
Sky Sports-ն անդրադարձել է Մխիթարյանի և Կլոպի գրազին

Չնայած հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանը սկսել է մեկ այլ ակումբում, Դորտմունդի «Բորուսիայում» Մխիթարյանի խաղին շարունակում են անդրադառնալ միջազգային պարբերականները:
Բրիտանական Sky Sports-ն անդրադարձել է Մխիթարյանի խաղին գերմանական ակումբում: Խոսքը մասնավորապես Մխիթարյանի անցկացրած առաջին տարվա մասին է:
Պարբերականը հիշել է, որ առաջին մրցաշրջանում հայ ֆուտբոլիստին մոտիվացնելու համար յուրահատուկ տարբերակ է ընտրել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Եթե Մխիթարյանը կարողանար 30 հարվածով 7 գոլ խփել, ապա Կլոպը տալու էր նրան 50 եվրո: Հակառակ դեպքում Մխիթարյանն էր ստիպված վճարել Կլոպին:
Մխիթարյանը պարտվում է գրազը, քանի որ կարողանում է խփել ընդամենը 2 գնդակ: Մրցաշրջանի ավարտին Մխիթարյանը կարողացավ խփել 9 գնդակ՝ 70 հարվածով:
Հիշելով այս պատմությունը՝ պարբերականի լրագրողը հորդորում է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական անձնակազմին՝ համբերություն ունենալ և սպասել այն պահին, երբ Մխիթարյանը ցույց կտա իր իրական խաղը: Լրագրողը համոզված նշում է, որ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որ ժամանակի ընթացքում կարող է ապացուցել, որ իր համար իզուր չեն վճարել:
Սիրարփի Աղաբաբյան