Սա մեր մեծ հաղթանակի սկիզբն է. ունենալու ենք ուժեղ, արժանապատիվ խաղաղություն. Արամ Վարդևանյան
Հայաստանն այսօր կանգնած է ճակատագրական ընտրության առաջ։ Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված «Ուժեղ Հայաստան» դաշինքի մեծ հանրահավաքին հայտարարել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը՝ խոսելով հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների մասին։
«Սիրելի հայրենակիցներ, եկեք արձանագրենք, որ սրանք սովորական ընտրություններ չեն, սա ճակատագրական ընտրություն է և մեր մեծ հաղթանակի սկիզբն է։ Այս հրապարակից այսօր հնչում է մեկ հստակ ուղերձ՝ փոփոխությունները գալիս են, և մենք միասին դրանք դարձնելու ենք իրականություն»,- հայտարարել է Արամ Վարդևանյանը։
Նա նշել է, որ վերջին 8 տարիներին գործող իշխանությունը ՀՀ քաղաքացիներին խոստացան ապագա, բայց բերեցին հայաթափված Արցախ և տագնապի մեջ գտնվող Հայաստան, խոստացան հաղթանակներ, բայց բերեցին պարտություններ, խոստացան սեր, բայց բերեցին պատակռում և ատելություն։
«Այսօր մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, պետականությունը, արժեքները, կա՛մ կորցնում ենք այն, ինչ սերունդներով պահել ենք։ Դրա համար ասում ենք՝ ստի, նվաստացման և Ադրբեջանի ցանկացած պահանջի առաջ դեմ առնել չկարողանալու դարաշրջանը թողնում ենք անցյալում և բացում ենք նոր դարաշրջան և ասում ենք «այո» փոփոխություններին»,- հավելել է Վարդևանյանը։
ԱԺ պատգամավորի թեկնածուն ընդգծել է, որ երբ խոսում են խաղաղության մասին, այն չի կարող վախ տարածելով և Ադրբեջանի պահանջները կատարելով. «Խաղաղություն չի կարող լինել՝ Ադրբեջանի պահանջով Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելով։ Խաղաղություն չի կարող լինել հարյուր հազարավոր ադրբեջանցիների դեմը չառնելով։ Մենք ասում ենք, որ ունենալու ենք իրական, ուժեղ, երկարատև, արժանապատիվ խաղաղություն՝ առաջնայինը համարելով մեր հասարակության բարեկեցությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։



