Ալոէ վերան և կոկոսի յուղը՝ ակնեի դեմ պայքարում

Fithacker.ru կայքը գրում է, որ Դերմատոլոգիայի ամերիկյան ակադեմիան վիճակագրական տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ում ակնեն մաշկի ամենատարածված խնդիրներից մեկն է։ Այս խնդրին առնչվում է 40-50 մլն մարդ։ Ակնեն ժամանակակից հասարակության ընդհանուր խնդիրն է։

Ակնեի բուժման համար նախատեսված միջոցների արտադրությունը միլիոնավոր դոլարների եկամուտ է ապահովում։ Ցավոք, դրանց մեծ մասն արհեստական քիմիական նյութեր է պարունակում, որոնք այդ միջոցներն անընդունելի են դարձնում մարդկանց համար, ովքեր անհանգստանում են իրենց առողջության համար։ Բարեբախտաբար, գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք կարող են իդեալական  լուծում դառնալ ձեր խնդրի համար։ Խոսքը երկու պարզ բաղադրիչների մասին է՝ ալոէ վերա և կոկոսի յուղ։ Դրանք կարող են օգնել ձեզ՝ առանց մաշկը վնասելու և կողմնակի ազդեցությունների։

Ալոէն հայտնի է մաշկը հանգստացնելու, երիտասարդացնելու իր հատկությամբ։ Այն լավագույն միջոցն է էկզեմաների, պսորիազի, այրվածքների, ցանի դեպքում։ Ըստ հրապարակված որոշ հետազոտությունների՝ ալոէն շատ արդյունավետ միջոց է ակնեի բուժման համար։ Եթե նմանատիպ խնդիր ունեք, ապա ալոէի հյութը քսեք մաշկի վնասված հատվածին ամեն օր։ Սա կնվազեցնի այտուցը, կարմրությունը, բորբոքումը, որոնք առաջանում են ակնեի պատճառով։

Կոկոսի յուղ։ Այս միջոցը ևս հայտնի է մաշկի համար իր օգտակար հատկություններով։ Այն լայնորեն օգտագործվում է՝ որպես երիտասարդացնող կրեմ, բնական արևապաշտպան յուղ, խոնավեցնող կրեմ և յուղ մերսման համար։ Կոկոսի յուղն օգտակար է մաշկի հետ կապված գրեթե բոլոր խնդիրներում. նվազագույն դեպքում այն կարող է թեթևացնել ցանկացած վիճակ։

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս