Բաժիններ՝

Սեզանի ծննդավայրը՝ ֆրանսիական ուսանողական քաղաք Էքս. ճամփորդական

Վերջին ճանապարհը՝ Ֆրանսիայում անցկացրած երեք ամիսների ընթացքում, ինձ տանում էր հարավային Էքս քաղաք, որ Պրովանսի ուսանողական կենտրոնը լինելուց զատ,   հայտնի է նաև իր հանրահայտ բնակիչներով: Այս քաղաքում է ծնվել և իր ստեղծագործական կյանքի զգալի հատվածն  անցկացրել պոստիմպրեսիոնիզմի վառ  ներկայացուցիչ, ֆրանսիացի գեղանկարիչ Պոլ Սեզանը, իսկ տեղի Բուբոնի քոլեջում ուսանելու տարիներին ընկերացել է մեկ այլ հայտնի ֆրանսիացու՝ գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Էմիլ Զոլայի հետ: Լյուդովիկոս XVI-ի բժիշկ Ջոզեֆ Լետոն, մոդելավորող Էմանուել Ունգարոն և այլք նույնպես այս քաղաքի ծնունդ են:

universite-paul-cezanne-aix-marseille-iii

Պոլ Սեզանի անվան արվեստի համալսարանը՝ Էքսում

Էքսի պատմությունը դարերի վաղեմություն ունի, որ թվագրվում է մ.թ.ա. IV-րդ դարին, երբ հարավային Պրովանսն օկուպացված էր կելտ-լիգուրիստ զավթիչների կողմից: Այնուհետև քաղաքի տերեր են դառնում հին հռոմեացիները: Իր զարթոնքին քաղաքը հասնում է միայն մ. թ. XII-րդ դարում՝ գրաֆ Պրովանսի իշխանության տարիներին:

Կարդացեք նաև

ex-6

ex-9

ex-10

ex-7

Քաղաքի նորագույն պատմության էջերը մեկնարկում են 1486 թվականից, երբ Պրովանսը  միանում է Ֆրանսիային: Այսօր Էքսը հարավային Ֆրանսիայի այն քաղաքներից է, որտեղ բարեհաջող կերպով զուգակցվում են պատմական անցյալն ու տեխնոլոգիական ապագան: Սա է պատճառը, որ այս քաղաքը հռչակվել է՝ իբրև հարավային Ֆրանսիայի ուսանողական կենտրոն՝ մի հարկի տակ ներառելով  ինչպես՝ հնագույն հեղինակավոր համալսարանները, այնպես էլ՝ ամենավերջին տեխնոլոգիական առաջընթաց գրանցած բուհերը:

ex-12

ex-11

ex-5

ex-4

the-institute-of-political-studies

Քաղաքական գիտությունների համալսարանը՝  Էքսում

Միաժամանակ Էսքը համարվում է նաև հարավային Ֆրանսիայի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը՝ հայտնի ամենամյա միջազգային օպերային փառատոնի կազմակերպմամբ և անցկացմամբ:

universite-de-la-mediterranee-aix-marseille-ii

Միջերկրածովյան համալսարանը՝ Էքսում

Էքսում ես անցկացրեցի իմ եռամսյա եվրոպական ճամփորդության վերջին օրը: Հայտնի չէ՝ զուգադիպությո՞ւն էր, թե՞ պարզապես պատահականություն, երբ արդեն իրեն զգացնել էր  տալիս հայրենիքի կարոտն ու հազարավոր կիլոմետրերի հեռավորությունը, հանկարծ անծանոթ ֆրանսիական այս քաղաքի նեղ փողոցներից մեկի վրա անսպասելիորեն հայտնաբերում ես հարազատ երկրիդ անունը կրող այս շինությունը, որը թեև փակ էր ու չէր գործում, բայց միևնույն է՝ ստիպեց ինձ մի քանի րոպե կանգ առնել դրա դիմաց ու նույնիսկ լուսանկարել այն…

ex-1

Առջևում նոր երկրներ բացահայտելու լրագրողական հետաքրքրությամբ ես լքում էի արտիստիկ  Ֆրանսիան՝ մտքում փայփայելով կրկին վերադառնալու անխախտ ու անխուսափելի որոշումը:

ex-3

Ռոտոնդայի հայտնի շատրվանները՝ Էքսում:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵՅԱՆ
Ֆրանսիա-Երևան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս