Օնիկ Գասպարյանի ասածները որևէ հակասության մեջ չէին վարչապետի այսօրվա ասածի հետ. Անդրանիկ Քոչարյան

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն քննող հանձնաժողովում ներկայացրեց, թե ինչու է հայկական կողմը պարտվել պատերազմում և այդ պարտությունը կանխելու համար ինչ է փորձել անել ինքն ու իր գլխավորած իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը ելույթի ավարտին պատրաստակամություն հայտնեց հրապարակավ պատասխանել նաև նիստին ներկա պատգամավորների բոլոր հարցերին, իհարկե, դրանց հրապարակայնությունը թողնելով թույլատրելիության սահմաններում: Ի վերջո, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հարցուպատասխանին կանդրադառնան մեկ այլ օր՝ հունիսի 27-ին։

Նիստից հետո ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ օրը բոլորը կհամոզվեն, որ քննիչ հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանին կտա հարցեր և կստանա պատասխաններ։

«Նորությունը ո՞րն էր ինձ համար, դուք չզգացի՞ք, թե Շուշիի հետ կապված ինչ խնդիրներ կային, դա նորություն չէր ձեզ համար»,- խոսքն ուղղելով լրագրողներին՝ ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հանձնաժողովի նիստում նո՞ւյնն է ասել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ Օնիկ Գասպարյանի մասնակցությամբ նիստը փակ է եղել։

Կարդացեք նաև

«Օնիկ Գասպարյանի ասածները որևէ հակասության մեջ չէին պարոն վարչապետի այսօրվա ասածի հետ։

Օնիկ Գասպարյանի հետ կապված՝ Քննչական կոմիտեում բազմաթիվ գործեր կան, նաև Շուշիի հետ կապված, բազմաթիվ դրվագներով։ Երբ պարոն Գասպարյանը քննիչ հանձնաժողովում էր, «Իսկանդերի» հարցը մենք իր հետ քննարկել ենք։ Մենք հարցերի պատասխանները ստացել ենք ԳՇ նախկին պետից, բայց տպավորություն ստացա, որ նրա մոտ էլ դեռ որոշակի հարցեր են առաջացել»,- հավելեց ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Հարցին՝ Օնիկ Գասպարյանին կրկին կկանչե՞ն հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանը չբացառեց։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս