Ինչո՞վ էր պայմանավորված երեկ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի սրությունը և արդյոք մենք պատրա՞ստ ենք խորտակիչ հարված հասցնել հակառակորդին:
«Բանակը պետության մի մասն է, չի կարող ծախվող պետության մեջ լինել չծախվող բանակ, այսինքն՝ երբ Հայաստանն իր խամաճիկ իշխանությունների թուլակամությամբ դառնում է աշխարհի կողմից մերժվող մի միավորի կամակատարը, այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք մենք ակնկալել, որ մեր բանակը կարող է հաջողություններ արձանագրել»,- այս մասին այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Կա մի կանոն՝ պատմությունը կրկնվում է և մենք պետք է աշխատենք այդ կրկնությանը պատրաստ լինենք: Պատերազմն անավարտ է, ադրբեջանցիները չեն կարող չանել այն, ինչ անում են, նախ՝ իրենք իրենց առաջ խնդիր ունեն Ղարաբաղը ետ վերցնելու և երկրորդ՝ իրենց պարտադրում են արտաքին ուժերը, որից առաջինը Թուրքիան է: Հիմա մեծ վտանգներ են գալիս Թուրքիայից՝ կապված ամբողջ աշխարհում Ցեղասպանության 100 տարին նշելու հետ: Եթե աշխարհն ընդունի, Թուրքիան ծանր խնդիրներ կունենա: Այդ երկիրը գիտի, որ մեզնից հայրենիք է գողացել, ունեցվածք է գողացել և դրա հիման վրա է ստեղծել պետությունը: Եթե աշխարհի ուժեղներն ընդունեն, նրա համար ծանր կլինի»,- ասաց Շիրխանյանը:
«Այդպես անմիջական չասենք, թե ոնց կազդի, որովհետև միշտ էլ այդ լարվածությունը եղել է, ամռանն էլ է եղել, բայց ամեն դեպքում այն չի կարող դրական ազդել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը
«Երբ բնավորություն է ցույց տալիս կինը, նրա մասին ասում են՝ լիրբ, իսկ երբ բնավորություն է ցույց տալիս տղամարդը, ասում են՝ հիանալի տղա է»։
Միլիոնավոր կանայք պարզապես պաշտում են «Friends» հեռուստասերիալի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին: Թվում է՝ նա երբեք խնդիրներ չի ունեցել ավելորդ քաշի հետ: Այնուամենայիվ, արդեն քանի տարի Էնիսթոնը զբաղվում է յոգայով և հետևում իր սննդակարգին: Ջենիֆեր Էնիսթոնը կիսվել է իր գեղեցկության 10 գաղտնիքներով:
«Պետք է վերագնահատվի իրավիճակը, հավաքվեն մարդիկ, որոնք ոչ թե մտածում են, որ միակն են և միակ ճշմարտությունն իրենք են տարածում, ինչպես նախորդ վարչապետն էր, այլ հրաժարվեն այն քաղաքականությունից, որ մինչև հիմա վարել ենք` դրամի զսպման, փոխարժեքի պահպանման, չ նստել ու մտածել, թե ինչ կարելի է անել: Դա շատ բարդ է, այսինքն` միանշանակ լուծումներ չկան, մի քանի սցենարներ պետք է գծվեն ու ամեն մի սցենարի քննարկման ժամանակ պետք է հաշվարկել, թե դա ինչպիսի հետչանքներ կունենա: Այժմ մենք նորից անում ենք այն նույն սխալները, որ արել ենք 2008-2009 թթ. ճգնաժամի ժամանակ»,- 168.am-ին ասաց ԿԲ խորհրդի նախկին անդամ, «Կոնվերս բանկի» հիմնադիրներից Սմբատ Նասիբյանը՝ խոսելով բանկերի խոշորացման մասին:
Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմը դեռևս էկրաններ չբարձրացած՝ արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն վայելել հանրության կողմից: Ինչպես հայտնի է՝ այն նվիրված է 2006թ. մայիսի 3-ին Երևան-Սոչի անավարտ թռիչք կատարած ինքնաթիռի զոհերի հիշատակին:
Գրեթե յուրաքանչյուր կենդանի օրգանիզմում կան ածխաջրեր, որոնք մեծ նշանակություն ունեն իմունային համակարգի, բեղմնավորման, արյան մակարդելիության և, առհասարակ, մարդու զարգացման համար:
«Ինչպես ընդունված է ասել մեր տերմինալոգիայում՝ գործը տաք հետքերով բացահայտվել է, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Եթե չեմ սխալվում, նախաքննությունն իրակայացնում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը, հանցագործություն կատարած անձը հայտնի է, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին»:
Կալցիումն անհրաժեշտ է ամուր ատամների և ոսկորների աճի պահպանման, նյարդային համակարգի, մկանային կծկումների և հատուկ հորմոնների ու էնզիմների արտազատման համար:
Հղիությունը կնոջ կյանքում ամենակարևոր իրադարձություններից մեկն է: Կրծքով կերակրելու ժամանակ յուրաքանչյուրը երազում է սլացիկ մարմին ունենալու մասին: Ջեսիկա Ալբան կիսվել է ավելորդ քաշից ազատվելու իր գաղտնիքով:
Լրագրողների դիտարկմանը, որ լուրեր են պտտվում, թե այդ օրը զորամասից բացակայել է 6 զինծառայող, Հունան Պողոսյանն արձագանքեց. «Բացարձակապես: Դեպքի վայր ժամանելուց անմիջապես հետո ես իրենց ղեկավարությանը հրավիրել եմ մեզ մոտ, և իրենք մեզ տվել են բոլոր անհրաժեշտ պարզաբանումները: Նման բանի մասին բացարձակ տեղեկություններ չեն հաղորդել, և մենք էլ չենք տիրապետում նման տեղեկության»:
«Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունից հետո հայկական կողմը տեղեկացրել է ոչ միայն ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի տարբեր կառույցներին»,- այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն` անդրադառնալով ՀՀ սահմանային վերջին միջադեպերին:
ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է նա խոսել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հետն հանդիպման ընթացքում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը վերջապես հրապարակեց 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Նրանք պահանջում են, որպեսզի վարչապետն անձամբ իջնի իրենց պահանջը լսելու։ Ցուցարները միմյանց կարգապահության կոչեր են անում, որպեսզի իրենց բողոքի ակցան այլ կերպ չկընկալվի։
Գագիկ Մակարյանի խոսքով՝ Ռուսաստանի գրեթե բոլոր քայլերը դրական չեն Հայաստանի համար, Ուկրաինայի հետ պատերազմը ՌԴ-ն սկսեց, ՀՀ-ն կապ չուներ, բայց ներքաշվեց դրանում, հայերը կորցրեցին իրենց աշխատանքն ու բիզնեսը Ուկրաինայում, որի հետ նաև առևտուրն է բավականին նվազել:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը կայացել է Հայաստանի 2015 թվականի արագ շախմատի առաջնությունը:
Եթերայուղերի հիմքով միջոցները շատ էֆեկտիվ են, ազդում են վայրկենաբար։ Արդեն մի քանի ժամից անդուր սիմպտոմներն անհետանում են, և հիվանդը կայտառություն է զգում։ Փորձիր այդ միջոցները, և դու կհամոզվես, որ ոչ մի դեղատնից այդքան ուժեղ ազդող դեղեր չես գնի, որոնք միևնույն ժամանակ՝ նաև անվտանգ կլինեն քո օրգանիզմի համար։
«Աշխատանքիս բերումով ականատես եմ լինում շատ գեղեցիկ «արարողության», երբ ամուսինը մեծ սիրով և անկեղծորեն ուզում է իր կնոջը նվեր մատուցել և վերջինիս բերում է դիզայների մոտ, որպեսզի կինն ընտրի հագուստի և՛ գործվածքը, և՛ ձևը, և ստանա իր ցանկացած հագուստը: Թողնում եմ ձեր դատին, թե ինչպիսի՞ն է այդ կնոջ ինքնագնահատականը: Մենք գիտենք, որ տղամարդիկ առհասարակ չեն սիրում կանանց հետ գնումների գնալ, բայց ինքնակամ բերում են իրենց կանանց ու համբերատար սպասում, որ վերջիններս կատարեն իրենց ընտրությունը: Հաճելիորեն զարմանում եմ նման երևույթների հանդիպելիս»:
Հարցին՝ արդյոք ներդրումների աշխուժացում կլինի՞ շրջանառության հարկի սպասվող նոր փոփոխությունից, որով տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկ նվազեցվելու է 10 անգամ՝ ներկայիս 20 %-ի փոխարեն սահմանելով 2 %, ասոցիացիայի նախագահը պատասխանեց, որ նման մարդ չի ճանաչում, որը կօգտվի դրանից. «Նույնիսկ հորիզոնում չեմ տեսնում, որ կգա ու կօգտվի: Արտաքին ներդրողները՝ միայն այդ գործոնը հաշվի առնելով, չեն գա ու ներդրումներ չեն անի: Օրինակ, դրանից օրեր առաջ ՎԶԵԲ-ը ՀՀ-ում տնտեսական 0% աճ կանխատեսեց, դրա մասին չեն խոսում»:
«Մենք այսօր շատ-շատ խնդիրներ ունենք, ու հենց կանայք տանը խնդիրներ ունեն: Սեփական ուժերը թերագնահատելը վտանգավոր է. վախը մարդու թշնամին է: Եվ չմոռանանք, որ տղամարդկանց կինն է կյանքի բերում»,- ասում է նա:
Ըստ Ցոլվարդ Գևորգյանի՝ առանց ներդրումների, առանց դրսի կապիտալի դժվար թե աճ ունենանք:
Բանկային համակարգում առաջիկա փոփոխությունների արդյունքում, ըստ մասնագետների, սպասվում է վարկային տոկոսադրույքների բարձրացում: Ի՞նչ է սպասվում բիզնեսին առանց այն էլ թանկ վարկերի էլ ավելի թանկացման արդյունքում:
Անալգետիկները հարկավոր են, որպեսզի թեթևացնեն կամ իսպառ վերացնեն մարմնի այս կամ այն մասի, հատկապես՝ գլխի, մկանների և հոդերի ցավերը։ Գոյություն ունեն զանազան անալգետիկ պրեպարատներ, սակայն նրանք, ովքեր նախընտրում են ցավազրկող բնական միջոցներ, կարող են օգտվել մեր խորհուրդներից։
Ալինա Կաբաևան իր քաղաքական կարիերան սկսել է 2007 թվականին՝ մտնելով Պետական դումա` որպես «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ: Այս ռուս գեղեցկուհին ամենահաջողակ մարմնամարզուհին է: Գիմնաստիկայի պատմության մեջ նաև համարվում է ամենաշատ պարգևներ ստացած մարզուհին: Նա ունի 2 օլիմպիական մեդալ, 14 աշխարհի առաջնության մեդալ և 25 Եվրոպայի առաջնության մեդալ:
Ոչ ճիշտ սնվելը հանգեցնում է օրգանիզմում այնպիսի վտանգավոր փոփոխությունների, ինչպիսիք ենք գիրությունը, սրտանոթային համակարգի և ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունները: Ձեզ ենք ներկայացնում մարդու օրգանիզմի համար ամենավնասակար մթերքների տասնյակը, որոնց օգտագործումը վնասում է առողջությանն ու խթանում վտանգավոր հիվանդությունների զարգացումը: 1. Նրբերշիկները, երշիկները, ապխտած մսեղենը համարվում են վնասակար և վտանգավոր, քանի որ իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ […]
«Ադրբեջանցիների հաշվարկն այն է, որ հայկական հասարակությունը տեսնելով և տեղեկանալով մարդկային կորուստների մասին` կարող է խուճապի մատնվել, որ դրա արդյունքում ավելի կարագանա արտագաղթը, մարդիկ կխուսափեն իրենց երեխաներին բանակ ուղարկելուց, և այդպիսով հայկական բանակը կկազմաքանդվի, Հայաստանի դիմադրողականությունը կնվազի»,- ասում է Վաղարշակ Հարությունյանը:
«Հասկացե՛ք, որ այժմ ղարաբաղյան հակամարտությունը ոչ մեկի չի հետաքրքրում: Աշխարհի քաղաքականության ուշադրությունն այժմ ամբողջովին բևեռված է Ուկրաինայի վրա, այս շրջանում աշխարհի քաղաքական գործիչների հետաքրքրությունն այն է, որ այնտեղ նոր պատերազմ չսկսվի»,- ասում է նա: