Ադրբեջանա-թուրքական ռեժիմը ուզում է այս սրբագույն տարածքում ստեղծել հարամ պետություն. մենք դա թույլ չենք տալու. Էդգար Ղազարյան

Խաղաղություն հնարավոր է միայն մի դեպքում, երբ Կառավարական շենքի թիվ 1 աշխատասենյակը լուսավորվի, և այնտեղ նստի Սամվել Կարապետյանը։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» դաշինքի մեծ հանրահավաքին հայտարարել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը՝ խոսելով հունիսի 7-ին սպասվող Ազգային ժողովի ընտրությունների կարևորության մասին։

Էդգար Ղազարյանը նշել է, որ այսօր Հայաստանին խաղաղություն են խոստանում մարդիկ, ովքեր միայն պատերազմներ են բերել երկրի գլխին։ Ղազարյանի խոսքով՝ խաղաղություն բերողը նախ ինքը պիտի խաղաղ լինի, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի ամեն մի խոսք ու հանդիպում կոնֆիկտ է։

Էդգար Ղազարյանն իր ելույթում ներկայացրել է երկու հնարավոր, բայց իրարից տրամագծորեն տարբերվող պատմություն, որոնք կարող են լինել Ազգային ժողովի ընտրության տարբեր արդյունքների դեպքում։ Էդգար Ղազարյանի խոսքով՝ մեկը պատմություն է «Նիկոլ Փաշաևի և Ալեն Ալիևի» մասին, մյուս պատմությունը «Նարեի ու Նարեկի» մասին է։

«Հիմա մենք պետք է հունիսի 7-ին ընտրություն կատարենք այս երկու պատմությունների՝ Նիկոլի ու Ալիևի, Նարեի ու Նարեկի միջև։ Մենք պետք է ընտրություն կատարենք անվերջանալի պատերազմների ու պարտությունների կամ խաղաղության ու բարեկեցության միջև, «արևմտյան Ադրբեջանի» կամ Ուժեղ Հայաստանի միջև։ Ես արդեն գիտեմ, թե մենք ինչ ենք ընտրելու. մենք ընտրելու ենք Նարեին ու Նարեկին, մենք ընտրելու ենք խաղաղություն ու բարեկեցություն, մենք ընտրելու ենք Ուժեղ Հայաստան»,- հայտարարել է Էդգար Ղազարյանը։

ԱԺ պատգամավորի թեկնածուն խոստացել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակի դեպքում բոլորն են շահելու, մեծ հնարավորություններ են բացվելու երիտասարդների առաջ սովորելու, աշխատելու և ստեղծագործելու համար։

«Սիրելի հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Անկախության հռչակագիրը սահմանել է մեր նորանկախ պետության անունը, փառահեղ անուն՝ Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանա-թուրքական ռեժիմն ուզում է չեղարկել մեր Անկախության հռչակագիրը, կործանել մեր պետությունն ու Եկեղեցին և այս սրբագույն տարածքի վրա ստեղծել հարամ մի պետություն՝ «արևմտյան Ադրբեջան» անունով. մենք դա թույլ չե՛նք տալու»,- հայտարարել է Էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930