Բորիս Նավասարդյան. «Թուրքիայի նախագահի հրավերն ավելի շատ մարտահրավեր էր և կարիք չկար, որ մեր նախագահն այդքան մանրամասն դրան պատասխաներ»

«Աշխարհը հրավեր ստացավ ընտրություն կատարել, թե ո՞ւմ համար է ավելի շատ կարևոր ապրիլի 24-ը. հայերի՞, թե՞ թուրքերի: Հրավեր ստացած երկրները պետք է ընտրեն՝ որ երկիր գնան՝ Հայաստա՞ն, թե՞ Թուրքիա: Իրենց որոշումների վրա ազդեցություն թողնելու է նաև իրենց վերաբերմունքը Թուրքիայի և Հայաստանի նկատմամբ:

Աշխարհի վերաբերմունքն Էրդողանի նկատմամբ հիմնականում բացասական է, բայց Հայաստանի նկատմամբ էլ շատ դրական չէ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Ըստ նրա՝ Թուրքիայի նախագահի հրավերն ավելի շատ մարտահրավեր էր և կարիք չկար, որ մեր նախագահն այդքան մանրամասն դրան պատասխաներ. «Մեր նախագահը փաստորեն բանի տեղ է դնում մի երկրի նախագահի, որն իրեն բանի տեղ չդրեց: Նա պետք է կարճ պատասխաներ: Այլ հարց է, եթե նա այդպես մանրամասն հոդված գրեր, ասենք, The New York Times-ի համար, որը հաստատ կտպագրեր այն և դա կլիներ հենց հոդված, այլ ոչ պատասխան Էրդողանին. դրանք տարբեր կարգավիճակ ունեցող տեքստեր կլինեին»:

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս