Մասնավորապես, պրն Քոչարյանն ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է հետևյալը. «Այսօր մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, որը չի թռնում։ Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն Տոնոյանի նշանակած»։
Հուլիսի 7-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։
Հարց տվել եմ, պատասխանն էլ եմ ստացել, պատասխանից հետո էլ ուրիշ բան էլ եմ ասել, բայց քանի որ, նորից եմ կրկնում, կան քննչական գործողություններ, կան տարբեր հանձնաժողովներ, որ աշխատում են, դրանք ընթացքի մեջ են, ոչինչ չեմ կարող ասել:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ՝ ցանկացած պետություն ուզում է ունենալ արտաքին հետախուզական հզոր ծառայություն, և դա նորմալ է, սակայն ամբողջ հարցն այն է, թե որքանո՞վ է նպատակահարմար այս փուլում նման գործընթաց սկսել, և ամենակարևորը՝ ովքե՞ր են զբաղվելու այդ ծառայության ստեղծման գործով: