Բաժիններ՝

ՆԳՆ-ն ահազանգեր է ստացել քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգերի մասին

Ոստիկանությունն ահազանգեր է ստացել քաղաքական ենթատեքստով և սպառնալից հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ըստ ոստիկանության՝ օտարերկրյա կամ անհայտ ծագման վիրտուալ հեռախոսահամարներից կատարվում են հեռախոսազանգեր, էլեկտրոնային հասցեներից քաղաքացիներին ուղարկվում են սպառնալիք պարունակող նամակներ։

«Նման հաղորդակցությունների միջոցով փորձ է արվում հոգեբանական ճնշում գործադրել և վախ ներշնչել հասարակության շրջանում՝ նպատակ ունենալով ազդել նրանց ընտրական իրավունքի իրականացման վրա»,– նշում է ՆԳՆ–ն։

Ոստիկանությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում հանցավոր գործունեության բացահայտման ուղղությամբ։

Ըստ ՆԳՆ–ի` արդեն պարզվել է, որ էլեկտրոնային հասցեն ստեղծվել է ՀՀ-ից դուրս և մինչ այս պահը ՀՀ տարածքում չի օգտագործվել, իսկ զանգերն իրականացվում են արտասահմանյան ընկերությունից ձեռք բերված վիրտուալ հեռախոսահամարներով։

Ոստիկանությունը կոչ է անում չտրվել հոգեբանական մանիպուլյացիաներին, իսկ նման զանգերի դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դադարեցնել խոսակցությունը և արգելափակել զանգահարողի հեռախոսահամարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930