«Հայաստանն այնքան մեծ կարևորություն չի տալիս, թե որ երկրի ներկայացուցիչը կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում»

«Հայաստանն այնքան մեծ կարևորություն չի տալիս, թե որ երկրի ներկայացուցիչը կլինի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նիստում կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կրկին հետաձգվեց:

«Հիմա բոլոր կողմերի համաձայնությամբ այդ հարցի քննարկումը կլինի տարեվերջին: Ես՝ որպես քաղաքական գործիչ, այդքան կարևորություն չեմ տալիս, թե որ երկրի ներկայացուցիչը կլինի այդ պաշտոնում: Մեզ համար ավելի կարևոր է ՀԱՊԿ անդամ երկրների հետ հարաբերությունների սերտացումը»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե Հայաստանն իր թեկնածուն ո՞ւնի, Բաղդասարյանը կոչ արեց սպասել: «Ժամանակը գա, դուք կտեսնեք, մենք թեկնածուի խնդիր չենք ունեցել»: Դիտարկմանը, թե ռուսական լրատվամիջոցներն այդ պաշտոնում նշում էին Սեյրան Օհանյանի անունը, Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց իրենից անուններ կորզելու փորձեր չանել՝ ևս մեկ անգամ նկատելով, որ Հայաստանը թեկնածուի խնդիր չունի:

Իսկ հարցին՝ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները կարևորո՞ւմ են, թե որ երկրի ներկայացուցիչը կլինի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում, պատգամավորն ասաց. «Ոչ, կարող եմ ասել, որ ոչ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31