Բաժիններ՝

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահն ընդգրկվել է ռուսական ՖԱ-ի մարզչական շտաբում

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ և ավագ Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է Ռուսաստանի Առաջին լիգայում հանդես եկող Կոստրոմայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբում: Այս մասին հայտնում է ակումբի տելեգրամյան ալիքը։

Բերեզովսկին կաշխատի դարպասապահների հետ։

«Ողջունում ենք դարպասապահների մարզիչ Ռոման Անատոլիի Բերեզովսկուն։ Նրա մարզչական կարիերայում կան այնպիսի թիմեր, ինչպիսիք են Մոսկվայի «Դինամոն», «Սոչին», Երևանի «Փյունիկը» և Հայաստանի հավաքականը», – ասված է Կոստրոմայի թիմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 93 հանդիպում: Ազգային թիմում առաջին և վերջին հանդիպումներն անցկացրել է համապատասխանաբար 1996-ի օգոստոսին և 2015-ի հունիսին՝ երկուսն էլ Պորտուգալիայի հավաքականի դեմ։ 2020-25թթ. աշխատել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում՝ որպես դարպասապահների մարզիչ: Աշխատել է նաև Մոսկվայի «Դինամոյի», «Սոչիի» մարզչական շտաբներում, եղել է Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930