168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսել անգլալեզու Groong փոդքասթի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանը զրուցելու է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը, որոնք նրա մահվանից հետո վերսկսվել էին այս տարվա փետրվարից, ակտիվ ընթանում են։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Առաջադրվել էին երեք ուժ՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Զորավոր համայնք» դաշինքը։