Բաժիններ՝

«Տնային աշխատանքը որևէ կերպ չի ազդում դպրոցականների առաջադիմության վրա»

Վերջին 10 տարիների ընթացքում Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Ջերալդ քեյ ԼեՏենդրեն իր գործընկերների հետ ուսումնասիրել է, թե ինչպես է դպրոցում հանձնարարվող տնային աշխատանքի չափն ազդում երեխաների կրթության և առաջադիմության մակարդակի վրա։ The Washington Post ամսագրում լույս է տեսել գիտնականի հոդվածը, որի գլխավոր թեզերը հետևյալն են։

1. Ավելի շատ տնային աշխատանք աշակերտները ստանում են վատ զարգացած տնտեսություններ և վառ արտահայտված սոցիալական անհավասարություն ունեցող երկրներում։ Սակայն չկա որևէ ապացույց, որ ծանրաբեռնվածության այդ մակարդակը դրական ազդեցություն է ունենում առաջադիմության և կրթության մակարդակի վրա։

2. Ծնողների մեծ մասը կարծում է, թե դեռ մանուկ հասակից տնային աշխատանք անող երեխաները սովորում են կարգուկանոնի և ինքնուրույնության, իսկ հետագայում ավելի շատ բանի հասնում կրթության ոլորտում և ընդհանրապես կյանքում։ Ընդ որում, ավելի քան 1 դար առաջ ԱՄՆ-ում տնային աշխատանք տալու մեջ որևէ մեկն այդքան խոր իմաստ չի տեսել։ Այն օգտագործվում էր՝ բացառապես որպես պատժի միջոց, որը երեխաներին զրկում էր խաղերից և ազատ ժամանակից։

3. Գիտնականները պարզեցին, որ մեծ ծավալի հանձնարարության պատճառով երեխաների և ծնողների միջև կարող են կոնֆլիկտներ առաջանալ՝ դրանք կատարելու հետ կապված։ Տնային աշխատանքն այս դեպքերում միայն բացասական էմոցիաներ է առաջացնելու և չի հանգեցնելու որևէ հաջողության կրթության առումով։

Կարդացեք նաև

4. Անիմաստ է ժխտել, որ այսօր տնային աշխատանքը համաշխարհային ֆենոմեն է։ 4-րդ դասարանի աշակերտների միայն 7 տոկոսն է խոստովանել, որ իրենց սովորաբար տնային աշխատանք չեն հանձնարարում։ Տնային աշխատանքը հատկապես կարևոր է միջին և ավագ դպրոցում։

5. Ինչ վերաբերում է տարրական դպրոցին, ապա գիտականորեն ապացուցված է, որ տնային աշխատանքը կատարելու համար ծախսվող նույնիսկ 30 րոպեն գիտական այլ ակտիվության հետ համադրության և դրա պատճառով սթրես ապրելու դեպքում անխուսափելիորեն հանգեցնում են քնի խանգարման և սթրեսի։ 4-րդ դասարանի գրեթե 10 տոկոս աշակերտները խոստովանել են, որ հանգստյան օրերին մի քանի ժամ անցկացնում են տնային աշխատանք կատարելով։

6. Ակնհայտ է, որ տնային աշխատանքի թույլատրելի ծավալը տարբերվում է՝ կախված տարիքից, ինչպես նաև՝ մշակութային և ընտանեկան սովորություններից։

7. Որոշ ժամանակ առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկեց ընդհանրապես արգելել տնային աշխատանքի հանձնարարումը, քանի որ այն, ըստ նրա, կարող է հանգեցնել հասարակության շրջանում լիբերալ կարգուկանոնի խախտմանը։ Հետազոտողները հաստատում են տնային աշխատանքի լուրջ ազդեցությունը, բայց Օլանդի հետ չեն համաձայնում. քիչ հավանական է, որ այն կարող է դասակարգային անհավասարության աղբյուր դառնալ։

8. Տեղեկատվության հիմնական աղբյուրը դարձել են TIMSS-ի տվյալների բազաները։ Այս բազաները գնահատում են կրթվածության ընդհանուր մակարդակը, ինչպես նաև առանձին առարկաների իմացությունը։ Դրանք հրապարակվում են 5 տարին մեկ անգամ և թույլ են տալիս հերքել մի շարք միֆեր։ Օրինակ՝ Հոնկոնգում, Թայվանում և Ճապոնիայում մաթեմատիկայի իմացության առումով ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվում, սակայն տնային աշխատանքի ծավալն այստեղ միջինից էլ քիչ է։ Նիդեռլանդներում 4-րդ դասարանի յուրաքանչյուր աշակերտ ընդհանրապես տնային աշխատանք չի կատարում, բայց դա նրանց չի խանգարում մաթեմատիկայի իմացությամբ 10 առաջատարների ցանկում լինել։

9. Ժամանակակից կրթության խնդիրներից մեկը դպրոցական ծրագրի մեծ ծավալն ու ճնշումն է ուսուցիչների վրա։ Ուսուցիչը ֆիզիկապես չի հասցնում աշակերտներին ամբողջ ծավալով տալ ողջ նյութը դասաժամի ընթացքում։ Այդ պատճառով էլ շատ բան է մնում տանն անելու։

10. Հետազոտողն ուսուցիչներին խորհուրդ է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել տնային աշխատանքին, հաշվի առնել տարիքը, ընտանեկան դրությունը, հետաքրքրությունները, որոշակի կարողություն զարգացնելու անհրաժեշտությունը։ Միայն այդ դեպքում դպրոցը կկարողանա ստանալ լավագույն արդյունքը տնային աշխատանքի կատարումից։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս