Ռինգ ասվածը, իհարկե, կոպիտ էր, բայց այո, լինում են որոշակի դեպքեր, երբ վիճում ենք, բանավիճում ենք, երբեմն՝ մի փոքր երկար, բայց ի վերջո գալիս ենք ընդհանուր հայտարարի:
Այո՛, դժվար է, անշուշտ, մասնավորապես՝ այս շրջանում: Թուրքիո օրակարգն ամեն օր փոխվում է: Անշուշտ, տեսահոլովակներս թուրքական երգերի նման հաճախակի չեն ցուցադրվում, բայց ես ամեն ինչի համար ջանք եմ թափում: «Նամակ» երգս բախտ ունեցավ Թուրքիո առաջին հայալեզու երգը լինելով՝ պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել: Հուսամ՝ բոլոր հայալեզու տեսահոլովակներն ավելի շատ թուրքական հեռուստաալիքներով կցուցադրվեն:
«Հայաստանի քաղաքական համակարգում նոր դերակատարներ են ի հայտ եկել, և մարդիկ փորձում են տարբեր «պրոյեկտների» միջոցով այդ դերակատարներին «փչացնել»։ Վիկտոր Դալլաքյանը «պրոյեկտ» էլ չէ, նա անգամ որպես «պրոյեկտ» չի կարող ձգել. այդքան հնարավորություններ չունի։ Հին դեմքերին փորձում են գցել քաղաքական դաշտ ու ազդեցություն գործել լուսավոր, նոր ծիլ տված բաների վրա։ Դալլաքյանի ասուլիսի 60%-ն ինձ է նվիրված եղել։ Ինձ էր նվիրված, որովհետև իր նշանակությունը դա է՝ աշխատել այդ ուղղությամբ»։
Եթե հետաքրքրվում եք առողջ սնունդով և փնտրում եք աշխարհի ամենաօգտակար մթերքը, որոնք կարող են օրգանիզմն ապահովել անհրաժեշտ վիտամիններով, ապա այս տեղեկատվությունը կհետաքրքրի ձեզ։ Այդպիսի մթերք գոյություն ունի. դրանցից մեկը խուրման է։ Այն մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում, օրգանիզմին հնարավորություն է տալիս առողջ մնալ և պայքարել որոշ հիվանդությունների դեմ։
Ամեն տարի այս օրը Թբիլիսիում տեղի է ունենում նաև արվեստի և սպորտի հայտնի գործիչներին «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչման շնորհում։ Ամեն տարի քաղաքի տոնի առիթով Թբիլիսին դառնում է տոնակատարությունների կենտրոն՝ վերականգնելով 1500 տարվա պատմություն ունեցող մայրաքաղաքի հին ավանդույթներն ու կենցաղը, կազմակերպվում են ազգային մշակույթը ներկայացնող տարբեր միջոցառումներ:
Չնայած հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանը սկսել է մեկ այլ ակումբում, Դորտմունդի «Բորուսիայում» Մխիթարյանի խաղին շարունակում են անդրադառնալ միջազգային պարբերականները:
Նա խորհուրդ տվեց ընդդիմությանը՝ չխաղալ իշխանությունների խաղը. «Գողականներ եք բերում՝ խցկում ձեր ցուցակները. իշխանությունը շատ լավ դա անում է, ինչո՞ւ եք ուզում նրա քայլերը կրկնօրինակել։ Նրանք այն երամի ներկայացուցիչներն են, որ վաղը նորից իրենց երամ են գնալու։ Խելքի եկեք»։
«Եթե այդպես է, ուրիշ սուբյեկտներ կարող են դիմել, և ինչպես նախորդ համաձայնության տապալման պատասխանատվությունը դրվեց լեհական ընկերության վրա, հիմա էլ կդրվի որևէ այլ սուբյեկտի վրա։ Դուք հարցնում եք՝ ո՞րն է մեխանիզմը, և հաստատում այդ կասկածները։ Եթե պետությունը խնդիր է դնում, ուրեմն՝ պետք է նաև այդ խնդիրը լուծի, ինչպես մնացած խնդիրներն է լուծում։ Այսինքն՝ ամեն անգամ ընդունել օրենք, որի իրականացումը կախված չէ պետությունից և ընդհանրապես պետական համակարգից, կարծում եմ՝ մի փոքր անհասկանալի է»։
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը և Կարապետյանների ընտանիքը, ինչպես հանրապետության այլ բնակավայրերում, այդպես էլ Տաշիրում անցած տարիների ընթացքում իրականացրել են միլիոնավոր դոլարների ներդրումներ: Մասնավորաբար վերջին շրջանում կատարված աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է Տաշիր քաղաքի կենտրոնը:
«Բազմիցս հայտարարել են համանախագահները, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, երեք նախագահների միջնորդությամբ: ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում` ՌԴ-ն, վերահաստատում են իրենց հավատարմությունը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին: Թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում վերահաստատվեց, որ խնդիրը պետք է ունենա խաղաղ կարգավորում ՄԽ շրջանակներում»:
Չէի ասի, թե ինչ-որ նոր ու լուրջ բաներ քննարկվեցին ՀԱՊԿ գագաթաժողովում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա խոսքով՝ պարզ է, որ Ռուսաստանը հաշվի է առնում իր հետաքրքրությունները, իսկ նա հետաքրքրություններ ունի՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ կապված. «Իսկ ՀԱՊԿ-ից մենք ստանում ենք զինամթերք՝ բավականին էժան գներով։ Սա համագործակցության այն տեսակն է, որը թույլ է տալիս մեզ ապահովել մեր անվտանգությունը։ Իսկ այն, որ բացի Հայաստանից, Ռուսաստանն այլ երկրներում էլ հետաքրքրություններ ունի, այդ թվում՝ Ադրբեջանում, ոչ ոք չի հերքում»։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի վերադարձը գերմանական «Բորուսիա»-ն բացառվում է: Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեի խոսքով հայ կիսապաշտպանն ինքն է որոշում կայացրել հեռանալ ակումբից:
«Հիմա բոլոր կողմերի համաձայնությամբ այդ հարցի քննարկումը կլինի տարեվերջին: Ես՝ որպես քաղաքական գործիչ, այդքան կարևորություն չեմ տալիս, թե որ երկրի ներկայացուցիչը կլինի այդ պաշտոնում: Մեզ համար ավելի կարևոր է ՀԱՊԿ անդամ երկրների հետ հարաբերությունների սերտացումը»,- նշեց պատգամավորը:
«Չեմ կարծում, թե ՀԱՊԿ անդամ պետությունները չգիտեն՝ ով է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայաստանյան թեկնածուն։ Այլ հարց է, թե ինչ տեսանկյունից են նրան նայում. եթե ադրբեջանական լոբբինգի տեսանկյունից են նայում, ապա դեմ կլինեն, օրինակ՝ ապրիլյան պատերազմին ակտիվություն դրսևորած թեկնածուին։ Թեկնածուին նայել՝ որպես պրոֆեսիոնալ մասնագետ այդ պաշտոնի համար, նրանց իրավունքն է, բայց հաշվի առնել, որ այս կամ այն թեկնածուն կապ է ունեցել Ղարաբաղյան պատերազմի հետ, ընդունելի չէ»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նկատեց՝ այո, Հայաստանը չի ճանաչել Ղրիմը, բայց բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական հայտարարություններով Հայաստանն աջակցել է Ռուսաստանին. «Հենց սրա հետ է կապված այն, որ հայերը Ռուսաստանից ավելի մեծ սպասելիքներ ունեին, քան եղավ ապրիլյան պատերազմին։ Նույնիսկ տարածաշրջանային նախագծերում, որտեղ ՌԴ-ն չի ցանկացել, որ Հայաստանը մասնակցի, Հայաստանը չի մասնակցել։ Մեր ենթագիտակցության մեջ արդեն կա՝ շատ բաներ, որ ուզել է Ռուսաստանը, մենք արել ենք, իսկ այն պահին, երբ նրա աջակցության կարիքն ունեինք, չստացանք»։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունվել է հայտարարություն, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքէջում։
Անիմաստ է ժխտել, որ այսօր տնային աշխատանքը համաշխարհային ֆենոմեն է։ 4-րդ դասարանի աշակերտների միայն 7 տոկոսն է խոստովանել, որ իրենց սովորաբար տնային աշխատանք չեն հանձնարարում։ Տնային աշխատանքը հատկապես կարևոր է միջին և ավագ դպրոցում։
Տարիքի հետ մեր մարմինը փոխում է իր ձևը։ Օրգանիզմն ավելի քիչ կոլագեն է արտադրում, մաշկը կորցնում է խոնավությունը և առաձգականությունը։ Տոնուսի կորուստը նախևառաջ զգացվում է իրանի հատվածում։
Գերադասելի է խմել ուտելուց հետո՝ նյութափոխանակությունը լավացնելու համար։ 200 մլ ջուրը եռացրեք, ավելացրեք մեկ գդալ չորացրած ռոզմարին և թողեք եռա 3 րոպե։ Անջատեք կրակը, փակեք կաթսան և թողեք 5 րոպե։
«Նախարարը չի որոշում մշակույթի հետագա զարգացումը, դա պետք է լինի ազգային ծրագիր, որ հասարակության, մշակութային, քաղաքական գործիչների հետ ներսից լինի այդ պահանջը: Հայաստանն այն երկրներից է, որի բրենդը մշակույթն է: Պահանջկոտություն է անհրաժեշտ ցուցաբերել»:
Նրանք միշտ պատրաստ են այդ վատ բաները համակարգչով դիտել, իրենց ավելի ապահով են զգում որպես վերացական դիտորդ, քան՝ ռեալ ապրող: Շատ կարևոր է օրորոցային երգել, հեքիաթներ, լեգենդներ, պատումներ պատմել երեխային, տալ հոգևոր գիտելիք՝ որպես մշակույթ, որն ավագ սերունդը փոխանցում է հաջորդ սերնդին: Ափսոս, որ այդ ամենին հիմա ավելի հաճախ փոխարինում են համակարգիչները: Սրանից նաև երկու բարդույթ է առաջանում.
«Նորաձևության աշխարհում վաղուց արդեն ամեն ինչ ասվել և արվել է: Այսօր նոր խոսք ասելը շատ դժվար է: Նմանությունները գալիս են նրանից, որ, երբ մարդիկ աշխատում են նույն ոճի մեջ և, որպես ոգեշնչման աղբյուր, շատ հաճախ օգտվում են նույն թեմաներից, հաստատ ինչ-որ նմանություններ կգտնվեն»:
Ժելատինը պարունակում է ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն մաշկի, մազերի և եղունգների աճի համար, այլև՝ իմունային համակարգի օպտիմալ աշխատանքի և քաշի կանոնավորման։ Ժելատինում պարունակվող նյութերը հակաբորբոքային հատկություն ունեն, ինչը կարող է օգնել արագացնել վերքերի ապաքինման ընթացքը։
Միաժամանակ Էսքը համարվում է նաև հարավային Ֆրանսիայի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը՝ հայտնի ամենամյա միջազգային օպերային փառատոնի կազմակերպմամբ և անցկացմամբ:
Դերմատոլոգիայի ամերիկյան ակադեմիան վիճակագրական տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ում ակնեն մաշկի ամենատարածված խնդիրներից մեկն է։ Այս խնդրին առնչվում է 40-50 մլն մարդ։ Ակնեն ժամանակակից հասարակության ընդհանուր խնդիրն է։
Ասպիրինը դեռ վաղուց հայտնի է որպես միջոց՝ մազերի հետ կապված մի շարք խնդիրներ լուծելու համար։ Այս միջոցը խորհուրդ է տրվում բարակ, ծավալ չունեցող մազերի, ինչպես նաև ներկած մազերի համար։
Գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք կարող են առաջացնել այս հիվանդությունը։
Մեզ շատ լարված խաղեր են սպասվում: Մենք խաղալու ենք տանը, և դա պետք է օգնի: Այս մրցաշրջանում մարզադաշտը մեզ շատ լավ է աջակցում, բայց ես դեռ սպասում եմ լավագույն մթնոլորտին:
Սա բջջային նյութափոխանակության յուրահատուկ մեխանիզմ է, որի ընթացքում բջիջը յուրացնում է կալիումը և նատրիում տալիս, որն անոթները պաշտպանում է կծկումներից և սպազմից։ Սա նշանակում է, որ աղի՝ օպտիմալ քանակով օգտագործումը նպաստում է տրոմբների պրոֆիլակտիկային, այսինքն՝ նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը։
«Բոլոր խոշոր ընկերությունները համաձայն են մեկ միասնական բրենդի ներքո հանդես գալ, բացառությամբ՝ կոնյակի գործարանի»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ անդրադառնալով գյուղատնտեսության նախարարի այն հայտարարությանը, որ Ռուսաստանում պայմանավորվածություն է ձեռք բերվում, որպեսզի խմիչքները Հայաստանից արտահանեն մեկ բրենդի ներքո։