Քրքումի բուժիչ հատկությունները. Մաս-2
Բացի սննդի մեջ գործածվող համեմունք լինելուց քրքումը (Куркума, Cúrcuma) հայտնի է որպես հզոր հակաօքսիդանտ, բնական հակաբիոտիկ, հակաբորբոքային և հակաքաղցկեղային և ճարպաթելերի աճը կանգնեցնող միջոց։
Պետք է նշել, որ հնդկուհիները արդեն 3000 տարի քրքումն օգտագործում են նիհարելու նպատակով։
Քրքումը կճապղպեղի նման նիհարեցնող հատկություն ունի։ Նրան երբեմն նույնիսկ «դեղին կճապղպեղ» են անվանում։
Ընդհանրապես քրքումն անվանում են կանացի համեմունք։ Այն լայնորեն օգտագործվում է կոսմետոլոգիայի մեջ, մասնավորապես՝ մաշկային խնդիրները բուժող միջոցների ստեղծման ժամանակ։
Քրքումը պայքարում է կրծքագեղձի, շագանակագեղձի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ
Գիտականորեն ապացուցված է, որ քրքումն էֆեկտիվ է քաղցկեղի դեմ պայքարում, և հզոր հակաօքսիդանտ է։
Քրքումի բույրն ու համը ապահովող քրքումինը կանգնեցնում է ուռուցքների զարգացումը։
Այսպիսով, այն մարդիկ, որոնց սննդակարգում՝ որպես համեմունք, քրքում շատ է կիրառվում, քիչ են հակված քաղցկեղով հիվանդանալուն։
8 շաբաթ տևողությամբ կլինիկական թեստավորումը ցույց տվեց, որ քրքումինի օգտագործումը կարող է օգտակար լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ծանր տեսակով տառապող հիվանդների համար։
Հետազոտությունները, որոնց արդյունքները հրապարակվել են օնկոլոգիական հիվանդությունների հետազոտմամբ զբաղվող ամերիկյան ասցիացիայի Clinical Cancer Research- ում, անցկացվել են Տեխասի համալսարանի՝ MD Anderson օնկոլոգիական կենտրոնի գիտնականների կողմից։
Նրանք հայտնաբերեցին, որ չնայած յուրացման սահմանափակ հնարավորություններին, Քրքումին C3 բաղադրիչը ցուցաբերում է հակաքաղցկեղային պոտենցիալ։
Գիտնականները կարծիք են հայտնում, որ քրքումինի՝ օրգանիզմի վրա ունեցած էֆեկտի պատճառը, չնայած իր կենսայուրացման հետ կապված հարցերին, այն է, որ մարդու պլազմայի մեջ այն պարունակվում է կոնյուգիրովացված ձևով, գլյուկորոնիդի նման, ինչն էլ քրքումինին հնարավորություն է տալիս այս կերպ <<թաքնվել>> արյան մեջ։
Այսպիսով, ըստ գիտնականների հետազոտությունների, քրքումինն ունակ է 58%-ով դանդաղեցնել քաղցկեղային ուռուցքի աճը։
Իր հզոր հակաօքսիդանտային հատկության հաշվին քրքումինը ոչնչացնում է կանցերոգենները։
Վերջին ժամանակներս գիտնականներին հաճախ է հուզում այն հարցը, թե ինչից է, որ Արևելքում ավելի քիչ են քաղցկեղով հիվանդները։ Միթե պատճառն այն է, որ այնտեղ նրանց ամենօրյա սննդակարգում իր հաստատուն տեղն ունի քրքումը։
Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվեց, այդ համեմունքը խոչընդոտում է լեյկեմիայով վարակված բջիջների աճին, ինչպես նաև չեզոքացնում է կիսաֆաբրիկատների և ծխախոտի՝ մեր օրգանիզմին հասցված վնասը։
Վերջերս Տորոնտոյի համալսարանի գիտնականները ցնցող հայտնագործություն կատարեցին։ Պարզվում է՝ քրքումինը ունակ է կյանքի վերադարձնել մուկովիսցիդոզով տառապող հիվանդներին։ Սա էնդոկրին գեղձերի ծանր հիվանդություն է։
Վերջին տարիներին տվյալներ ի հայտ եկան, որ քրքումինը նաև ֆիբրոզները և Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները կանխարգելող միջոց է։
Պետք է նել, որ քրքումինի կոնցենտրացված չափաբաժին առկա է «Зенслим Сила», «Зенслим Артро», «Зенслим Кардио» և «Зенслим Диаб» դեղամիջոցների կազմի մեջ։
Երկարակեցության ճապոնական գաղտնիքը
Ճապոնական Օկինավա նահանգի բնակիչների երկարակեցության գաղտնիքը քրքումի հիմքով բացառիկ ըմպելիքների օգտագործումն է։
Այս ըմպելիքի գործածումը հնարավորություն է տալիս նվազեցնել ինսուլտով, ինֆարկտով և քաղցկեղով հիվանդանալու ռիսկերը։ Բացի դրանից դուք շատ շուտ կզգաք առույգություն և ուժդրի հորդում։
Եվ այսպես՝
1. Քրքումով և լայմով կենարար ըմպելիք
1 բաժակ եռման ջուր
1/4 թ/գ քրքում
1թ/գ լայմի կամ կիտրոնի հյութ
1թ/գ շաքարավազ
Քրքումի վրա լցնել եռման ջուր և թրմել մի քանի րոպե։ Ավելացնել կիտրոնի հյութը, շաքարը և խառնել։
Ըմպելիքն ավելի էֆեկտիվ դարձնելու համար կարելի է ավելացնել նաև մի քիչ կճապղպեղի արմատի փոշի։
2. Քրքումով, մեղրով և կաթով կենարար ըմպելիք
1 բաժակ տաք կաթ
1/4 թ/գ քրքում
1թ/գ մեղր
Քրքումը լցնել տաք կաթի մեջ և թողնել մնա 5 րոպե, ինչից հետո ավելացնել մեղրը։
Ինչպես է քրքումը կարգավորում արյան մեջ խոլեստերինի մակարդակը
Քրքումինը՝ որպես բնական ստատին, էֆեկտիվ է սրտանոթային համակարգի բոլոր հիվանդությունների բուժման ժամանակ։ Այն խթանում է լյարդի կողմից խոլեստերինի արտադրությունը և դրա ավելցուկի դուրսբերումը։
Քրքումինը կարգավորում է նյութափոխանակությունը։
Երբ է հակացուցված քրքումինը
Քրքումինի բացասական ազդեցության ահազանգ կարող է լինել սրտխառնուքը և դիարեան։
Չնայած ընդհանուր առմամբ հղիության ընթացքում քրքումի գործածումը հակացուցված չէ, այնուամենայնիվ պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Քրքումը կարող է բարձրացնել արգանդի տոնուսը հատկապես հղիության 1- ին ամիսներին։
Բացի դրանից քրքումը օժտված է այլ նյութերի գործողությունն ուժեղացնելու հատկությամբ։
Հստակ ապացուցված է, որ քրքումին սև պղպեղ ավելացնելիս նրա յուրացումն ու գործողությունն ուժեղանում է 2000%- ով։
Արդեն հայտնի է, որ քրքումն ուժեղացնում է նաև դիաբետիկ պրեպարատների ազդեցությունը։ Դա կարող է հանգեցնել գլխապտույտի, ուշաթափության և կոմայի։
Քրքումի ևս մեկ հատկություն է արյունը ջրիկացնելու հատկությունը։
Այդ պատճառով էլ քրքումը անհամատեղելի է նաև հակակոագուլյանտների հետ, որոնք կարող են նշանակվել ասենք երակների վարիկոզ լայնացման դեմ։
Քրքումը՝ որպես ռևմատիզմի դեմ պայքարի միջոց
Քրքումը դրականորեն է ազդում անոթների վրա, նվազեցնում է ցավը և այտուցները արթրոզի, արթրիտի և ռևմատիզմի ժամանակ։
Այտուցը բուժելու համար հարկավոր է պատրաստել քրքումից, կիտրոնի հյութից և աղից կազմված մածուկ և դնել ախտահարված հատվածի վրա։
Քրքումի և մեղրի համադրությունը օգտագործում են վնասվածքների, անոթների բորբոքումների դեպքում։
Ողնաշարի և անոթների ցավերի դեպքում խորհուրդ է տրվում հետևյալ քսուքը՝
Քրքումը խառնել կճապղպեղի փոշու հետ 1։2 հարաբերությամբ, ավելացնել այնքան կարագ, որ ստացվի թթվասերիի թանձրության քսուք։ Քսել ցավող հատվածի վրա, ծածկել պոլիէթիլենով կամ բարակ թղթով, ֆիքսել և թողնել գիշերը մնա։
Քրքումը և կոսմետոլոգիան
Քրքումը լայնորեն կիրառվում է կոսմետոլոգիայում։ Այն մտնում է երիտասարդացնող քսուքների և լոսյոնների կազմի մեջ։
Մաշկի սուր բորբոքային հիվանդությունների նախանշանների մեղմման նպատակով խորհուրդ է տրվում քրքումով և յոգուրտով դիմակ։
Վերցնել կես թ/գ քրքում և խառնել 1 տուփ յոգուրտի հետ։
Ստացված զանգվածը բարակ շերտով քսել դեմքին, թողնել 20ր. և չորանալուց հետո լվանալ տաք ջրով։
Քրքումով թարմացնող դիմակ
1 թ/գ քրքում
1 թ/գ կաթ
1 թ/գ մեղր
Խառնել, քսել դեմքին, թողնել կես ժամ։
Քսուք ճարպոտ մաշկի համար։
1 թ/գ քրքում
1 թ/գ վարդաջուր
1 թ/գ կաթ
Մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։
Քսել դեմքին, թողնել չորանա։ Լվանալ սառը ջրով։
Եթե քրքումը տաք ջրով բացեք թթվասերի խտության և քսեք մազահեռացված հատվածներին, ապա մազերի աճը կդանդաղի։
Մազաթափության դեպքում քրքումին խառնել բուսայուղ և քսել գլխամաշկին։
Մաշկը սնուցող դիմակ
1/4 թ/գ քրքում
2 ճ/գ սպիտակ կավ
3-5 ճ/գ կեֆիր կամ կաթ
1թ/գ թթվասեր
3-5 կաթիլ նուշի կամ ժոժոբայի յուղ
5 կաթիլ լավանդայի յուղ։
Խառնել բոլոր բաղադրիչները։ Խառնուրդը պետք է լճնի թթվասերի թանձրության։
Այս դիմակը կարելի է քսել ինչպես դեմքի մաշկին, այնպես էլ պարանոցին և ուսերին։
Քսել հաստ շերտով, թողնել կես ժամ, ապա լվանալ կաթով կամ կեֆիրով։
Դրանք չեզոքացնում են քրքումին բնորոշ դեղին գույնը։
Այս դիմակից հետո մաշկն ավելի ձիգ է դառնում, իսկ մաշկի գույնն ավելի շքեղ։
Այս դիմակը շատ հարմար է ամռանն օգտագործելու համար։
Սկրաբ դեմքի համար
1/4 թ/գ քրքում
5-6 հատ մանրացրած նուշ
Կես թ/գ մեղր
Քսել դեմքին և պարանոցին, ապա լվանալ կաթով կամ կեֆիրով։
Նիհարելու նպատակով քրքումն օգտագործում են հետևյալ կերպ՝
Եռացնել 2 բաժակ ջուր, ապա հերթականությամբ ավելացնել 3 ճ/գ չոր սև թեյ, 1/8 թ/գ դարչին, 3 կտոր թարմ կճապղպեղ, 1 ճ/գ քրքում և 1թ/գ մեղր։
Սառչելուց հետո զանգվածին ավելացնել կես լիտր կեֆիր։
Խմել նախաճաշից կամ ընթրիքից առաջ։
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ