա փողոցներում, 2000 ոստիկան, մարդիկ էլ մոմ են վառում Ավետիսյանների տան առաջ»,- 168.am-ին այս մասին տեղեկացրեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ այսօր հիվանդանոցում մահացել է Գյումրիում ողբերգական սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամը՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը:

Այժմ Գյումրիում լարված իրավիճակ է, սակայն այդ լարվածությունն ավելի շատ ոստիկանների ներկայությունից է:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գյումրիում Երևանից ոստիկանական ուժեր են կենտրոնացվում: Հատուկ ջոկատայիններ տեղափոխող նոր ավտոբուսներ են ժամանում Գյումրի:

Կարդացեք նաև

Լ. Բարսեղյանի խոսքով՝  ոստիկանները Գյումրի են եկել մարդկանց բողոքի ակցիաները կանխարգելելու նպատակով. «Փողոցներում, ռուսական զորամասերի մոտ… մտածում են, թե մարդիկ ինչ-որ բան պետք է անեն, բայց այդպիսի բան չկա, ջղայացած են, իհարկե, մարդիկ»:

Լևոն Բարսեղյանն այսօր Գյումրիի ավագանու արտահերթ նիստին, առաջարկել էր ուղերձ հղել նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն որոշվեց այն հետաձգել: Մենք հետաքրքրվեցին Լ. Բարսեղյանից՝ ի՞նչ ուղերձի մասին էր խոսքը և ինչո՞ւ հետաձգվեց.

«Որ ամեն ջանք ներդնի, որ գործը փոխանցեն Հայաստանին, և երաշխիքներ ներկայացնի հանրությանը, որ նման բան չի կրկնվելու, թող գնա երաշխիքները մշակի և ներկայացնի: Այնպես, որ բոլորն իմանան, որ նման բան չի կրկնվելու: Ավագանու անդամները, քաղաքապետը ասացին, որ կարող է այս օրերի ընթացքում փոխանցվի, բերեք՝ 10-15 օր ժամանակ տանք, չեղավ՝ կհղենք»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս