Բաժիններ՝

Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին

Opta վերլուծական հարթակը թարմացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության կանխատեսումը և որոշել մրցաշարում հաղթելու գլխավոր հավակնորդին։

Սուպերհամակարգչի հաշվարկներով՝ տիտղոսը նվաճելու ամենամեծ շանսերն ունի Իսպանիայի հավաքականը։ Իսպանացիների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 16,1 տոկոս։

Մրցաշարի երկրորդ ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է՝ 13 տոկոս ցուցանիշով։ Հավակնորդների լավագույն եռյակը եզրափակում է Անգլիան՝ 11,2 տոկոսով։

Գլխավոր ֆավորիտների հնգյակում ընդգրկվել են նաև աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան և Պորտուգալիան։

ԱԱ-2026-ում հաղթելու հավակնորդների լավագույն տասնյակն ըստ Opta-ի ունի հետևյալ տեսքը՝

Իսպանիա — 16,1 տոկոս
Ֆրանսիա — 13 տոկոս
Անգլիա — 11,2 տոկոս
Արգենտինա — 10,4 տոկոս
Պորտուգալիա — 7 տոկոս
Բրազիլիա — 6,6 տոկոս
Գերմանիա — 5,1 տոկոս
Նիդերլանդներ — 3,6 տոկոս
Նորվեգիա — 3,5 տոկոս
Բելգիա — 2,4 տոկոս

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին և պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի միանգամից երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարին կմասնակցի ռեկորդային՝ 48 ազգային հավաքական։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930