
««Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կդիտի ամբողջ աշխարհը». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի սպասումներով:
««Մանչեսթեր Յունայթեդն» իսկապես ուժեղ թիմ է: Ֆուտբոլիստները գիտեն, թե ինչպես է պետք ֆուտբոլ խաղալ, նրանք փորձառու են, անհրաժեշտ պահերին՝ սառնասիրտ: «Մանչեսթեր Յունայթեդին» պետք չէ բացառիկ խաղ ցուցադրել հաղթելու համար:
Մեզ շատ լարված խաղեր են սպասվում: Մենք խաղալու ենք տանը, և դա պետք է օգնի: Այս մրցաշրջանում մարզադաշտը մեզ շատ լավ է աջակցում, բայց ես դեռ սպասում եմ լավագույն մթնոլորտին:
Ամբողջ աշխարհը նայելու է «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը: Դա ստիպում է մեզ ցուցադրել մեր լավագույն ֆուտբոլը: Քանի ես այստեղ եմ, «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև մենամարտը երբեք սովորական չի լինի: Չի կարելի արհամարհել այս խաղի շուրջ տիրող հատուկ մթնոլորտը»,- ասել է Յուրգեն Կլոպը երեկ տված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը 23:00-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը