Կոմանդոսը ցանկանում է, որպեսզի Պերմյակովին Հայաստանից որքան հնարավոր է հեռու տանեն
Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե ինքը ցանկանում է, որպեսզի Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանից որքան հնարավոր է հեռու տանեն։
«Անձամբ ես ուզում եմ, որ նրան տանեն ինչքան հնարավոր է հեռու, նա մարդ չէ, նայում ես լուսանկարը ու հասկանում դա»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե պետք է ռուսական ռազմաբազան դուրս բերել Հայաստանից, ապա նա ասաց, թե իր կարծիքով՝ դա սխալ քայլ կլինի Հայաստանի կողմից:
«Քաղաքում ապրում են մարդիկ, որոնք ունեն ատելություն այդ դավաճանության հետ կապված, և այդ առումով քաղաքը կիսվել է: Ես Գյումրիի հետ շատ կապ ունեմ ու այդ մարդկանց հասկանում եմ: Իմ համերկրացիները թող ինձ հավատան սխալ քայլ կլինի, որ ռուսական ռազմաբազան դուրս գա Հայաստանից»: