Բաժիններ՝

23 սովորություն, որ հիմնովին փոխում են կյանքը

1. Սկսեք սովորել օտար լեզուներ: Միայն թե օտար լեզուն սովորեք ամեն օր, թեկուզ կես ժամով:

2. Օրումեջ կարգի բերեք ձեր սենյակը, ազատվեք անպիտան իրերից:

3. Հրաժարվեք համակարգչային խաղերից: Դրանք փչացնում են աշխարհընկալումն ու ազդում մարդկանց վարքի վրա:

4. Հրաժարվեք արագ սննդից ու այլ վնասակար ուտելիքներից: Սկսեք ճիշտ սնվել:

Կարդացեք նաև

5. Առավոտյան նախավարժանք կատարեք:

6. Սովորեցրեք ձեզ քնել ու արթնանալ միևնույն ժամին:

7. Սնունդն ընդունեք միևնույն ժամին. օրգանիզմը դրա  համար ձեզ շնորհակալություն կհայտնի:

8. Քնեք 8 ժամից ոչ պակաս: Դա շատ կարևոր է լավ ինքնազգացողություն ունենալու համար:

9. Խնայեք դրամը: Սկսեք գումար ետ գցել  ճանապարհորդությունների համար: Այլ երկրներ ճամփորդելը լայնացնում է մտահորիզոնը: Ավելի լավ է ճանապարհորդել վայրենիների նման` առանց տուրիստական գործակալությունների:

10. Միայն լավ բաների մասին մտածեք, և ամեն ինչ անպայման կկատարվի: Հաճախ ժպտացեք:

11. Ունեցեք ձեր հաջողությունների գրանցման օրագիր: Երեկոյան նշեք ձեր ձեռքբերումները. նույնիսկ ամենաչնչինները:

12. Սկսեք կարդալ կյանքը փոխող ճիշտ գրքեր:

13. Համացանցին օրական 1 ժամից ավելի մի հատկացրեք:

14. Ուտելուց 10-15 րոպե առաջ խմեք մեկ բաժակ մաքուր ջուր: Օրական խմեք 2 լիտրից ոչ պակաս ջուր: Դա լավացնում է օրգանիզմի աշխատանքը: Դուք ձեզ ավելի լավ կզգաք:

15. Զբաղվեք ձեր մարմնի գեղեցկությամբ: Այրեք ճարպերն ու ձեռք բերեք մկաններ:

16. Գտեք ձեր նպատակների նկարներն ու փակցրեք տեսանելի տեղերում: Վիզուալացումը շատ կարևոր է:

17. Թղթի վրա գրեք բոլոր այն գործերը, որոնք վաղուց պետք է անեիք, և ձեզ հանգիստ չեն տալիս: Բաժանվեք դրանցից, ու կյանքն ավելի կթեթևանա: Ստուգված է:

18. Հրաժարվեք գռեհիկ արտահայտություններից ու մակաբույծ բառերից: Մի խոսքով` հետևեք ձեր բառապաշարին:

19. Ամեն օր մի փոքրիկ բարի գործ կատարեք: Բարություն անելիս փոխհատուցում մի սպասեք: Բարությունն այլ կերպ կվերադառնա:

20. Աշխատեք ամեն օր մրգեր, բանջարեղեն ու հատապտուղներ ուտել: Փոխարինեք կարտոֆիլի խյուսն ու մակարոնը թարմ բանջարեղենով:

21. Ուղիղ քայլեք: Հետևեք ձեր կեցվածքին:

22. Հրաժարվեք բոլոր հնարավոր վատ սովորություններից: Ծխախոտն ու ալկոհոլն առաջացնում են քաղցկեղ ու այլ հիվանդություններ: Ինչո՞ւ դժբախտացնել սեփական կյանքը:

23. Մարդկանց հաճելի խոսքեր ասեք ու հաճոյախոսություններ արեք: Հրաշալի կլինի, եթե դա սովորություն դարձնեք:

Պատրաստեց ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Աղբյուրը` www.cluber.com.ua

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս