Ինչպես ազատվել երկրորդ կզակից և մաշկին առաձգականություն հաղորդել
Տարիքի հետ մեր մարմինը փոխում է իր ձևը։ Օրգանիզմն ավելի քիչ կոլագեն է արտադրում, մաշկը կորցնում է խոնավությունը և առաձգականությունը։ Տոնուսի կորուստը նախևառաջ զգացվում է իրանի հատվածում։ Steptohealth.ru կայքը գրում է, որ հնարավոր է վերականգնել մաշկի առաձգականությունը։
Մերսում գերչակի յուղով
- Գերչակի յուղը կարող է լավ օգնական լինել իրանի մաշկի և կզակի գեղեցկությունը վերադարձնելու համար։ Դրա կազմի մեջ մտնող ճարպաթթուները խոնավեցնում են մաշկը, վերականգնում տոնուսը, փափկություն և հարթություն հաղորդում։
- Մեկ թեյի գդալ գերչակի յուղը խառնեք նույն քանակի ձիթապտղի յուղի հետ։ Խառնուրդը քսեք մատներին և նուրբ շարժումներով մերսեք մաշկը։ Մերսումը պետք է տևի 15 րոպե, ապա սրբիչը թրջեք տաք ջրով և 5 րոպե դրեք իրանին։ Պրոցեդուրան կրկնեք ամեն օր քնելուց առաջ։
Խոնավեցում
- Բոլորս էլ գիտենք, որ ջուր խմելն օգտակար է առողջության համար։ Սակայն պետք է նաև հիշել, որ ջուրն անհրաժեշտ է մարմինին՝ հավասարակշռության պահպանման, մաշկի թարմությունը պահպանելու, ծերացման գործընթացը դանդաղեցնելու և վաղաժամ կնճիռների առաջացումը կանխելու համար։ Մի մոռացեք օրվա ընթացքում նվազագույնը 2 լիտր մաքուր ջուր խմել։
Պաշտպանություն արևից
- Չի կարելի ժխտել, որ արևը կարևոր է առողջության համար, այն օգնում է վիտամին D-ի սինթեզին։ Սակայն անհրաժեշտ է զգույշ լինել և մաշկը պաշտպանել հատուկ կրեմների և ակնոցի միջոցով։ Իրանը շատ զգայուն է արևի ճառագայթների նկատմամբ, այն մաշկի վաղաժամ ծերացման, կնճիռների առաջացման, տոնուսի կորստի պատճառ է դառնում։ Իրանը պաշտպանեք արևի ճառագայթներից, աշխատեք արևի տակ չմնալ ճառագայթման առավելագույն ինտենսիվության շրջանում։
Բալանսավորված դիետա
- Մաշկի երիտասարդությունը պահպանելու համար կարևոր է սննդակարգ ներառել հակաօքսիդանտներ, A, C և E վիտամիններ։ Նախաճաշը լրացրեք թարմ քամած հյութերով, բազուկի և խնձորի, գազարի և նարնջի, մանգոյի և ելակի կոկտեյլներով։
Ավոկադոյով և խաղողով դիմակ
- Այսպիսի դիմակը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք խոչընդոտում են մաշկի ծերացմանը։ Մաքրեք կես ավոկադոն, ավելացրեք 5 խաղող։ Բաղադրիչները խառնեք բլենդերով, որպեսզի ստացվի միասեռ զանգված։ Դիմակը քսեք իրանի հատվածին, թողեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով։ Արդյունքն արագ զգալու համար պրոցեդուրան կրկնեք ամեն օր։
Վարսակի փաթիլներով կրեմ
- Մեկ բաժակ վարսակի փաթիլները խառնեք մեկ բաժակ տաք կաթի և վարդի յուղի հետ։ Խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։ Քսեք իրանի հատվածին։ Թողեք 15-20 րոպե, ապա լվացեք սառը ջրով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը