Բաժիններ՝

Իրանի հավաքականին վիզաներ են տրամադրել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

Իրանի հավաքականը վիզաներ է ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ-Հասան Հաբիբոլլահզադեն։

2026 թվականի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կկայանա 48 ազգային թիմերի մասնակցությամբ և առաջին առաջնությունը կլինի, որը կանցկացվի երեք երկրի՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տարածքներում։ Մրցաշարը տևելու է հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

«Իրանի ազգային հավաքականի խաղացողների վիզաները տրամադրվել են 48 ժամվա ընթացքում՝ շրջանցելով Մեքսիկայի դեսպանատանը խաղացողների ֆիզիկական ներկայության և նրանցից մատնահետքեր վերցնելու անհրաժեշտությունը»,-ասել է իրանցի դիվանագետը։

Ի սկզբանե ենթադրվում էր, որ իրանցիների բազան կլինի ամերիկյան Արիզոնա նահանգում, սակայն ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության և սեփական հավաքականի անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին իրանական կողմը մարզական բազան Մեքսիկա տեղափոխելու թույլտվության խնդրանքով դիմել էր ՖԻՖԱ-ին։ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը մայիսի 24-ին հայտնել էր, որ միջնորդությունը բավարարվել է։

Մրցաշարային գրաֆիկի համաձայն՝ աշխարհի առաջնության խմբային փուլում իրանցիները պետք է խաղան կալիֆոռնիական Ինգլվուդում Նոր Զելանդիայի (հունիսի 15-ին) և Բելգիայի (հունիսի 21-ին) հավաքականների դեմ, իսկ հետո Սիեթլում՝ Եգիպտոսի թիմի դեմ (հունիսի 26-ին)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930