Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են 4 մեքենա․ կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայից դեպի Օրբելի փողոց տանող թունելի սկզբնամասում բախվել են «BMW M4» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Kia K5» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930