Բաժիններ՝

Քրքումի բուժիչ հատկությունները. Մաս-1

Բացի սննդի մեջ գործածվող համեմունք լինելուց քրքումը (Куркума, Cúrcuma) հայտնի է որպես հզոր հակաօքսիդանտ, բնական հակաբիոտիկ, հակաբորբոքային և հակաքաղցկեղային և ճարպաթելերի աճը կանգնեցնող միջոց։
Պետք է նշել, որ հնդկուհիները արդեն 3000 տարի քրքումն օգտագործում են նիհարելու նպատակով։

Քրքումը կճապղպեղի նման նիհարեցնող հատկություն ունի։ Նրան երբեմն նույնիսկ «դեղին կճապղպեղ» են անվանում։
Ընդհանրապես քրքումն անվանում են կանացի համեմունք։ Այն լայնորեն օգտագործվում է կոսմետոլոգիայի մեջ, մասնավորապես՝ մաշկային խնդիրները բուժող միջոցների ստեղծման ժամանակ։

Ինչպես արդեն նշեցինք, օգտակար է նաև որպես նիհարեցնող միջոց։
Նրա բաղադրության մեջ մտնող քրքումին բացառիկ պոլիֆենոլը կանխում է ճարպաթելերի աճը։ Այդ պատճառով էլ քրքումն օգտագործում են ճարպակալման դեմ պայքարի ժամանակ։

Այս համեմունքը պատկանում է այն բույսերի թվին, որոնք բարելավում են նյութափոխանակությունը։

Կարդացեք նաև

Քրքումի պարբերաբար օգտագործումը սննդի մեջ նպաստում է կալորիաների ավելի էֆեկտիվ ոչնչացմանը, օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը, արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցմանը, արյան շրջանառության բարելավմանը և այսպիսով օգնում է նվազեցնել քաշը։
Բացի դրանից հետազոտությունները պարզել են, որ քրքումինը հիանալի կերպով է յուրացվում օրգանիզմի կողմից։

Ինչպես պարզաբանում են բժիշկները, մարմնի զանգվածի ավելացումը պայմանավորված է ճարպաթելերի աճով, իսկ դա էլ իր հերթին կատարվում է, երբ ձևավորվում են նոր արյունատար անոթներ։

Այս գործընթացը կոչվում է անգիոգենեզ։
Եվ հենց քրքումինն է կանխում ճարպաթելերի աճը, և այսպիսով ճարպը օրգանիզմում էլ չի կուտակվում։

qrqum (4)

Քրքումը նաև, ինչպես նշվեց, հզոր բնական հակաբիոտիկ է, մաքրում է վերքերը և կարգավորում ստամոքսի աշխատանքը՝ նպաստելով մարսողությանը։ Սրա շնորհիվ քրքումը որպես հակաբակտերիալ միջոց է ծառայում թուլացած խրոնիկ հիվանդների համար։

Այն ոչ միայն մաքրում է արյունը, այլև տաքացնում է այն, նպաստում արյան նոր բջիջների ձևավորմանը։

Իր հակաբակտերիալ հատկության հաշվին քրքումը երկարեցնում է սննդի պահպանման ժամկետը։
Քրքումը հայտնի է նաև որպես լյարդի աշխատանքը բարելավող, ինչպես նաև
որպես ցավազրկող միջոց և օգնում է կոկորդի ցավերի ժամանակ։

Այն նաև հեռացնում է կոկորդի վրայի լորձը և ախտահանում է բորբոքված լորձաթաղանթը։

Այս խնդիրները գուցե թե լուծվեն նաև դեղահաբերով, բայց քրքումինը բացասական հետևանքներ չի թողնում։

Տոնզիլիտի և ֆարինգիտի բուժման համար կես բաժակ սենյակային ջերմաստիճանի ջրին խառնել մի պտղունց քրքում և աղ ու կոկորդը ողողել օրական 4-6 անգամ, այդ թվում՝ երեկոյան և արթնանալուց անմիջապես հետո։
Ֆարինգիտի դեպքում 1 թ/գ մեղրը խառնել կես թ/ գ քրքումի հետ և բերանի մեջ պահել մի քանի րոպե օրական 3-4 անգամ։

Ռեսպիրատոր հիվանդությունների, մրսածության դեպքում, ինչպես նաև արյունը մաքրելու համար կես թ/գ քրքումը խառնել կես բաժակ եռման ջրին, ավելացնել 1թ/գ մեղր, փակ կափարիչի տակ թրմել 5 րոպե։

qrqum (8)

Խմել օրական 2-3 անգամ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ քրքումի օգտագործումից հետո նկատվել է ընդհանուր ցավային զգացողությունների և մկանների կծկումների 58% նվազում, բորբոքային C ռեակտիվ սպիտակուցի նիշի 16% իջեցում, առանց դեղատոմսերի դեղահաբերի ընդունման դեպքերի 63% կրճատում և էմոցիոնալ առողջության 300% բարելավում։

Քրքումը կարգավորում է նյութափոխանակությունը և նպաստում է սպիտակուցների յուրացմանը։
Կաթնային եփուկի տեսքով շատ օգտակար է մաշկի համար։

Քրքումը կառողջացնի սիրտը
Ֆրասիացի գենետիկները ուսումնասիրել են քրքումի ազդեցությունը սրտանոթային համակարգի վրա գենետիկ մակարդակում և ապացուցել, որ այն ոչ միայն հակաօքսիդանտների հաշվին երիտասարդացնում է օրգանիզմը, այլև թույլ է տալիս խուսափել անոթների պատերի վրա եղած սկլերոտիկ նստվածքների առաջացրած խնդիրներից։

Քրքումը խթանում է մարդու իմունային համակարգի համար պատասխանատու գեները, լեյկոցիտների արտադրությունը, ինչպես նաև արյան զարկերակային ճնշման կարգավորումը։

Քրքումում պարունակվող նյութերը անոթները պաշտպանում են աթերոսկլերոզից։ Դրանք առնվազն 2 անգամ նվազեցնում են այս հիվանդությամբ տառապելու ռիսկը։ Քրքումը կասեցնում է աթերոսկլերոզի զարգացումը։
Քրքումինը իջեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի՝ ցածր պնդության լիպոպրոտեիդների մակարդակը և նորմալացնում է արյան կազմը։
Քրքումը ոչ միայն մաքրում է արյունը և լավացնում արյան շրջանառությունը, այլև խթանում է էրիթրոցիտների արտադրությունը, ինչպես նաև պակասեցնում է թրոմբոցիտների ագրեգացիան։

Քրքումինը նվազեցնում է ուղեղի լարվածությունը

Մի հետազոտության արդյունքում պարզվեց, որ քրքումինը չեզոքացնում է ամենակործանարար ազաը ռադիկալներից մեկի՝ պերօքսինտրիտի գործողությունը։ Դա կատարվում է գլխուղեղի հակաօքսիդանտային պաշտպանության մակարդակի բարձրացման և բորբոքային ռեակցիաների նվազեցման հաշվին։ Այս գործընթացը նպաստում է նեյրոններից եկող համապատասխան էլեկտրական իմպուլսի ձևավորմանը, ինչի արդյունքում բարելավվում են ինչպես կոգնիտիվ ֆունկցիաները, այնպես էլ կարճաժամկետ հիշողությունների ձևավորումը։

Քրքումի օգտակարությունը շաքարախտի բուժման ժամանակ

Քրքումը օգնում է շաքարային դիաբետի ժամանակ՝ ոչ միայն իջեցնելով արյան մեջ շաքարի մակարդակը, այլև օգնելով ճարպակալման դեմ պայքարում։
Շաքարային դիաբետի դեպքում քրքումը ունակ է կարգավորել ճնշումը, ինչպես նաև էֆեկտիվորեն պաշտպանում է անոթները աթերոսկլերոզից, ինչով էլ նվազեցնում է շաքարախտով հիվանդանալու ռիսկը։

qrqum (6)

Քրքումն օգտակար է նաև մրսածության հիվանդություններից հետո և խրոնիկ հիվանդությունների դեպքում, քանի որ այն նպաստում է արյան մաքրմանը։
Բացի դրանից քրքումը շաքարախտի դեպքում բավականին հզոր հակաբորբոքային է, բայց ի տարբերություն քիմիական պրեպարատների՝ քրքումը կործանարար ազդեցություն չի գործում աղեստամոքսային տրակտի միկրոֆլորայի վրա։
Ընդհակառակը, այն բարերար ազդեցություն է գործում աղեստամոքսային տրակտի վրա, բարձրացնում է աղիների միկրոֆլորայի ակտիվությունը՝ դրանով իսկ լավացնելով մարսողությունը։

Այս համեմունքը էֆեկտիվ կերպով լյարդից չեզոքացնում է թույները՝ ազդելով ողջ օրգանիզմի վիճակի վրա։
Եթերայուղը ընդունակ է ակտիվացնել լեղու արտադրությունը, ինչը օգնում է պայքարել խոլեցիստիտի դեմ։

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս