Բաժիններ՝

TikTok-ի հիմնադիրը զբաղեցրել է Ասիայի ամենահարուստ մարդկանց ցուցակի երկրորդ հորիզոնականը

TikTok սոցիալական ցանցի հիմնադիր Չժան Իմինը շրջանցել է հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիին և երկրորդ հորիզոնականը զբաղեցրել Ասիայի ամենահարուստ գործարարների ցուցակում։ Այս մասին հայտնում է Business Standard թերթը՝ հղում անելով Bloomberg Billionaires Index-ին։

Չժան Իմինի կարողությունը հասել է 92,8 միլիարդ դոլարի՝ ամրապնդելով նրա դիրքերը որպես Չինաստանի ամենահարուստ մարդ։ TikTok-ի մայր ընկերության՝ ByteDance-ի համահիմնադրի կապիտալն ավելի քան յոթ անգամ աճել է 2019 թվականի մարտից ի վեր, երբ Bloomberg-ը սկսեց հետևել նրա ակտիվներին։ Նրա հարստացմանը նպաստել է ինչպես տեսահոլովակների համաշխարհային հարթակի հաջողությունը, այնպես էլ ByteDance-ի մշակած արհեստական ​​բանականությամբ աշխատող Doubao բազմաֆունկցիոնալ չատբոտի մեծ ժողովրդականությունը։

Capital Securities ընկերության վերլուծաբան Էմի Լինի խոսքով՝ ֆինանսական ակտիվների կտրուկ աճն արտացոլում է «ընկերության հզոր հիմնարար ցուցանիշներն ու Չինաստանում դրա հավելվածների, մասնավորապես՝ Doubao-ի հաջողությունը»։

Ամբանին 86,9 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է Ասիայի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ հորիզոնականը, իսկ ցուցակը գլխավորում է հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանին (117 միլիարդ դոլարով)։

Ինչ վերաբերում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշին, ապա այն գլխավորում է ամերիկացի գործարար Իլոն Մասկը, ում կարողությունը, ըստ Bloomberg Billionaires Index-ի, հասնում է 726 միլիարդ դոլարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930