
Զգուշացեք. աղը թունավորված է

Վերջին ժամանակներս չափազանց հաճախ են հանդիպում մթերքներ, որոնք մեր նախնիները դարերով օգտագործել են բնական վիճակով, մինչդեռ մեր առաջադեմ սննդի արդյունաբերությունն անում է ամեն ինչ՝ մեզ թունավորելու և առողջապահական համակարգին աշխատանքով ապահովելու համար։ Խոսքն աղի մասին է, որն այժմ փորձում են թույնի վերածել։ Ու թեև շատերը հավաստիացնում են, թե աղը թույն է, և խոսում են առանց աղի դիետայի օգտակարության մասին, անհրաժեշտ քանակով աղի բացակայության դեպքում տեղի է ունենում որոշակի նյութերի փոխանակման խանգարում։
Սա բջջային նյութափոխանակության յուրահատուկ մեխանիզմ է, որի ընթացքում բջիջը յուրացնում է կալիումը և նատրիում տալիս, որն անոթները պաշտպանում է կծկումներից և սպազմից։ Սա նշանակում է, որ աղի՝ օպտիմալ քանակով օգտագործումը նպաստում է տրոմբների պրոֆիլակտիկային, այսինքն՝ նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը։
Վերջերս ուշադրություն դարձնելով աղերից մեկի բաղադրությանը՝ նկատվել է, որ դրանում առկա է նաև Е-535/536 հավելում։ Այն ստանում են գազերի մաքրման արդյունքում՝ քիմիական սինթեզի միջոցով։ Այն ցիանիդային միացություն է պարունակում։ Աղ գնելիս ուշադրություն դարձրեք դրա բաղադրությանը, խուսափեք այսպիսի հավելումներ պարունակող աղի օգտագործումից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը