Վանաձորում ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, եթե բոլոր ընդդիմադիր ուժերը միանան, ՀՀԿ-ն կդառնա ընդդիմադիր: Սակայն, ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ասելն այլ բան է, գաղտնի քվերակությունը` այլ: Ըստ նրա` 18 ձայն է հարկավոր քաղաքապետի ընտրության ժամանակ հաղթանակի համար, որպեսզի իշխանությունն այդ քաղաքում անցնի ընդդիմությանը:
ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Հենքոքը 2016 թվականի սեպտեմբերի 21- ը պաշտոնապես ճանաչել է որպես «Հայկական Անկախության օր»` հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) համար:
Երբ նշանավոր հնագետ ու արևելագետ Նիկողայոս Մառը 1904 թվականին ճարտարապետ Թորոս Թորամանյանի հետ առաջին անգամ ոտք դրեց Անի հեքիաթային քաղաք և սկսեց իր պեղումները, նա գիտեր, որ Անին իր համար բազում գաղտնիքներ է պահել, և հիմա, դարերի լռությունից հետո, դրանք պիտի դուրս ելնեին մոռացության փոշիներից։
Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից թե՛ առաջ, թե՛ հետո բավական աշխույժ էր։ Նախ` անվտանգության աշխատակիցները մեծ շառավղով լրագրողներին պատնեշել էին ԱԺ ժամանող նախարարներից և հատկապես` վարչապետ Կարեն Կարապետյանից։ Որպես հիմնավորում` նշվեց միայն խորհրդարանի այդ հատվածը` հատուկ պահպանվող տարածք լինելու հանգամանքը, ինչը, ըստ էության, աննախադեպ էր։
Արդյո՞ք մոտ ենք պետական պարտքի թույլատրելի վերին սահմանին։ Եվ այո, և ոչ։
Ֆինանսների նախարարը հաստատել է վարչապետի խոսքերը. տնտեսության վիճակը բարդ է՝ ծախսերը շատ են, եկամուտները՝ քիչ։
«Համաձայն չեմ այն տեսակետների հետ, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդքան շատ կարևորություն չունի, մեծ գործ չունի անելու. բացարձակապես դա չի համապատասխանում այն կարգավիճակին, որ սահմանվել է Սահմանադրությամբ»,- Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների և նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Հարցին` արդյո՞ք ՀՀԿ-ի համագումարում Կարեն Կարապետյանն իր տեխնոկրատների թիմով համալրելու է ՀՀԿ-ի շարքերը, իսկ վարչապետը զբաղեցնելու է նաև ՀՀԿ խորհրդի նախագահի պաշտոնը, Է.Շարմազանովը պատասխանեց. «Ես կոռեկտ չեմ համարում մինչև համագումարի օրակարգի հաստատումը ներկայացնել իմ գնահատականները»:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, շարունակելով մշակել նոր՝ հաճախորդների կողմից պահանջված պրոդուկտներ, ներդրել է նոր տեսակի ժամկետային ավանդ ֆիզիկական անձանց համար՝ ավանդ «Հարմարավետ»: Նոր պրոդուկտի շնորհիվ Բանկի հաճախորդները կարող են հեշտությամբ և հարմարավետ կուտակել միջոցներ, ցանկացած ժամանակ համալրելով կամ ելքագրելով ավանդային միջոցները առանց կուտակված տոկոսների կորստի:
Առաջին հանձնարարականը վերաբերում էր գնումներին: Նա նշեց, որ այս հարցի վերաբերյալ կա հանձնարարական, ստացվել են որոշակի նյութեր, քննարկվել, և ելնելով դրանից՝ Ֆինանսների նախարարին հանձնարարեց երկուշաբաթյա ժամկետում ներկայացնել գնումների մասնակի կենտրոնացման վերաբերյալ իրավական ակտերի նախագիծ, ինչը պետք է հիմնված լինի որոշակի կանոնների վրա:
Զարմանալի չէ, որ Հայաստանում ոմանք վրդովվել են սփյուռքահայերի նախաձեռնությունից և կոչ արել նրանց տեղափոխվել Հայաստան, եթե իրենք իսկապես շահագրգռված են երկրի բարեփոխման գործում:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին Ռ. Դրամբյանի` տարբեր արվեստագետների կողմից ստեղծած դիմանկարները, տեղի ունեցավ հեղինակ Իրինա Դրամբյանի՝ արվեստագետի և հասարակական գործչի հոդվածների համապարփակ ժողովածուի շնորհանդեսը:
«Լավ է, որ օրենքով չափանիշներ կարձանագրվեն, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ մինչև այդ օրենքն ընդունելը՝ մենք կարող ենք ամեն ինչ հախուռն անել, բուհի առաջին դեմքը տարրական պատկերացումներ, տարրական գիտելիքներ պետք է ունենա բուհական կյանքից՝ գոնե բնագիտական ու հումանիտար մասնագիտությունները միմյանցից տարբերելու համար։ Մենք կսպասենք օրենքի նախագծին ու հույս ունենք, որ այս խնդիրներն օրենքով կկարգավորվեն»։
Այսօր Թեհրանում բացվեց «Հայաստան էքսպո» ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև «Յունիբանկի» պատվիրակությունը
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունում փոփոխություններն անհրաժեշտ էին բոլորին հայտնի պատճառներով՝ հուլիսյան դեպքեր, «Սասնա ծռերի» գործողություններ, և այլն։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ ակնհայտ է՝ քաղաքական համակարգի վարկանիշը բավական ցածր էր. «Թեև չունեմ հուլիսից հետո սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, բայց առանց դրա էլ պարզ է, որ կառավարության, Ազգային ժողովի և քաղաքական ուժերի վարկանիշը «պլինտուսից» ցածր մակարդակի էր»։
«Անկեղծ ասած, ես այդպես չէի գերագնահատի ԿԸՀ-ի դերը՝ ընտրությունների պատասխանատվության գործում»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ։
Նա ընդգծեց, որ ԿԸՀ-ն կարող է գործել միայն գործող իրավակարգավորումների համապատասխան, և նրա բոլոր գործողությունները պետք է համապատասխանեն գործող Ընտրական օրենսգրքին. «Հանձնաժողովի լիազորությունները հստակորեն սահմանված են, ու դրանից դուրս ոչինչ անել չեն կարող։ Թող պարոն Մուկուչյանը և հանձնաժողովի անդամներն ինձնից չնեղանան, բայց նրանց գործունեությունն ընտրության արդյունքի վրա չունի և չի կարող ունենալ որևէ ազդեցություն»։
Նույն քրեական գործի շրջանակներում անազատության մեջ է գտնվում նաև «Ոտքի, Հայաստա՛ն» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը։ Նրա պաշտպան Հովիկ Արսենյանը խոսելով հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ ասաց, որ իր կարծիքով՝ տեղի է ունեցել ոստիկանական ուժերի ծրագրավորած լուծումը՝ երթը հարկադիր դադարեցնելու համար. «Արդյունքում գրոհ է ձեռնարկվում, որպեսզի երթը դադարեցնեն, և նետվում է 52 նռնակ՝ ձայնային և գազային։ Տուժում են բազմաթիվ անձինք՝ 60-90 անձինք, վնաս է պատճառվել շրջակա անշարժ գույքին»։
Թոփ-5 եվրոպական առաջնությունների մեջ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է առաջին տեղը՝ 718 մլն եվրո, և դա համաշխարհային ռեկորդ է:
Նա ընդգծեց, որ միայն ՀՀԿ-ին ձայն չեն տալիս, ձայն են տալիս նաև այլ քաղաքական ուժերի. «Ձայն են տվել այն քաղաքական ուժերին, ովքեր ունեն կառույցներ, տարիների պատմություն, գիտեն աշխատել այդ կառույցներում ընտրությունների ժամանակ և ներկայացնել ծրագրեր։ Անցել են արդեն այն ժամանակները, երբ ուրիշին պիտակավորելով, ուրիշի վրա ցեխ շպրտելով՝ դու կարող ես երկարաժամկետ վարկանիշ ապահովել, ընդդիմադիրներին վիրավորելով՝ դրանից որևէ մեկիս կշիռը չի կարող բարձրանալ»։
Կապիտալ ծախսերի մասով հաջորդ տարի 35 մլրդ դրամ կխնայվի` որոշ ԾԻԳ-երի կրճատումների շնորհիվ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Կարեն Կարապետյանի դրամական միջոցները՝ դոլարային արտահայտությամբ, կազմել են 5 մլն 783 հազար դոլար
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այն կարծիքին է, որ Հայաստանում իրավիճակ փոխելու համար էնտուզիաստների թիմ է հարկավոր, որոնք պատրաստ են գնալ ինքնազոհության։ Նրա խոսքով, թեև Կարեն Կարապետյանը լավ տնտեսագետ է, բայց արդյո՞ք այն անձնավորությունն է, որն ունեցել է այդ տեսլականը. «Գուցե քողարկված եղել է, չի ասել, բայց ամեն դեպքում, եթե մարդը զգում է այդ վիճակը, գոնե պետք է լսած լինեինք նրա մտահոգությունները և տեսլականը, թե ինչպես կարող է իրավիճակ փոխել։ Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցներում այդ մտահոգությունը տեսել եմ, բայց Կարեն Կարապետյանի դեպքում՝ ոչ։ Երևում է, որ շատ լավ տնտեսագետ է, բայց դա բավարար չէ այդ թռիչքը կատարելու համար, իսկ Հայաստանին թռիչք է պետք»։
2017 թվականին կանխատեսվող տնտեսակական աճի ֆոնին՝ ներդրումների մակարդակը կշարունակի նվազել
«Դպրոցում այնքան ծեծ եմ կերել, ձեռքիս խփում էին, բայց հիմա կարողանում եմ նվագել ու գրել թե´ աջով, թե´ ձախով: Սկզբից ամաչում էի, որ ձախ ձեռքով եմ կիթառը բռնում, բայց հետո տեսա, որ աշխարհահռչակ երկու երաժիշտներ ձախով են նվագում՝ Փոլ ՄըքՔարթնին ու Ջիմի Հենդրիքսը: Հետո հասկացա, որ դա ոչ թե ամաչելու, այլ հպարտանալու բան է: Այդտեղից է սկսվել Ձախ Հարութի պատմությունը:
Անցած շաբաթ գրեթե ամբողջությամբ ձևավորվեց նոր կառավարությունը։ Մասա՞մբ նոր, թե՞ բավականաչափ նոր՝ թերևս, կախված է մեծը փոքր տեսնելու չկամությունից կամ փոքրը մեծ տեսնելու կարողությունից։ Առաջիկայում նոր կառավարությունը կներկայացնի գործունեության ծրագիրն ու հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։ Ի՞նչ փոփոխություններ կարող է բերել նոր կառավարությունը երկրին ու քաղաքացուն։ Որքանո՞վ են դրանք կանխորոշելու առաջիկա ընտրական գործընթացները։ Այս հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցը Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Կրթության և գիտության նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանի հետ։
Մշակութային քաղաքականության, այդ քաղաքականության հետևանքների ու հասարակական կյանքում դրանց արտացոլումների թեմայով այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում բանախոսներ՝ արձակագիր Գուրգեն Խանջյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը և դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, անդրադարձ կատարեցին կառավարության նոր կազմի փոփոխություններին, մասնավորապես՝ նորանշանակ Մշակույթի նախարարին՝ խոսելով մշակութային կյանքում ակնկալվելիք նորարարություններից: Արձակագիր Գուրգեն Խանջյանը, իր խոսքերով ասված՝ առանձնապես շատ հույսեր չի կապում Արմեն Ամիրյանի նշանակման […]
«Հայկական վերածնունդն» ընդհանրապես համագործակցությունը միշտ դիտարկում է որպես արդյունավետ, բայց այն քաղաքական ուժերի հետ, որոնք իսկապես ցանկություն ունեն աշխատելու, որոնց հետ համապատասխանում է արժեքային մոտեցումները, ծրագրերը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը` մեկնաբանելով Վանաձորում կոալիցիա կազմելու և միասին քաղաքապետ ընտրելու հարցում համագործակցության մասին «Լուսավոր Հայաստանի» առաջարկը:
«Ես պատկերացնում եմ, որ Արմեն Ամիրյանը, մտնելով աշխատասենյակ, այնպիսի սպասելի և անսպասելի հարցերի է բախվել, որ նրան առաջին հերթին ժամանակ է պետք՝ պարզապես մթնոլորտը զգալու և հասկանալու համար: Մեկ հարցով ոչինչ չի լուծվելու: Ես միշտ ասում եմ ՝փոքր երկիր ենք, ավելի քան փոքր ժողովուրդ ենք, մեր ամբիցիաները շատ մեծ են, և այստեղից է գալիս հաճախ մեր սրտի և մտքի կռիվը: Նախ և առաջ՝ եկեք նկատի ունենանք մեր հնարավորությունները, հասկանանք՝ ի՞նչ ունենք և ինչի՞ ենք ընդունակ՝ մեր ներքին և վերին սանդղակը ճշտենք, և նոր միայն պահանջներ առաջադրենք ինքներս մեզ, հետո նաև՝ նախարարին»,- հորդորում է դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:
«Մենք արդեն տեսանք, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչեր արեց Հասմիկ Պողոսյանը Մշակույթի նախարարությունում, ուրեմն նրան այնտեղ նշանակողների համար պետք է նախապես պարզ լինի, թե ինչե՞ր կարելի է ակնկալել նրա ներկայությունից՝ այս անգամ արդեն՝ Օպերային թատրոնում…»: