«Մեր նախագհահն ասում է՝ «մենք քեզ մեղմ, մարդասիրաբար կքնացնենք, նոր կվիրահատենք, իսկ եթե չէ, միևնույն է՝ դու պետք է վիրահատվես, դու հիվանդ ես». Ազատ Արշակյանը՝ ՀՀ նախագահի պատասխան նամակի մասին

«Թուրքիան այսօր իմպերիա է, որովհետև այն փուլը, երբ Օսմանյան կայսրությունը կործանվեց, հաջորդ փուլը պետք է լիներ Թուրքիայի Հանրապետության մոդեռնացումը, ինչպես բոլշևիկները պետք է Ռուսաստանը մոդեռնացնեին, սակայն երկուսն էլ ձախողեցին՝ ո՛չ Ռուսասատնը դարձավ մոդեռնացված, ո՛չ էլ Թուրքիան դարձավ աշխարհիկ մահմեդական պետություն»: Այս կարծիքին է քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու ՀՀ նախագահին ուղղված հրավերի մասին, նշեց, որ Թուրքիան ձախողել է այդ հակաիմպերիալիստական ծրագիրը, իսկ հաջորդ փուլը Թուրքիայի կործանումն է.

«Նա պետք է վերանա աշխարհի երեսից: Այդ տոնակատարությունն ամբողջությամ կեղծ տոնակակատարություն է, որովհետև այդ տոնակատարությունը գաղութարար պետությունների դեմ է»:

zaԱ. Արշակյանը նշեց, որ Հայաստանը հիմա ճիշտ ուղղու վրա է այդ առումով. «Մենք հետապնդող ենք, իսկ Թուրքիան հետապնդվող է: Մեր նամակը, ես կարծում եմ, շատ լավ բանաձև է»:

Ըստ նրա՝ Թուրիքան պետք է կործանվի, իսկ մենք մեր բաժինը պետք է ստանանք կործանումից:

Կարդացեք նաև

Խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահին ուղղված պատասխան նամակի մասին՝ Ա.Արշակյանը նշեց, որ ՀՀ նախագահի նամակը շատ «որակյալ պատասխան» էր.

«Մեր նամակը շատ ճիշտ էր: Եթե ապրիլի 25-ին որևէ հայի հիրավիրում են ինչ-որ միջոցառման մասնակցել, դա, իհարկե, «պրյոմ» է, դա քաղաքական ակցիայի իմաստով ոչ վայել «պրյոմ» է, դրան էլ տրված է համարժեք պատասխան, որ մ«եր հրավերին չես պատասխանել, պատասխանած լինեիր գուցե մենք էլ քեզ դրական պատասխան տաինք», իսկ մնացածը հենց նա էր, որ՝ «դուք  հետապնդվող եք, մենք ձեզ առաջարկում ենք մարդավարի, մարդասիրաբար հանձնվել, ճանաչել ձեր պատմությունը»:

Եթե հենց ապրիլի 25-ին խոսում եք Դարդանելի մասին, ամբողջ աշխարհը ճանաչում է այդ օրը որպես կոպիտ սխալ, անգլիացիները դա ճանաչում են որպես իրենց սխալը, ֆրանսիացիները ճանաչում են, որ սխալ են արել, այդ օրը հենց մեր նախագահը առաջարեկում է՝ «եկեք դա նշենք, ընդունեք նաև, որ այստեղ եք սխալվել»: Մեր նախագհահն ասում է՝ «այս կետն էլ վերցրու, մենք քեզ մեղմ, մարդասիրաբար կքնացնենք, նոր կվիրահատենք, իսկ եթե չէ, միևնույն է դու պետք է վիրահատվես, դու հիվանդ ես»: Կարծում եմ՝ շատ լավ նամակ էր»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս