Բաժիններ՝

«Կոնյակից մենք պետք է հրաժարվենք, կոնյակը մերը չէ». Գինեգործների միության նախագահ

«Բոլոր խոշոր ընկերությունները համաձայն են մեկ միասնական բրենդի ներքո հանդես գալ, բացառությամբ՝ կոնյակի գործարանի»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ անդրադառնալով  գյուղատնտեսության նախարարի այն հայտարարությանը, որ Ռուսաստանում պայմանավորվածություն է ձեռք բերվում, որպեսզի խմիչքները Հայաստանից արտահանեն մեկ բրենդի ներքո։

Ա. Հարությունյանը նկատեց, որ կոնյակի գործարանը դրա կարիքը չունի. «Ցարական Ռուսաստանը, Խորհրդային Միությունը, հետո՝ Երրորդ Հանրապետությունը շատ մեծ ներդրումներ կատարեցին այդ բրենդի մեջ և դա մեր ամբողջ պատմության լավագույն բրենդներից մեկն էր՝ ամենահարուստը և ամենառեյտինգայինը։ Ինքն այդ ընդհանուր բրենդի կարիքը չունի, մնացած բոլոր գործարանները համաձայն են այս կամ այն չափով մաս լինելու ընդհանուր բրենդին»։

Հարցին, թե դա դրակա՞ն կլինի, թե՞ ոչ, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ Հայաստանի ճանապարհը դա չէ. «Դա ավելի կթուլացնի Հայաստանը։ Ընդհանուր բրենդ՝ նշանակում է՝ էժան ապրանք, Հայաստանի ճանապարհն էժան ապրանքի մեջ չէ, ընդհանուր մի բան կսահմանեն, կտանեն ամենանվազագույն գնով, անդեմ մի բան կառաջարկվի, և մենք կլուծենք մեր այսօրվա տնտեսական ցավոտ խնդիրները, բայց մենք չենք նայի առաջ»։

Նա նկատեց, որ այսօր մենք արտահանում ենք կոնյակ 1.5 դոլարով. «Լուրջ կընդունվի՞ այդ կոնյակը։ Կոնյակից մենք պետք է հրաժարվենք, կոնյակը մերը չէ։ Կոնյակը պարտադրված արժեք է Հայաստանին՝ սկզբից՝ ցարական օլիգարխիայի կողմից, հետո՝ Խորհրդային Միության անելանելի վիճակից, որ պետք է շարունակեր այն, ինչ ուներ, հետո արդեն մենք  չկարողացանք դրա տակից դուրս գալ, որովհետև ունեինք շատ մեծ բեռ մեր ուսերին՝ պարտք։ Մեր պորտֆելի 95 տոկոսը կոնյակ է, պետք է այդ 95 տոկոսը գոնե իջնի 50 տոկոսի, տեղը գա գինին, հետո մտածենք՝ այդ 50-ը կարելի՞ է պահել, թե՞ չի կարելի»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս