Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն և օրհնություն ենք բերում ձեզ: Այսօր մենք վերստին մեկտեղվել ենք քննարկելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի և նախանշված միջոցառումների կազմակերպչական հարցերը և համակարգման աշխատանքները:
«Ոչ թե մեր արտահանողներն են սառեցրել, այլ սա մի քանի ամսվա խնդիր է, կապված է ռուբլու արժեզրկման հետ: Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանն ունի հատուկ քաղաքականություն՝ չի թողնում, որ գնաճ տեղի ունենա: Սկզբնական շրջանում արգելել էին, որ գների փոփոխություն տեղի ունենա իրենց խանութներում, բայց մի երկու օր առաջ Ռուսաստանից գործարար էր եկել, որ ասում էր, որ արդեն գները փոփոխվում են: Եթե այնտեղ գները գնան փոփոխման, մեր նախկին պայմանագրերը նորից կսկսեն աշխատել»,- ասում է նա:
«Դա ռազմավարական շատ մեծ ռիսկեր է պարունակում: 2008թ. ԱՄՆ-ում ճգնաժամի ժամանակ հիմնականում խոշոր բանկերը հայտնվեցին սնանկ վիճակում, մինչդեռ փոքր բանկերը հաղթահարեցին…
« Սպեկուլյացիաների շրջանակում Թուրքիան շատ բան կարող է ասել, բայց դիմացը կանգնած հայությունն էլ պատրաստ է այդ սպեկուլյացիաներին պատասխանելուն: Բայց երբ Թուրքիային ներկայացվեն իրավական պահանջներ, Թուրքիան չի կարող նման պատասխան տալ, որովհետև, ես նորից եմ կրկնում՝ 1831թ. սկսած Թուրքիան բոլոր խոչընդոտները ստեղծել է, որ հայ ժողովուրդը հնարավորություն չունենա շարունակել իր գոյությունն իր հողի վրա: Այսինքն՝ մենք Թուրքիայի հետ խոսելու ենք անվիճելի իրողությունների լեզվով, որոնք ենթակա չեն սպեկուլյացիաների»:
Մարդիկ անդադար փնտրում են երկարակեցության էլիքսիր, խմիչք կամ ուտելիք, որը կերկարացնի իրենց կյանքը: Չնայած մարդկության պատմության վաղ շրջանից սկսած՝ մարդու կյանքի տևողությունն աճել է, այնուամենայնիվ, բոլորիս էլ սպառնում է ծերությունը:
Կիտրոնը բնական ճանապարհով մաքրում է աղիները, քանի որ իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և կալիում: Սրանք բնական և անտիբակտերիալ նյութեր են, որոնք ոչնչացնում են մարսողական ինֆեկցիաները և ուժեղացնում իմունային համակարգը, իսկ մենք գիտենք, որ լավ մարսողության և դատարկման դեպքում կիլոգրամներն էլ ավելի արագ են այրվում:
Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի կարճաժամկետ ու երկարաժամկետ արժութային վարկանիշը «BBB-/A-3»-ից իջեցրել է մինչև «BB+/B», որը փորձագետներն անվանում են թափոնային կամ աղբարկղային վարկանիշ: Վերլուծաբանները գտնում են, որ սա խիստ բացասաբար կազդի Ռուսաստանի՝ առանց այդ էլ ծանր դրության մեջ գտնվող տնտեսության վրա:
Տնտեսական ճգնաժամը չի կարող ճանապարհորդությունից հրաժարվելու պատճառ դառնալ: Հանգստանալու համար ոչ շատ մեծ գումար կարելի է ծախսել ոչ միայն եվրոպական հանգստավայրերում, այլև՝ նախկին ԽՍՀՄ տարածքում: bigpicture.ru կայքը կազմել է այն 9 պետությունների ցանկը, որտեղ կարող եք հանգստանալ 2015թ.: Ուշագրավ է, թե ինչպես է կայքը ներկայացնում Հայաստանը և Հայաստանում հանգստանալու առավելությունները:
Մաղադանոսն իր մեջ պարունակում է 2 տարբեր, բայց անհրաժեշտ բաղադրամասեր, որոնք շատ կարևոր են առողջության համար: Առաջին խումբը պարունակում է եթերային յուղեր, իսկ երկրորդը՝ ֆլավոնոիդներ: Բացի այդ, մաղադանոսը նաև մեծ քանակությամբ C, A և K վիտամիններ է պարունակում: Խորհուրդ է տրվում այն հիմնականում օգտագործել աշնանը և ձմռանը:
«Ոստիկանապետը փորձում է վախեցնել գյումրեցիներին և շատ վատ է անում, գյումրեցիներն իրենից չեն վախենում»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հայտարարության մասին, ասաց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով Գյումրիում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած դեպքերին, ասել էր. «Նրանք, […]
«Պատմության մեջ առաջին անգամ այս Դատարանը պետք է դիտարկի հայերի դեմ գործած ցեղասպանությունը: Այն վճիռը, որ դուք վերանայում եք, սխալ ուղղությամբ տանող լուրջ քայլ էր. Փերինչեկն ու Թալեաթ փաշա կոմիտեի (խումբ, որին եվրոպական խորհրդարանը մեղադրել ռասիզմի և այլատյացության մեջ) իր գործընկերները ոգևորությամբ են ընդունել ցեղասպանության վերաբերյալ դատարանի գնահատականները, և հաղթականորեն հայտարարել են, որ այս վճռով մեկընդմիշտ լուծվել է հայկական հարցը»,- ասել է Ամալ Քլունին:
«Ինչպես վերևում օդն է պաշտպանված, այնպես էլ ցամաքում մենք հեռահար միջոցներ ունենք, որոնք անhրաժեշտ են մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար»:
«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը կարծում է՝ ադրբեջանցիները ոչ թե ուզում պատերազմ սկսել, այլ ուզում են անընդհատ լարվածության մեջ պահել հայ հասարակությանը: Այսօր՝ Հայոց բանակի տոնի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, թե Հայաստանն ունի միջոցներ, որոնք կարող են ծնկի բերել թշնամուն, բայց այդ միջոցների կիրաումն այսօր արդարացված չէ:
«3 մարմնամարզիկների ԱՄՆ-ի դեսպանատունը մերժել է, եւ միայն ես եմ վիզա ստացել: Մերժմանը որեւէ բացատրություն չի եղել, միայն նամակ է եկել, որ մարզիկները չեն կարող ԱՄՆ գնալ: Ինչ խոսք, մրցաշարին չմասնակցելը բացասական ազդեցություն կունենա, քանի որ Լոս ԱՆջելեսում նաեւ 10-օրյա հավաք էինք նախատեսել»:
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի կողմից սահմանում լարված իրավիճակը ստեղծումը՝ պատերա՞զմ, թե՞ սադրանք, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Սադրանք»:
Այսօր Եռաբլուրում լրագրողները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի ագրեսիվ պահվածը սահմանում: Ի պատասխան Սերժ Սարգսյանը հորդորեց դիմել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հայտնի մոդել Միրանդա Քերն իր այգու գեղեցկությամբ և թեյախմության հիշողություններով ոգեշնչված՝ թեյի սպասքի իր հավաքածուն է ստեղծել:
Ձմռան ցուրտ եղանակին գրիպն ու հարբուխը շարունակ հետապնդում են յուրաքանչյուրիս: Հիվանդության նախանշանները թեթևացնելու համար մենք սովոր ենք օգտվել դեղամիջոցներից: Իհարկե, կոկորդի ցավի ու հազի դեմ դեղամիջոցները շատ են: Դրանք պարունակում են մի շարք ավելորդ քիմիական նյութեր, որոնքբնավ հարկավոր չեն մեր օրգանիզմին:
«Մարդիկ ինձ ասում են, որ իրենք ամեն օր կանգնած են թշնամու դիմաց, ցանկացած պահի հայկական սահմանամերձ գյուղերը կարող են ենթարկվել հարձակման, ինչո՞վ մարդը պետք է պաշտպանի իր գյուղը, տունը, ընտանիքի անդամներին: Ճիշտ է, կա բանակ, բանակն իր գործը կատարում է, և շատ բարձր մակարդակով: Բայց ինչքանո՞վ վատ կլինի, որ գյուղացիները ևս մասնակցեն իրենց տան պաշտպանությանը, ո՞վ կարող է իր տունն ավելի լավ պաշտպանել, քան տանտերը, մանավանդ որ, գյուղացիների մի մասը մասնակցել է գյուղերի ինքնապաշտպանությանը և որոշակի փորձ ունի»,- ասում է Ռուբեն Գևորգյանը:
Քայլում ես Երևանի կենտրոնական փողոցներով, ու հանկարծ միանման անցորդների մեջ հայտնվում է մեկը, ով տարբերվում է բոլորից` իր վառ, գունեղ մազերով, համարձակ քայլվածքով, կարճ շրջազգեստով: Այդ աղջիկը Սերինեն է, հայտնի Սերինեն, ով չի նկատում ոչ ոքի ու ապրում է իր ստեղծած աշխարհում: Աշխարհում, որը լի է ճապոնական անիմե մուլտֆիլմի հերոսներով ու հազարավոր երազանքներով: Ինքն էլ իր ստեղծած հերոսներից մեկն է` ամենագունեղն ու իրականը. նա ճապոնական մուլտաշխարհից եկած Սերինեն է:
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը 22 միլիոն դոլար է ծախսել մանհեթենյան իր նոր բնակարանի վրա: Այն գտնվում է Մանհեթենի Ֆլեթիրոն շրջանի The Whitman 4 մասից բաղկացած շենքում: Ջ.Լոյի նոր բնակարանը զբաղեցնում է 6250 քառակուսի ոտնաչափ տարածք:
Հրապարկվել է 2014թ. ամենատարածված գաղտնաբառերի ցանկը:
Բացի աղցանների և ճաշատեսակների ու թթուների բաղադրիչ լինելուց, նեխուրն օգնում է ազատվել ավելորդ քաշից, մեր օրգանիզմին մատակարարում է օգտակար նյութեր և թույլ է տալիս լինել առույգ ողջ օրվա ընթացքում։ Նեխուրը (քարավուզ) օրը սկսելու հիանալի տարբերակ է։
Հայաստանն այս տարի դիրքերը զիջել է տնտեսական ազատության ցուցանիշով: Սա է փաստում այսօր Ամերիկյան հեղինակավոր «Հերիթեյջ ֆաունդեյշըն» (The Heritage Foundation) կազմակերպության հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս 2015» հետազոտությունը:
«Թուրքական իշխանությունները ֆինանսավորել, հովանավորել ու նպաստել են թուրքական պատմագրության և նաև դաշնակից պետություններում գործող պատմաբանների այն խմբերին, որոնք հանդես են եկել Հայոց ցեղասպանության համար բարոյական պատասխանատվության առաջարկությամբ: Այսինքն` ներողություն խնդրել հայ ժողովրդից կատարվածի համար, փորձել կառուցել հարաբերությունները՝ առանց պատասխանատվության և վնասների հատուցման»:
Փետրվարի 2-ին կմեկնարկի Հայաստանի կանանց ֆուտբոլի 2014-2015 թթ. ձմեռային ստուգողական մրցաշարը:
Կալիֆոռնիայի Իրվին համալսարանի և Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները լաբորատոր փորձարկումներից հետո ապացուցել են, որ քիմիական հավելումների միջոցով հնարավոր է խաշած ձուն դարձնել հում: Քիմիկոսները սպիտակուցն ամբողջովին թուլացնելու և ձուն իր հեղուկ վիճակին վերադարձնելու համար խաշած ձվի վրա ավելացրել են ռեակցիունակ միզանյութը (мочевина):
Այսօր Կառավարության շենքի դիմաց մի շարք ՓՄՁ-ների ներկայացուցիչներ շարունակում էին երեկ սկսած բողոքի ակցիան՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի, որը գործելու է փետրվարի 1-ից:
2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցների գործով տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հարցաքննվեցին վկաները: Վկա Սեդրակ Գյուլումյանն ասաց, որ գործով ամբաստանյալներին, տուժողներին չի ճանաչել:
Թեև այս տարվա հունվարից Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ է, սակայն Ռուսաստանում աշխատող հայ միգրանտներից տեղի գործատուները աշխատանքային թույլտվություն և արտոնագիր են պահանջում: