Ես առհասարակ կյանքի կոչ անողների կողմնակիցն եմ: Կերպն այստեղ չի կարևորվում: «Սասնա ծռերի» իմ անդրադարձում ցանկությունս արդեն ասել եմ: Եվ բարձրագույն սերն իրականում ներել կարողանալու մեջ է:
Եթե ցանկանում եք զգալիորեն լավացնել մաշկի վիճակը, պետք է իմանաք կերակրի սոդայի օգտագործման եղանակների մասին։
Դիմակը քսեք դեմքին և իրանի հատվածին։ Թողեք 5-10 րոպե, մինչև խառնուրդը չորանա։ Արդյունքի հասնելու համար բավական է այս պրոցեդուրան կրկնել շաբաթվա ընթացքում 2 անգամ։
Տիգրան Չիբուխչյանը նկատեց, որ մինչ հաջորդ տարվա մայիս նախատեսում են ստեղծել աշխարհում զիփ-լայնի ամենաերկար գիծը՝ 3.2 կմ, որը կանցնի հենց Ենոքավան գյուղի միջով: Ծրագիրն իրականացնում են «Հայնախագծի» հետ: Այս ծրագրին զուգահեռ զարկ կտրվի նաև ագրոբիզնեսին, մոտ մեկ տասնամյակ առաջ տնկված ավանդական հոնի պլանտացիայի բերքից օղի կթորեն ու չիր կպատրաստեն:
Բազուկն ամենաօգտակար մթերքներից մեկն է։ Դրանում պարունակվող բետանին նյութն այն բացառիկ օգտակար է դարձնում լյարդի համար, իսկ երկաթի և ցինկի պարունակության առումով բազուկն իրեն հավասարը չունի։
Մեր համաձայնությունը պետք է լինի այն հարցում, որ մենք միասնական թիմ, միասնական ցուցակ ենք ստեղծում ժողովրդի աջակցությամբ հաղթելու նպատակով, որ անցնենք խորհրդարան։ Հրապարակավ մենք մի բան ենք շեշտում՝ «ժողովուրդ, իշխանությունը քեզ պետք է պատկանի»։
«Հիմնական խնդիրն այստեղ ավելի շատ այն է, որ «Գազպրոմի» դիրքերը թուլացնելու քաղաքականություն է ի սկզբանե վարվել ադրբեջանական կողմից, որի համար նպաստավոր հանգամանք է ստեղծել նաև իրանական կողմը։ Բայց չեմ կարծում, որ «Գազպրոմն» իր մասնակցությունը չունենա, քանի որ Հայաստանով անցնող գազամուղը հենց նրան է պատկանում»։
Օրվա ընթացքում ընդունեք մեկ թեյի բաժակ։ Բացի ավելորդ քաշից ազատվելու գործում օգնելուց՝ իմբիրն արդյունավետ միջոց է մրսածության դեպքում։ Այն օրգանիզմը մաքրում է խոլեստերինից, դուրս է բերում տոքսինները և մակաբույծներին։
«Եթե դուք այստեղ հարկային արտոնություններ ունեք, եթե ձեզ ավելի ձեռնտու է այստեղ բիզնեսով զբաղվելը, ի՞նչն է խնդիրը: Եկեք, Հայաստանում արտադրություն հիմնեք. և´ մարդկանց կսովորեցնեք, և´ դուք կշահեք, և´ եկամուտ կունենաք»:
Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը զրուցել է լրագրողների հետ:
Երևանի առաջին տպարանի շենքի պայթեցումը խիստ զայրացրել է բնապահպաններին: Նման ծավալի փոշու առաջացումը, ըստ մասնագետների, ծանր հարված է բնությանը: «Խիստ վրդովված ենք կատարվածից, քանի որ շենք պայթեցնելն՝ այն էլ մայրաքաղաքի կենտրոնում, անթույլատրելի է բնապահպանական տեսանկյունից: Այդ գործողությունների արդյունքում մեծ քանակի փոշի է բարձրացվել, ինչը բնապահպանական լուրջ խնդիրների առաջացման պատճառ կհանդիսանա:
Ստիպված եմ հիշեցնել այս հրամանի նախապատմությունը, որի մասին գրեցին տարբեր ԶԼՄ-ներ, մասնավորապես 20.08.2016թ. «Հայկական ժամանակ» թերթի «12-րդ դասարանցիները կընտրեն 3 առարկա, եւ կպատրաստվեն իրենց բուհական քննություններին» հոդվածում գրված է.
Մեծ սաղավարտի մրցաշարերի 17-ակի չեմպիոն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Forbes-ի վարկածով ճանաչվել է ամենաարժեքավոր բրենդը մարզիկների մեջ: Ֆեդերերի բրենդը գնահատվում է 37 մլն դոլար:
Չնայած ավելորդ քաշից ազատվելու համար բազմաթիվ գործոններ են առկա, առողջ սննդակարգն ու ապրելակերպը մեծ նշանակություն ունեն։ Ավելորդ քաշից ազատվելու գործում, բացի առողջ սննդից և ֆիզիկական ակտիվությունից, կարող են օգնել նաև որոշ մթերքներ և ըմպելիքներ։
«Քանի որ դա դժվար վերահսկելի է, և միևնույն է՝ խախտվում է, ես ուզում եմ մեկ այլ ելք առաջակել՝ ծխողի աշխատանքային օրը 1.5 ժամ երկարում է»,- ասաց նա։ Ըստ նրա՝ պետք է կիրառել նաև ֆինանսական մեխանիզմներ։ Կարելի է ներդնել ֆիննական մոդելը. «Ի դեպ, ֆիննական մոդելը նախատեսում է և՛ ծխախոտի, և՛ խմիչքի թանկացում 2-3 անգամ»:
Խնձորն օգտակար է ոչ միայն ներքին օգտագործման համար, այլև կարող է օգնել ցելյուլիտի դեմ պայքարում։ All-4-woman.ru կայքը գրում է, որ խնձորով մերսումը նոր երևույթ չէ, սակայն անարդարացիորեն մոռացվել է։ Խնձորի հյութը մեծ քանակով վիտամին C է պարունակում, որը խթանում է կոլագենի արտադրությունը և հակաօքսիդանտի ազդեցություն է ունենում։
«Եթե Դուք հանկարծ հայտնվեք աշխարհի մեծագույն ակումբներից մեկում, Ձեզ անպայման պետք է Սըր Ալեքսի նման մեկը»,- Ռոնալդուին է մեջբերում Sky Sports-ը:
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը «կամիր սատանաների» կազմից:
«Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի պատվերով՝ «ԱլԳարե» շինարարական ընկերությունն է իրականացնում կառուցապատման աշխատանքները։ Աշխատում են ավելի քան 20 շինարարներ, քարագործներ ու բանվորներ` աշխղեկ Շիրվանի ղեկավարությամբ։ Վերակերտվում է Հին Երևանի մի փոքր մասնիկ, որը ծառայելու է՝ որպես «Վարպետաց դպրոց»։
«Արդեն երեք ամիս է՝ այս գործը քննվում է, և նախաքննության մարմինը տիրապետում է այն ծավալի ապացույցների, որոնցով միանշանակ պետք է քրեական հետապնդումը դադարեցվեր ինչպես՝ Անդրիաս Ղուկասյանի, այնպես էլ՝ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և մյուս մեղադրյալների նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Ըստ Ռուստամյանի` Գագիկ Ծառուկյանը քաղաքական կամք ունեցավ հեռանալու, քանի որ երկրին արյունահեղություն էր սպառնում. «Մենք կողմնակից ենք փոխելուն, բայց դա պետք է կատարվի առանց ցնցումների: Մեր և երկրի շահերից է բխում, որ նման մարդիկ գան, մտնեն քաղաքականություն: Այն ժամանակ մի խումբ կար, որ ուզում էր արյունահեղություն լինի, Գագիկ Ծառուկյանը կանխեց»,- հավելեց Ա.Ռուստամյանը:
Զ.Փոստանջյանի խոսքով` ծրագիրը պետք է ունենար դրույթներ Ընտրական օրենսգրքի ազգայնացման մասին. «Սա ազգային օրենսդրություն չէ, միայն ժողովրդի մի մասին ներգրավելու օրենսդրություն է և դրանով մենք չենք կարող լիարժեք իրականացնել ընտրություններ»: Նա նշեց, որ ԸՕ-ն իր մեջ չի ներառում ընտրատեղամասեր Հայաստանից դուրս, հայաշատ վայրերում, այնտեղից չի թույլատրվում պատգամավորներ ունենալ հայոց խորհրդարանում:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մտածում թիմից հեռանալու մասին և մտադիր է պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար:
Կոչ ենք անում հայերին ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը:
ABBYY ընկերության ղեկավար հայազգի Դավիթ Յանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ 2.5 տարվա աշխատանքից հետո թողարկվել է Findo.com խելացի որոնողական համակարգը:
«Դժբախտաբար, տարիներ անց ԼՂ խնդիրը, առավել հավանական է, որ ռազմական ճանապարհով կլուծվի։ Թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմը բանակցային պրոցեսին մասնակցել են` իրականում պատրաստ չլինելով խոստացած զիջումներին։ Այլ հարց է, թե ինչո՞ւ են կողմերը համաձայնել այս բանակցային ֆորմատին»։
«Պապիկիս երազը» պատմում է երազների աշխարհը կառավարելի դարձնելու մի հնագույն տեխնիկայի մասին, որի վերաբերյալ հազարամյակներ շարունակ նախընտրել են լռել: Գուցե պատահական չէր պապիկի կերպարում 20-րդ դարի մեծանուն միստիկ, փիլիսոփա և կոմպոզիտոր` ծագումով հայ-հույն Գեորգի Գյուրջիևի ընտրությունը, հատկապես, երբ ֆիլմի պրեմիերային հավաքված մարդիկ եկել են ոչ թե գեղարվեստական ֆիլմ դիտելու, այլ հեղինակի երազում հայտնվելու:
«Հիմա Իգնատի Առաքելյանն այսօր այդ կես քայլը կատարել է: Կա երկրորդ և երրորդ քայլը: Ես ամեն ինչ հավանական եմ համարում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը:
«Մշակույթի նախարարությունը մշտապես աջակցել և աջակցում է նմանատիպ ծրագրերին, բայց այստեղ մեր մոտեցումը մի փոքր այլ էր՝ ելնելով այն սկզբունքից, թե ո՞ր արվեստագետի, և ո՞ր երաժշտի մասին է խոսքը: Միքայել Թարիվերդիևի երաժշտությանը Երևանում և առհասարակ Հայստանում ներկայացնելու մոտեցումը Մշակույթի նախարարության մոտ նոր չէ, Միքայել Թարիվերդիև բարեգործական ֆոնդի հետ մենք բավական վաղուց ենք աշխատում»:
«Եթե Հանրապետականն ուզում է, որ ինչ-որ բան զարգանա, դրա մեջ վատ բան կա՞»: Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է՝ ՀՀԿ անդամ դառնա, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Հնարավոր է, եթե առաջարկ լինի, եթե դա կնպաստի աշխատանքի արդյունավետությանը»։