Երկիր մոլորակի վրա տարբեր տեսակի, տարբեր բույրերի, համերի թեյեր կան, և դրանցից յուրաքանչյուրն օգտագործվում է առողջական տարբեր խնդիրների դեպքում:
Հոգեբան Ելենա Մակարենկոն կազմել է այն արտահայտությունների ցանկը, որոնք անպայման պետք է ասես երեխայիդ, որպեսզի նա ձևավորվի որպես լիարժեք անհատականություն, լինի երջանիկ և ուրախացնի ուրիշներին, գնահատի այն, ինչ ունի, և լինի շնորհակալ։ Ասեք 1. Ես քեզ սիրում եմ։ 2. Անկախ ամեն ինչից՝ ես քեզ սիրում եմ։ 3. Ես քեզ սիրում եմ նույնիսկ այն ժամանակ, երբ […]
Վերջին տարիներին սովորական է դարձել մեզ համար` միացնել հեռուստացույցը և էկրանին որերորդ նոր երգիչ-երգչուհուն տեսնել` իրենց տեսահոլովակների պրեմիերաներով: Այսօր հասարակությանը չես զարմացնի էկրանին երևալով. պետք է տարբերվես, որ հիշվես: Նորերը շատ են, մնում է՝ հաստատեն իրենց հիմնական դիրքը շոու-բիզնեսում և ամեն անգամ թարմություն մատուցեն:
Նարինջն իր սննդարար արժեքի և հակաօքսիդանտների քանակով համարվում է առաջինը: Այն չի պարունակում հագեցված ճարպեր, սակայն պարունակում է առատ դիետիկ մանրաթելեր, որոնք անհրաժեշտ են հատկապես այն մարդկանց, ովքեր ավելորդ քաշի խնդիր ունեն: Ի հավելումն, նարինջը լավ է նաև արթրիտի, քաղցկեղի և սրտի հիվանդությունների ժամանակ:
Կիտրոնն իսկապես համարվում է հրաշք մթերք, քանի որ իր բաղադրության մեջ մտնում են հսկայական քանակությամբ վիտամին C, A, B1, B6, մագնեզիում, P վիտամին (կենսաֆլավոնոիդներ), պեկտին, ֆոլաթթու (Folic Acid կամ վիտամին B9), ֆոսֆոր, կալցիում և կալիում: Կիտրոնը պաշտպանում է մեր օրգանիզմը բազմաթիվ հիվանդություններից և օգտակար է աղիների, ստամոքսի, լյարդի և իմունային համակարգի համար:
Սոճու ասեղնատերևներից պատրաստված օշարակը հրաշալի բուժիչ միջոց է թոքերի, շնչառական ուղիների, թոքերի բորբոքման կամ բրոնխիտի համար: Այն պաշտպանում է իմունային համակարգը՝ թույլ չտալով հարբուխով վարակվել: Ձեզ ենք ներկայացնում այս հրաշք օշարակը պատրաստելու բաղադրատոմսը:
«Ցեղասպանության համահայկական հռչակագիրը կիսաքայլ կմնա, եթե առաջիկա օրերին ՀՀ-ն չհրաժարվի Ցյուրիխյան արձանագրություններից»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը` գնահատելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:
«Դվին» հյուրանոցի ներկայիս սեփականատերը մինչև այս տարվա փետրվարի 15-ը ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությանը հաշվետվություն կներկայացնի կատարված ներդրումների ու աշխատանքների վերաբերյալ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց վարչության պետ Արման Սահակյանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ հակոբյանի հեղինակած ֆիլմը տեղ չի գտնի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի պաշտոնական միջոցառումների շրջանակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով ֆիլմի գեղարվեստական արժեքին:
Քիչ առաջ ՀՀ կառավարության շենքի առջև «Շրջանառության հարկի մասին նոր օրենքի» դեմ բողոքի դուրս եկած փոքր և միջին ձեռնարկատերերի հետհանդիպման եկավ նաև Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, ով առաջարկեց` ցուցարարներից թվով 10 ներկայացուցիչներ իր հետ գնան Հանրային խորհուրդ և քննարկեն խնդիրը։
Քննչական կոմիտեից ի պատասխան մեր հարցին հայտնել են նաև, որ Վալերի Պերմյակովից 2015թ. հունվարի 21-ին վերցվել են արյան և մազի փորձանմուշներ, որոնց նկատմամբ նշանակվել են փորձաքննություններ:
15 հոգի այժմ բարձրացել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակ՝ ներկայացնելու իրենց պահանջը։
Հ.Աբրահամյանը հանձնարարեց, որ Վ.Գաբրիելյանը ներկայացնի կատարած աշխատանքը:
Ժամանակակից քիմիոթերապիայի պրեպարատների օգնությամբ լյարդի քաղցկեղի բուժումը Քաղցկեղի կենսաբանության կենտրոնում հաջողվել է դարձնել ավելի արդյունավետ: Քիմիոթերապիայի կիրառման միջոցով հիվանդների մոտ հաջողվում է ուռուցքի չափսերը ժամանակավոր նվազեցնել, զսպել աճը, որը և բարելավում է կյանքի որակը:
Բառերը մեր մտքերի հանդերձանքն են, բառերը շահ հզոր ուժ ունեն: Այդ ուժը հազարավոր անգամ ավելի ուժեղ է, քան մտքի ուժը: Այս մասին բազմիցս խոսել են մասնագետները և նույնիսկ ապացուցել: Ավելին, բառերը տարբեր, այդ թվում՝ անբուժելի հիվանդություններ առաջացնելու և, նույնիսկ, բուժելու ուժ ունեն:
Ըստ չինացիների՝ ամեն առավոտ պետք է սխտոր ծամել՝ օրգանիզմը վերականգնելու և վնասակար նյութերը դուրս բերելու համար:
«Այո՛, Գյումրիում տեղի ունեցածն իր ազդեցությունն ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների վրա և նոր ճաք ավելացրեց՝ մեծ կամ փոքր, կարևոր չէ: Իսկ ճաքը սվաղելով չի վերանում…»:
Շատ կարևոր է հասկանալ, որ տեսողությունը կախված է ոչ թե աչքի ոսպնյակից, այլ այն մկանների ուժից, որոնք շրջապատում են այդ ոսպնյակը: Աչքերի մկաները, ինչպես և ոտքերի մկանները, շատ կարևոր է մարզել, դրանով իսկ՝ լավացնելով տեսողությունը:
Կան մթերքներ, որոնք խթանում են երիկամների աշխատանքը, մաքրում և ամրապնդում են այդ կենսական կարևորագույն օրգանը։ Նախ և առաջ՝ երիկամների անխափան աշխատանքն ապահովելու համար պետք է հրաժարվել յուղոտ սննդամթերքից, ֆաստֆուդից, շաքարից, աղից և սուր համեմունքներից, քանի որ վերոնշյալները վնասում են երիկամները։
«Հայաստանի ուղերձը Ռուսաստանին ԵԽ ԽՎ-ից. որքան Ռուսաստանն է պաշտպանում Հայաստանին, այնքան էլ ՀՀ-ն` ՌԴ-ին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով ԵԽ ԽՎ-ում ռուսական պատվիրակությանը ձայնից զրկելու որոշմանը հայկական պատվիրակության անդամների՝ «ձեռնպահ» քվեարկությանը:
«Լևիաթանն» անհատի և իշխանության բախման մասին է: Ավելի ստույգ` իշխանության կողմից անհատին ոչնչացնելու, կուլ տալու մասին: Ֆիլմի պայմանական իրականության մեջ իշխանությունը գավառական քաղաքապետի և վարդապետի միասնությունն է, որ Զվյագինցևին ներկայանում է Աստվածաշնչյան երկգլխանի հրեշ Լևիաթանի կերպով:
60 տարեկան հասակում կյանքից հեռացավ առաջատար գիտնական, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Սուրենի Բոյաջյանը: Ի դեմս Աննա Բոյաջյանի գիտությունը եւ գիտական հանրությունը կորցրեցին հետազոտողի, որը համադրում էր կենսաբանական եւ բժշկական գիտությունները, հրաշալի մանկավարժի, լայն հանրագիտական իմացությունների տեր եւ պարզապես լավ ու կամեցող մարդու:
«Տրվել է իրավիճակային լուծում: Համոզված եմ` այս դատավճռի հետ տուժող կողմը ևս համաձայն չի լինի, քանի որ այս դատավճիռն ընդհանուր աղերսներ չուներ իրավունքի հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասրյանը` խոսելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա վճռի մասին:
«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների» միության նախագահ Ստեփան Ասլանյանն էլ, խոսելով բողոքի ակցիաների ժամանակ հանրության և Հ/Կ-ների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ընդհարումների մասին՝ նշեց, որ այդ հավաքները հանգիստ բնույթ էին կրում մինչև այն պահը, երբ ֆինանսների փոխնախարարը ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ և ասաց, որ հետ քայլ չեն անելու, ինչն էլ վրդովեցրել է մարդկանց:
Հունվարի 14-17-ը Շվեդիայի Սկյովդե քաղաքում անցկացված Եվրոպայի 2016թ. Ֆուտզալի առաջնություն ընտրական փուլում ֆուտզալի Հայաստանի հավաքականը տանելով երկու հաղթանակ և ավարտելով մեկ հանդիպում ոչ-ոքի, գրավեց առաջին տեղը և իրավունք ստացավ հանդես գալու մրցաշարի հաջորդ փուլում:
Գյումուշթեքինները Գյումրիում են: Սունահին, Սալիին, Էմմա Բաքոյանին և երեխաների խնամակալ Թիմուր Ուսոյանին ընդունել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա հետաքրքրվել է երեխաների առօրյայով, Թիմուրի հետ խոսել փոքրիկների խնամքի հետ կապված խնդիրների մասին: Խնամակալը վստահեցրել է, որ չունեն ֆինանսական դժվարություններ ոչ խնամակալության հետագա ընթացքի, ոչ էլ երեխաների հետ կապված որևէ հարցում:
Քիչ առաջ նախագահական նստավայրի մոտ ՓՄՁ-ների ներկայացուցիչներն ավարտեցին իրենց բողոքի ակցիան և նորից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք: Նրանք հայտարարեցին, որ այսօր իրենք ցույց տվեցին, թե որքան շատ են ու ինչ ուժ են իրենցից ներկայացնում: Վաղն առավոտյան կառավարության շենքի մոտ նրանք կրկին հավաքվելու են՝ շարունակելու իրենց բողոքը «Շրջանակառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ:
Ժյուրիի անդամների շարքում են Իգոր Մատվիենկոն, Կոնստանտին Մելաձեն, Վիկտոր Դրոբիշն ու Մաքսիմ Ֆադեևը: Նախագծի պրոդյուսերների խոսքերով՝ արդեն 10 հազարից ավելի հայտեր են ստացել, սկսած՝ Վլադիվոստոկից, վերջացրած՝ Կալինինգրադով: Նշվում է, որ հայտեր են ներկայացվել նաև ԱՊՀ պետություններից:
Քիչ առաջ ցուցարարները, հասնելով նախագահական նստավայր, փորձեցին փակել Բաղրամյան պողոտան։ Այժմ ոստիկանները պատ են կազմել ու փորձում են ժողովրդին փողոցից դուրս հանել։ Ոստիկանները հորդորում են ժողովրդին ենթարկվել իրենց, հակառակ դեպքում ժողովրդի նկատմամբ ուժ կկիրառեն։
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը, թե Ադրբեջանի կողմից հայկական անօդաչու սարք է խոցվել: Նրա խոսքով՝ դա պարզապես ապատեղեկատվություն է, որն ադրբեջանական քարոզչության բաղադրիչ մասն է կազմում: