
Հենրիխ Մխիթարյանի վերադարձը Դորտմունդի «Բորուսիա» բացառվում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի վերադարձը գերմանական «Բորուսիա»-ն բացառվում է: Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեի խոսքով հայ կիսապաշտպանն ինքն է որոշում կայացրել հեռանալ ակումբից: «Որոշումը կայացվել է Մխիթարյանի կողմից: Մենք լավ ենք ճանաչում Մխիթարյանի գործակալին, և կարծում եմ Մխիթարյանի վերադարձը Դորտմունդ բացառվում է»,- ասել է Վատցկեն:
Հենրիխ Մխիթարյանն այս ամռանն անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» է տեղափոխվել «Բորուսիա»-ից: